MTV Unplugged, ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի առաջին համերգային ալբոմը, որը թողարկվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում «Capitol Records» լեյբլի կողմից։

MTV Unplugged
Քեթի Փերրիի ստուդիական ալբոմ
Թողարկված13 նոյեմբերի, 2009
Ձայնագրված22 հուլիսի, 2009
Ժանրակուստիկ,
Տևողություն29:36 (EP), 45:00 (DVD)
Լեզուանգլերեն
ԼեյբլCapitol Records
ՊրոդյուսերChris Garcia
Քեթի Փերրիի ալբոմների ժամանակագրություն
One of the Boys (2008) MTV Unplugged (2009) Teenage Dream (2010)

Ալբոմի մասին խմբագրել

Երկու CD/DVD սկավառակները ներառում են 2009 թվականի հուլիսի 22-ից Նյու Յորքում «MTV Unplugged» շոուի ժամանակ Փերրիի երգերը։ Ալբոմում ներկայացված են Քեթիի «I Kissed a Girl», «Waking Up in Vegas», «Thinking of You» հիթային, ինչպես նաև երկու բոլորովին նոր երգեր՝ «Hackensack» և «Brick by Brick»: DVD-ում ներկայացված են նաև բացառիկ հարցազրույցներ և կադրեր[1][2][3][4][5]։

«MTV Unplugged» ալբոմն առաջին անգամ թողարկվել է 2009 թվականի նոյեմբերի 13-ին Շվեյցարիայում և ԱՄՆ-ում՝ համապատասխանաբար CD/DVD և թվային ձևաչափով[6][7]։ Ընտրված երգերն ու հարցազրույցները EP-ից ցուցադրվել են երեք օր անց MTV ալիքի առավոտյան AMTV բլոկի ժամանակ։ Ֆիզիկապես ստեղծագործությունը թողարկվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում և Ֆրանսիայում[8][9]։ Ամբողջական տեսաձայնագրությունը հրապարակվել է նոյեմբերի 27-ին MTV-ի պաշտոնական կայքում, իսկ հեռուստատեսային պրեմիերան կայացել է նույն օրը ժամը 21:00-ին բարձր հաճախականությամբ Palladia ալիքով և ցուցադրվել՝ կեսգիշերին[8]։ Բրազիլիայում հավաքածուն թողարկվել է DVD/CD ձևաչափով (այլ ոչ թե CD/DVD, ինչպես ԱՄՆ-ում)[10]՝ փաթեթավորված հատուկ պահպանման համար[11]։ Ճապոնական թողարկումն, ինչպես նաև DVD/CD-ով, ի հայտ է եկել գրեթե մեկ տարի անց՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ին[12]։ Ալբոմը ամերիկյան հիմնական Billboard 200 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 168-րդ հորիզոնականում, սակայն արդեն հաջորդ շաբաթ դուրս է մնացել հիթ-շքերթից[13]։ 2020 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում վաճառվել է 63 հազար օրինակ[14]։ Ալբոմը առաջնաելույթ է ունեցել French Albums Chart հիթ-շքերթի 192-րդ և Swiss Albums Chart հիթ-շքերթի 82-րդ հորիզոնականներում[6]։

