Օպիուս բլուր (լատին․՝ Oppius Mons, իտալ.՝ Colle Oppio), Հռոմի յոթ բլուրներից մեկի՝ Էսկվիլինի գագաթներից է[1]։ Հյուսիսային կողմում Ցիսպիուսից առանձնանում է Սուբուրրայի հովիտով, իսկ հարավային կողմից՝ Ցելիում բլրից առանձնանում է Կոլիզեումի հովտով։ Բլրի բարձրությունը 49 մետր է։ Օպպիոսը, Ցիսպիուսը և Ֆագուտալը միասին կազմում են Էսկվիլին բարձրավանդակը Սերվիյան պարսպի ներսում։

Սեպտիմոնցիումի՝ Հռոմի յոթ բլուրների[2] բաժանումից առանձնանում է Ֆագուտալ գագաթը՝ որպես անկախ բնակավայր։ Դրանից կարելի է ենթադրել, որ ի սկզբանե Օպպիոսը միացած է եղել նրան՝ բացի արևմտյան ծայրից[3]։ Այս ծայրի հյուսիսային գագաթը նաև կոչվել է Կարինաե։ Այն ընկած է եղել Վելիան բլրի և Կլիվուս Պուլլիուսի միջև՝ Ֆագուտալին միավորված, և եղել է Հին Հռոմի բարձրակարգ թաղամասերից մեկը։

Օպպիանյան բլուրը կրոնական նպատակներով շարունակվել է օգտագործվել մինչև հանրապետության ժամանակաշրջանի ավարտը[4]։ Ըստ Մարկոս Վառոյի[5] բլրի անվանումը կապվում է Տուսկուլի բնակիչ Օպպիոսի անվան հետ։ Տուլուս Հուստիլիուսի Վեիիի պաշարման ժամանակ վերջինս գալիս է Հռոմ՝ աջակցություն խնդրելու։ Այնուամենայնիվ բառի ստուգաբանությունն անհասկանալի է։ Հնարավոր է նաև լեռնագագաթը կրում է այն տոհմի անունը, որն ապրել է այս տարածքում[6]։ Դետլեֆսենի վարկածով[7] Օպպիոսն առաջացել է Օպպիդուսից[8]։

Օպպիանյան բլրի տարածքը զբաղեցնում է շուրջ 9 հեկտար[9]։ 1871 թվականին, որպես քաղաքային վերակազմավորման մի մաս, այն սկսում են օգտագործել որպես հասարակական այգի։ 1928 թվականին ճարտարապետ Ռաֆֆաելե դե Վիչոն նախագծում և 1936 թվականին ավարտ է հասցնում այգու ձևավորումը։ Աշխատանքներում ընդգրկված շատրվանները, արձանները և մարմարե քանդակներն առ այսօր զարդարում են այգին[10]։ Բլրից իջնող կենտրոնական պողոտան ձգվում է մինչև Կոլիզեում։

Օպպիանյան բլրի այգին համարվում է հնագիտական զբոսայգի։ Այստեղ է գտնվել Ներոնի Ոսկե տունը, Տրայանոսի բաղնիքները, ինչպես նաև Տիտոսի բաղնիքները, որոնց մնացուկներն առ այսօր կան[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Varro De Lingua Latina 5.50
  2. Festus 341, 348
  3. HJ 254–257; Mon. L. XV.782–785
  4. CIL i2.1003 = vi.32455 — for this inscription, which mentions the Montani montis Oppi, cf. also Pagus Montanus; BC 1887, 156; Mitt. 1889, 278; DE II.2159‑61
  5. Fest. 348
  6. Jordan I.1.183–188
  7. Bull. d. Inst. 1861, 18
  8. Mon. L. XV.782
  9. "One never knows what will emerge from the bowels of the Oppio". Retroblog Rome. Վերցված է 2016 թվականի հունվարի 11-ին։
  10. "Colle Oppio Park or Oppian Hill Park (Parco del Colle Oppio) next to the Colosseum". Rometour.org. Վերցված է 2016 թվականի հունվարի 11-ին։
  11. "Parco del Colle Oppio". Sovritendenza Capitolina ai beni culturali. Վերցված է 2016 թվականի հունվարի 11-ին։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպիուս բլուր» հոդվածին։