KV7 (անգլ.՝ Kings' Valley №7), Նոր թագավորության XIX դինաստիայի փարավոն Ռամզես II֊ի դամբարանը (Մ.թ.ա. 13-րդ դար)։ Գտնվում է Արքաների հովտում՝ Նեղոսի արևմտյան ափի թեբեական գերեզմանատանը, Լուքսորին հակառակ, դրա կողքին գտնվում է Մերնեպտահ ժառանգի դամբարանը (KV8), իսկ դիմացը ընկած է որդուական դամբարանը (KV5

KV7
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդամբարան և hypogeum?
ՏեղագրությունԼուքսոր
ՎայրԱրքաների հովիտ
Երկիր Եգիպտոս
Մակերես868,4 քառակուսի մետր

Բացման պատմություն խմբագրել

Դամբարանը առաջին անգամ հետազոտել է Շամպոլյոնը, երբ ճանապարհորդում էր Եգիպտոսով։ Պարզվեց, որ դամբարանը մի քանի անգամ լցված է եղել ջրով և նրա զարդարանքները խիստ վնասված են։ Շամոլյոնը փլվածքներից մաքրեց միայն երկար պատկերասրահը և սյունազարդ դահլիճը։

19-րդ դարի սկզբին Կառլ Լեպսիուսը ամբողջությամբ փորեց հանգստի սենյակը։ Ֆրանսիական հնագիտական խումբը՝ Քրիստիան Լեբլանի ղեկավարությամբ (1993-2002), զբաղվել է պեղումներով և վերականգնումներով։

Տեսք խմբագրել

 
KV7֊ի ծավալային պատկերը, նախագիծը և տեսքը կողքից

Վատ վիճակի պատճառով մուտքը դեպի դամբարան փակ է։ KV7֊ի նախագիծը բոլորովին տարբերվում է Արքաների հովտի մինչ այդ կառուցված դամբարաններից։ Միջանցքին հաջորդում են դահլիճ-նախասրահը, աստիճանները, նախասենյակը, այստեղ կա շրջադարձ և հանգստի սենյակ։ Այդտեղից ճյուղավորվում են մի քանի դահլիճ֊գանձարաններ։ Բոլոր պատերը պատված են ռելիեֆներով[1]։ Փարավոնի մումիան դեռ հնուց պահված էր DB320 թագավորական գաղտնարանում։ Դամբարանը օգտագործվել է Երրորդ միջանկյալ և Պտղոմեոսյան ժամանակաշրջանում հուղարկավորությանների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Reeves, N., & Wilkinson, R. H. The Complete Valley of the Kings. London: Thames and Hudson, 1996.
  • Siliotti, A. Guide to the Valley of the Kings and to the Theban Necropolises and Temples. Cairo: A. A. Gaddis, 1996.
  • Leblanc, Christian. "The Tomb of Ramesses II and Remains of his Funerary Treasure." Egyptian Archaeology; 10 (1997): 11-13.

Արտաքին հղումներ խմբագրել