Պիերո Մարտին Հինկապիե Ռեյնա (իսպ.՝ Piero Martín Hincapié Reyna;հունվարի 9, 2002(2002-01-09), Էսմերալդաս, Էկվադոր) էկվադորացի ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր 04» ակումբի և էկվադորի հավաքականի կենտրոնական պաշտպան։

Պիերո Հինկապիե
Քաղաքացիությունը  Էկվադոր
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 2002(2002-01-09) (22 տարեկան)
Ծննդավայր Էսմերալդաս, Էկվադոր
Հասակ 1,85 մետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Էսմերալդասում ծնված Պիերոն սկսել է ֆուտբոլ խաղալ 7 տարեկանում՝ հանդես գալով տեղի՝ «Էսկուելա Ռեֆիներիա», «Էմելեկ Էսմերալդաս» և «Բարսելոնա Էսմերալդաս» թիմերի կազմում[1][2]։ 10 տարեկանում դարձել է Գուայաքիլից Հյուսիսային Ամերիկա ակումբի խաղացող[2]։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է «Դեպորտիվո Ասոգես» ակումբի ֆուտբոլային ակադեմիա, իսկ 2016 թվականի նոյեմբերին միացել է «Ինդեպենդիենտե դել Վալեի» երիտասարդական թիմին[3]։ 2019 թվականի օգոստոսի 10-ին նա իր նորամուտը նշել է Ինդեպենդիենտե դել Վալեի հիմնական կազմում Էկվադորի Ա Սերիայի՝ Մուշուկ Ռունայի դեմ խաղում[4]։

2020 թվականի օգոստոսի 20-ին տեղափոխվել է արգենտինական «Տալերես» ակումբ[5]։ 2021 թվականի փետրվարի 13-ին «Տալերեսում» իր նորամուտն է նշել «Պատրոնատո» ակումբի դեմ խաղում[6]։

2021 թվականի օգոստոսի 16-ին նա տեղափոխվել է գերմանական «Բայեր 04» ակումբ՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր[7]։

Հավաքականի կարիերա

խմբագրել

2017 թվականին նա հրավիրվել է Էկվադորի մինչև 15 տարեկանների հավաքական[1]։ 2019 թվականին նա եղել է Էկվադորի մինչև 17 տարեկանների հավաքականի ավագը[2] Պերուում կայացած հարավամերիկյան երիտասարդական առաջնությունում (7 հանդիպում), որից հետո հանդես է եկել նաև Բրազիլիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում (4 հանդիպում)[2].

2021 թվականի հունիսի 13-ին նա իր նորամուտն է նշել Էկվադորի հիմնական ազգային հավաքականի կազմում Կոպա Ամերիկայի Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում[8]։ Ամերիկայի գավաթում նա անցկացրել է 5 խաղ։

Վիճակագրություն

խմբագրել

Հավաքականում

խմբագրել
Էկվադոր
Տարի Խաղեր Գոլեր
2021 12 1
2022 12 0
Ընդհանուր 24 1

Արդյունքում՝ խաղացած խաղեր 24 / խփած գոլեր 1, հաղթանակ 7, ոչ-ոքի։ 11 պարտություն 9։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Բայեր 04»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «El crecimiento futbolístico de quien sueña jugar en Europa» (իսպաներեն). La Hora. 2018 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Piero Hincapié, el admirador de Puyol que asombra en Ecuador» (իսպաներեն). Marca. 2019 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Piero Hincapié, de Independiente del Valle al primer equipo del Talleres de Córdoba argentine» (իսպաներեն). El Universo. 2020 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  4. «Independiente Valle vs. Mushuc Runa» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Piero Hincapié es nuevo refuerzo de Talleres» (իսպաներեն). Club Talleres. 2020 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  6. «Talleres de Córdoba vs. Patronato» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Bayer Leverkusen sign Ecuador teenager Piero Hincapie» (անգլերեն). Bundesliga.com. 2021 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «Colombia vs. Ecuador» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել