Օլեգ Մակարով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակարով (այլ կիրառումներ)
Օլեգ Գրիգորևիչ Մակարով (ռուս.՝ Олег Григорьевич Макаров, հունվարի 6, 1933[1], Ուդոմլյա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 28, 2003, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1973, 1978)։
Օլեգ Մակարով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1933[1] |
Ծննդավայր | Ուդոմլյա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 28, 2003 (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Օստանկինյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1957) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | ճարտարագետ և տիեզերագնաց |
Աշխատավայր | Էներգիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Oleg Grigoryevich Makarov Վիքիպահեստում |
Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1966 թվականին։ 1973 թվայանի սեպտեմբերի 27-29-ը, Վասիլի Լազարևի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-12» տիեզերանավով։ 47 ժամ 16 րոպեում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 32 պտույտ։ 1975 թվականի ապրիլի 5-ին, Լազարևի հետ թռիչք է կատարել «Սոյուզ» տիեզերանավով, սակայն թռիչքն ընդհատվել է կրող հրթիռի շարժման պարամետրերի շեղման պատճառով։ 1978 թվականի հունվարի 10-16-ը, Վլադիմիր Ջանիբեկովի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-27» տիեզերանավով և «Սոյուզ-26» (տիեզերագնացներ Յուրի Ռոմանենկո, Գրեչկո) տիեզերանավին կցված «Սալյուտ-6» ուղեծրակայանով։ Վայրէջք է կատարել «Սոյուզ 26» տիեզերանավով։ 1980 թվականի նոյեմբերի 27-ին Լեոնիդ Կիզիմի և Գենադի Ստրեկալովի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-Տ-3» տիեզերանավով։ Նոյեմբերի 28-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6» ուղեծրակայանին, և համատեղ թռիչքը շարունակվել է մինչև դեկտեմբերի 10-ը։ Կիզիմի և Ստրեկալովի հետ վայրէջք է կատարել «Սոյուզ-Տ-3» տիեզերանավով՝ 1980 թվականի դեկտեմբերի 10-ին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Макаров Олег Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 171)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Մակարով» հոդվածին։ |