Արձագանքներ խմբագրել

Ալբոմը երաժշտական քննադատների և ինտերնետ-հրատարակությունների կողմից ստացել է խառը արձագանքներ։ AllMusic օնլայն երաժշտական տվյալների բազայի խմբագիր Սթիվեն Թոմաս Էրլևայնը ալբոմին տվել է հինգ աստղից երեքը և թեև գովել է Քեթիին, որ նա աշխատասեր երաժշտական կատարող է և «և այստեղ ավելի համակրելի է թվում, քան իր առաջնաելույթի ժամանակ», բայց նա նշել է, որ ելույթի ընթացքում թերությունները «ուժեղացել են»[15]։ Blogcritics-ի խմբագիրն ավելի դրական է արձագանքել՝ գրելով, որ չնայած Փերրին «լավագույն երգչուհի» չէ, բայց նա փոխհատուցել է այն «էֆեկտիվությամբ և ․․․ հմայքով»։ Մասնակիցը ավելի բացասական է եղել «I Kissed a Girl»–ի ակուստիկ տարբերակի նկատմամբ և այն փաստի, որ MTV-ն մասեր էր կտրել տեսանյութից․ « Ես կցանկանայի, որ MTV-ն ստիպեր Քեթի Փերրիին ոչ ծածկագրված երկխոսության մեջ մտնել ներկա գտնվող երկրպագուների հետ, նկարահանել այդ ամենը և տեղադրել DVD-ում, այդ ժամանակ դուք իսկապես ինչ-որ unplugged բան կունենայիք։ Հակառակ դեպքում դուք ինչպես կարող եք իսկապես ճանաչել արտիստին, եթե մենք չենք տեսնում նման համագործակցություն»[16]։ Idolator վեբ կայքից Բեքի Բեյնը նախապատվությունը տվել է Փերրիի կենդանի ձայնին և նրա բնական մատուցմանը, թեև նա միանշանակ չէր վերաբերվում երգերին ակուստիկ մշակում տալուն։ Այնուհետև նա եկել է այն եզրակացությանը, որ Փերրիի «MTV Unplugged» ալբոմի երգերի տարբերակները չեն կարող փոխարինել դրանց «փայլուն բնօրինակները»[17]։ Entertainment Weekly ամսագրից Սայմոն Վոզիկ-Լևինսոնը անրադարձել է համերգային ալբոմի կրկնօրինակին՝ հայտարարելով, որ MTV Unplugged-ի «կտրատված մշակումը չի նպաստում Փերրիի աղաղակող ձայնին», և որ «այդ երգերը ամբողջական չեն, որպեսզի ինքնաբավ լինեն առանց բազմաթիվ փայլուն մշակումների բնօրինակի»[18]։ Վաշինգտոն Փոստից Քեթրին Լյուիսը գովել է Փերրին իր «ավելի աղմկոտ համարները ակուստիկ ֆորմատ տեղափոխելու համար» և գրել, որ «ալբոմը միանշանակ քայլ էր լավ և անսպասելի ուղղությամբ»[19]։

Երգացանկ խմբագրել

Ըստ iTunes Store-ի տվյալների[7].

# Անվանում Տևողություն
1. «I Kissed a Girl»   4:12
2. «Ur So Gay»   4:26
3. «Hackensack»   3:04
4. «Thinking of You»   4:41
5. «Lost»   5:01
6. «Waking Up in Vegas»   3:33
7. «Brick by Brick»   4:39

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթն (2009) Լավագույն
հորիզոնական
French Albums (SNEP)[20] 192
Swiss Albums (Schweizer Hitparade)[6] 82
US Billboard 200[21] 168

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Escudero, Niki (2009 թ․ նոյեմբերի 25). «Katy Perry Strips Down for 'MTV Unplugged'». Phoenix New Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  2. Perry, Katy (2009 թ․ հուլիսի 18). «Part of the audience for MTV». Facebook. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  3. «Review: Katy Perry Unplugged». News Weekly. 2009 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Katy Perry - MTV Unplugged tracklist». KatyPerry.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  5. Umstead, Thomas (2009 թ․ մայիսի 14). «MTV Plugs In 'Unplugged' Again With Adele». Multichannel News. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  6. 6,0 6,1 6,2 "Katy Perry – MTV Unplugged". Swisscharts.com. Hung Medien. Retrieved January 3, 2017.
  7. 7,0 7,1 «MTV Unplugged: Katy Perry — Katy Perry». iTunes Store. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  8. 8,0 8,1 Montgomery, James (2009 թ․ հոկտեմբերի 12). «Katy Perry's MTV Unplugged Album Will Feature Two New Songs». MTV News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  9. «Katy Perry MTV Unplugged». Fnac.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  10. «Katy Perry - Mtv Unplugged - DVD + CD». Livraria Saraiva. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  11. «Unplugged [Amaray Case]». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  12. «MTV Unplugged [DVD+CD]». CDJapan.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  13. «Katy Perry - Chart history». Billboard. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  14. Trust, Gary (2020 թ․ օգոստոսի 28). «Ask Billboard: Katy Perry's Career Bests, From 'One of the Boys' to 'Smile,' & Every Hot 100 'Idol' Top 10». Billboard. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  15. Thomas, Stephen. «MTV Unplugged - Katy Perry». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  16. Sahar (2009 թ․ դեկտեմբերի 10). «Music CD/DVD Review: Katy Perry – MTV Unplugged». Blogcritics. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  17. Bain, Becky (2009 թ․ նոյեմբերի 16). «Katy Perry 'Unplugged' – Better Plugged Back In». Idolator. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  18. Vozick-Levinson, Simon (2009 թ․ նոյեմբերի 13). «Music Review — MTV Unplugged (2009) — Katy Perry». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  19. Lewis, Catherine (2009 թ․ նոյեմբերի 16). «Hot N Cold: Katy Perry, 'Unplugged'». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  20. "Katy Perry – MTV Unplugged". Lescharts.com. Hung Medien. Retrieved January 3, 2017.
  21. "Katy Perry – Chart history" Billboard 200 for Katy Perry. Retrieved January 3, 2017.