XIX արքայատոհմ, հնագույն եգիպտական փարավոնների արքայատոհմ, մ.թ.ա. 1292-1186 թվականներ[1]։

Ռամզես II-ի արձան- XIX արքայատոհմի ամենամեծ փարավոն

Անցում իշխանության և առաջին փարավոններ խմբագրել

XIX արքայատոհմի հիմնադիրը եղել է փարավոն Հորեմհեբի զինվորական Պարամեսը՝ Սեթի որդին։ Պարամեսին անձամբ իր նախորդ փարավոնը նշանակեց իրավահաջորդ, և նա գահ բարձրացավ Ռամզես I անունով[2]։

Ռամզես I-ը իր կառավարման երկրորդ տարում արշավեց դեպի Նուբիա, նրա կառավարման ընթացքում իրականացվել է նաև Կառնակի տաճարի ընդարձակում[3]։

Ռամզեսի մահից հետո գահը ժառանգում է նրա որդին՝ Սեթի I-ը (մ.թ.ա. 1296-1279 թվականներ), ով հայտնի է Թագավորների հովտի իր տպավորիչ գերեզմանով, որը Եգիպտոսի պատմության ամենամեծ քարե գերեզմանն է[4]։

Ռամզես II խմբագրել

Սեթի I-ի որդին՝ Ռամզես II-ը (մ.թ.ա. 1290-1212 թվականներ) դարձավ Եգիպտոսի պատմության ամենամեծ փարավոններից մեկը։ Հայտնի է որպես ճարտարապետ, կառուցել է բազմաթիվ տաճարներ և արձաններ (օրինակ, Աբու-Սիմբելը) և որպես մեծ զորավար արշավեց դեպի Նուբիա և Ասիա։ Կադեշի (ներկայիս Սիրիա) հայտնի ճակատամարտը եգիպտացիների և խեթերի միջև պատմության մեջ դարձել է առաջին ամենաշատ մարտակառքեր օգտագործած ճակատամարտը, որի վերջում ստորագրվեց պատմության մեջ առաջին խաղաղության պայմանագիրը[5]։

Ռամզես II-ից և նրա անձնական կյանքից հայտնի են բազմաթիվ կանայք և 100-ից ավել որդիներ և դուստրեր[6]։

Մերնեպտահ և դինաստիայի վերջին ներկայացուցիչներ խմբագրել

Մերնեպտահ (մ.թ.ա. 1212-1202 թվականներ) Ռամզես II-ի բազմաթիվ որդիներից մեկը, փարավոն է դարձել 60 տարեկանում[7]։ Իրականացրել է «ծովի մարդկանց» առաջին արշավանքներից մեկը։ Մերնեպտահին հաջորդեց իր որդին՝ Սեթի II-ը (մ.թ.ա. 1202-1195 թվականներ)[8], որի գահակալության ժամանակ գահը հափշտակվեց Ամենմեսոմի կողմից (մ.թ.ա. 1200-1196 թվականներ), ենթադրվում է Ռամզես II-ի թոռն է։ Սեթի II-ի մահից հետո գահը ժառանգեց իր որդին՝ Սեպտահը (մ.թ.ա. 1194-1188 թվականներ), խորթ մոր՝ Թաուսերտի հսկողության տակ, որը Սեպտահի մահից հետո դարձավ XIX դինաստիայի վերջին փարավոնը (մ.թ.ա. 1194-1188 թվականներ)[9]։ Նա կարճ կառավարեց, և նրա մահով սկսվեց անիշխանություն, որի հետևանքով իշխանության եկավ XX արքայատոհմը[10]։

19-րդ դինաստիայի փարավոններ խմբագրել

Փարավոն Պատկեր Արքայական անուն Կառավարման տարիները, մ.թ.ա. Մահ Կանայք
Ռամզես I   Մենպեհտի- Ռա 1292—1290
(1298—1296)
Թագավորների հովիտ 16 Սիթրա
Սեթի I   Մեն-Մաաթ-Ռա 1290—1279
(1296—1279)
Թագավորների հովիտ 17 Տույա
Ռամզես II   Ուսերմատրա- Սեթեպենրա 1279—1212 Թագավորների հովիտ 7 Նեֆերտարի

