Ջոն Մուհարեմայ[1] (ալբ․՝ Gjon Muharremaj, առավել հայտնի է Gjon’s Tears բեմական կեղծանվամբ, հունիսի 29, 1998(1998-06-29), Broc, Gruyère District, Ֆրիբուրգ, Շվեյցարիա[2]), կոսովար-ալբանական ծագմամբ շվեյցարացի երգիչ և երգերի հեղինակ[3]։ «Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում» ներկայացնելու է Շվեյցարիան։ Սկզբում նա «Répondez-moi» երգով պետք է ներկայացներ Շվեյցարիան այժմ չեղյալ հայտարարված «Եվրատեսիլ 2020»-ում և պետք է ներկայանար մրցույթի՝ 2020 թվականի մայիսի 14-ին անցկացվող երկրորդ կիսաեզրափակչում[4]։

Gjon’s Tears
Բնօրինակ անունալբ․՝ Gjon Muharremaj
Ծնվել էհունիսի 29, 1998(1998-06-29) (25 տարեկան)
Broc, Gruyère District, Ֆրիբուրգ, Շվեյցարիա
Երկիր Շվեյցարիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներաժիշտ և երգիչ
Գործիքներդաշնամուր
Պարգևներ
 Gjon's Tears Վիքիպահեստում

Վաղ տարիներ և գործունեություն խմբագրել

Ջոնը ծնվել է Գրյույեր շրջանի Բրոք կոմունայում՝ կոսովար-ալբանացու և տիրանացի ալբանուհու ընտանիքում[5][6]։

2011 թվականին՝ 12 տարեկան հասակում, մասնակցել է ալբանական «Albanians Got Talent» տաղանդների շոուի առաջին եթերաշրջանին, որի եզրափակչում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[4][7]։ Մեկ տարի անց շվեյցարական «Die grössten Schweizer Talente» տաղանդների շոուում դուրս է եկել կիսաեզրափակիչ[8]։ 2019 թվականին Gjon’s Tears-ը մասնակցել է «Ձայնը» շոուի ֆրանսիական տարբերակի՝ «The Voice: la plus belle voix»-ի ութերորդ եթերաշրջանին, որտեղ դուրս է եկել կիսաեզրափակիչ[9]։

2020 թվականի մարտի 4-ին հայտարարվել է, որ շվեյցարական «SRG SSR» ազգային հեռարձակողը փակ ներքին ընտրության միջոցով Ջոնին ընտրել է որպես «Եվրատեսիլ 2020»-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ, որտեղ նա պետք է ներկայացներ իր «Répondez-moi» երգը շոուի երկրորդ կիսաեզրափակչում[4][10]։ Այսպիսով՝ 2010 թվականից ի վեր առաջին անգամ Շվեյցարիան կարող էր ներկայացնել ամբողջապես ֆրանսալեզու երգ։

2020 թվականի մարտի 20-ին՝ COVID-19 համավարակի հետ կապված մրցույթի չեղարկումից մի քանի օր անց[11], «SRG SSR»-ը հայտարարել է, որ Ջոնը կրկին կդառնա Շվեյցարիայի ներկայացուցիչը 2021 թվականի մրցույթում[12]։ Դրա համար ընտրվելու է արդեն մեկ այլ երգ, քանի որ ԵՀՄ-ի ռեֆերենտ խմբի որոշման համաձայն՝ 2020 թվականի երկրների ներկայացուցիչները չեն կարողանա իրենց երգերն օգտագործել 2021 թվականի մրցույթում[13]։

Սկավառակագրություն խմբագրել

Անվանում Տարի Առավելագույն հորիզոնականը հիթ-շքերթներում Ալբոմ
SWI
[14]
ALB
[15]
«Babi» 2018 1 Ոչ ալբոմային սինգլներ
«Back in Light»
«Répondez-moi» 2020 100
«Tout l'Univers» 2021

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Albanian's Got Talent, Gjon Muharremaj, performancë» (ալբաներեն). 22 февраля 2019. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  2. Ferrato, Luca (4 марта 2020). «Eurovision 2020: Gjon's Tears rappresenterà la Svizzera con "Répondez moi"». OGAE Italy (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 5 марта 2020-ին.
  3. «Gjon's Tears». Tekste Shqip (ալբաներեն). Վերցված է 4 марта 2020-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Switzerland picks Gjon's Tears with French 'Repondez-moi' for Rotterdam». Eurovision.tv (անգլերեն). Европейский вещательный союз. 4 марта 2020. Վերցված է 4 марта 2020-ին.
  5. Farren, Neil (4 марта 2020). «Switzerland: Gjon's Tears to Eurovision 2020» (անգլերեն). Eurovoix.
  6. «Le Fribourgeois Gjon's Tears représentera la Suisse à l'Eurovision». La Liberté (ֆրանսերեն). 4 марта 2020. Վերցված է 5 марта 2020-ին.
  7. «Gjon Muharremaj, shqiptari që befasoi jurinë e "The Voice" në Francë me zërin e tij». telegrafi.com (ալբաներեն). 22 мая 2019. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  8. «Das ist unser ESC-Kandidat: Gjon's Tears». Schweizer Radio und Fernsehen (գերմաներեն). 4 марта 2020. Վերցված է 5 марта 2020-ին.
  9. Farren, Neil (4 марта 2020). «Switzerland: Gjon's Tears to Eurovision 2020» (անգլերեն). Eurovoix.
  10. «Gjon Muharremaj to represent Switzerland in Eurovision 2020» (անգլերեն). Oculus News.
  11. European Broadcasting Union (2020 թ․ մարտի 18). «Eurovision 2020 in Rotterdam is cancelled». Eurovision Song Contest.
  12. ESMA JANSEN (20 марта 2020). «Cry no more! Gjon's Tears confirmed as Switzerland's Eurovision 2021 act» (անգլերեն). Wiwibloggs. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  13. «Intention to honour Eurovision 2020 songs and artists». Eurovision.tv (անգլերեն). 20 марта 2020.
  14. «Discographie Gjon's Tears». hitparade.ch (գերմաներեն). Վերցված է 26 марта 2020-ին.
  15. «The Top List—17/02/2019». topawards.top-channel.tv (ալբաներեն). Top Music Awards. Վերցված է 26 марта 2020-ին.
Նախորդող՝
Լուկա Հեննի՝
«She Got Me» երգով
 
Շվեյցարիայի ներկայացուցիչը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

2021
Հաջորդող՝
Gjon’s Tears
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gjon’s Tears» հոդվածին։