Մերի-են-մուտ Մաթորնեֆերուրա
Մերիտամոն

Բենտ-Անատ
Նեբեթավի
Հենութմիրե

Մերնեպտահ   Բաեն Ռա 1212—1201 Թագավորների հովիտ 8 Իսիտնոֆրետ
Սեթի II   Ուսերխեպերուրա-Մերիամոն 1201—1195 Թագավորների հովիտ 15 Թաուսերտ Թախատ
Անենմեսոմ (բռնապետ)   Մենմիրա Սեթեպենրա 1200—1196 Թագավորների հովիտ 10
Սեփթահ   Էխենրա Սեթեպենտրա 1194—1188 Թագավորների հովիտ 47
Թաուսերտ (թագուհի)   Սաթրա Մերենմուտ 1188—1186 Թագավորների հովիտ 14

Ժամանակագրություն խմբագրել

ԹաուսերտՍեփթահՍեթի IIԱնեմնեսՄերնեպտահՌամզես IIՍեթի IՌամզես I

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Борисов Н.С. Из истории тверского княжеского дома. Дата рождения великого князя Михаила Ярославича». Исторический журнал: научные исследования. 6 (6): 29–38. 2018-06. doi:10.7256/2454-0609.2018.6.28112. ISSN 2454-0609.
  2. Brauner, Siegmund (1989 թ․ հունվարի 1). «В. Я. ПонхомопскиН (Род.), Африканское историческое языкознание – проблемы реконструкции, Ияд. „Наука", глатшан редакция восточной литературы, М. 1987». STUF - Language Typology and Universals. 42 (6). doi:10.1515/stuf-1989-0627. ISSN 2196-7148.
  3. «Куватова В.З. Семантические и композиционные взаимосвязи между сценами западной стены раннехристианского мавзолея «капелла Исхода» (Египет)». Культура и искусство. 4 (4): 17–32. 2018-04. doi:10.7256/2454-0625.2018.4.26030. ISSN 2454-0625.
  4. Ишин, Н.Н.; Гоман, А.М.; Скороходов, А.С. (2015-11). «Vibrating Monitoring Technical Condition of the Transmission Systems of Mobile Machines». Proceedings of Higher Educational Institutions. Маchine Building (107). doi:10.18698/0536-1044-2015-11-21-28. ISSN 0536-1044.
  5. «Мирный договор между Рамсесом II и хеттским царём Хаттусили III • Источники • Древний Египет». ru-egypt.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. Ветохов, Сергей Вячеславович (2018). «ОТНОСИТЕЛЬНАЯ ДАТИРОВКА ГРОБНИЦЫ ПЕРСЕНЕБА ПО АРХИТЕКТУРНЫМ ЭЛЕМЕНТАМ, "Вестник древней истории"». Вестник древней истории (2): 197–214. doi:10.7868/s0321039118020012. ISSN 0321-0391.
  7. Michel, Alain (1997). «Deux ouvrages posthumes de Pierre Grimal : les chemins de Rome [Pierre Grimal, L'âme romaine ; Églises de Rome, texte : Pierre GRIMAL, photographies : Caroline Rose]». Bulletin de l'Association Guillaume Budé : Lettres d'humanité. 56 (4): 338–346. doi:10.3406/bude.1997.2428. ISSN 1247-6862.
  8. Ryan, Donald P. (2012 թ․ հոկտեմբերի 26). «Valley of the Kings». Hoboken, NJ, USA: John Wiley & Sons, Inc. ISBN 978-1-4443-3838-6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Kitchen, K. A.; von Beckerath, Jurgen (1999). «Chronologie des pharaonischen Agypten. Die Zeitbestimmung der agyptischen Geschichte von der Vorzeit bis 332 v. Chr». The Journal of Egyptian Archaeology. 85: 245. doi:10.2307/3822445. ISSN 0307-5133.
  10. Chavalas, Mark W. (1994-04). «A History of Ancient Egypt». History: Reviews of New Books. 22 (3): 136–136. doi:10.1080/03612759.1994.9949020. ISSN 0361-2759.

Գրականություն խմբագրել

  • История Древнего Египта (Под общей редакцией Хелен Штрудвик), БММ, 2007, ISBN 5-88353-269-1, 978-5-88353-269-5, 1-904687-85-7