Տուլոնի պաշարում (ֆր. Siege de Toulon) ֆրանսիական հեղափոխական պատերազմի դրվագներից մեկը, որով սկիզբ դրվեց Նապոլեոնի փառահեղ կարիերային։

Տուլոնի պաշարում
Թվականսեպտեմբերի 18 - դեկտեմբերի 18, 1793
Մասն էՖրանսիայի հեղափոխական պատերազմներ
ՎայրՖրանսիա Ֆրանսիա,Տուլոն
ԱրդյունքՖրանսիայի հանրապետականների հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիական ռոյալիստներ
Մեծ Բրիտանիայի թագավորություն
Իսպանիայի թագավորություն
Նեապոլի թագավորություն
Սարդինիայի թագավորություն
Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիայի առաջին հանրապետություն
Հրամանատարներ
Սամուել Հուդ
Խուան դե Լանգարա
Չարլզ Օ՛Հարա
Սիդնեյ Սմիթ
Ֆեդերիկո Գրավինա
Իմբերտի Բարոն
Ժան-Ֆրանսուա Կարտո
Ֆրանսուա Ամեդի Դոպյե
Ժակ Ֆրանսուա Դյուգոմյե
Ժակ Ֆրանսուա Կորնյու դե Լապուապ
Ժան-Ռենե-Սեզար դե Սեն-Ժյուլյեն
Նապոլեոն Բոնապարտ
Կողմերի ուժեր
22000
37 Բրիտանական նավ
32 Իսպանական նավ
5 Նեապոլիտական նավ
32000
Ռազմական կորուստներ
4000 զոհ2000 զոհ կամ վիրավոր, 14 խորտակված նավ

1973 թվականի մայիս ամսին Տուլոնում միավորվել էին ռոյալիստները, որոնք ապստամբությունն էին բարձրացրել Կոնվենտի դեմ։ Այդ ապստամբության ճնշան համար Տուլոն է ուղարկվում հանրապետականներ բանակը՝ գեներալ Կարտոյի գլխավորությամբ։ Չունենալով բավականաչափ միջոցներ Կոնվենտի բանակի դեմ պայքարելու համար, ռոյալիստները օգնություն խնդեցին Մեծ Բրիտանիայից և արդեն օգոստոսի վերջին ադմիրալ Հուդին հանձնվեց Տուլոնի ռոյալիստների ամբողջ նավատորմը, կառամատույցը և 46 դատարանները։ Հուդը ճանաչեց Լյուդովիկոս XVII-ին որպես Ֆրանսիայի միապետ և առաջարկեց անհրաժեշտության դեպքում վերացնել բոլոր նավերը, քան հանձնել այն ֆրանսիացիներին։ Տուլոն էին ժամանել 19 հազար անգլիական, իսպանական, սարդինական և նեապոլիտական զորքեր, որոնք միանալով տեղի զորքին կազմեցին շուրջ 25 հազարանոց բանակ։

Տուլոն

Նախապատմություն խմբագրել

1793 թվականի մայիսի 31-ին ժիրոնդիստների պատվիրարկության ձերբակալության պատճառով ֆրանսիական մի շարք քաղաքներ (Լիոն, Մարսել և այլն) բարձրացրեցին ապստաբություն։ Տուլոնում ֆրանսիայի հեղափոխականները վտարեցին Յակոբիններին, իսկ շուտով հեղափոխականները վտարվեցին ռոյալիստների կողմից։ 1973 թվականի մայիսիս ամսին Տուլոնում միավորվել էին ռոյալիստները, որոնք ապստամբությունն էին բարձրացրել Կոնվենտի դեմ։ Այդ ապստամբության ճնշան համար Տուլոն է ուղարկվում հանրապետականներ բանակը՝ գեներալ Կարտոյի գլխավորությամբ։ Չունենալով բավականաչափ միջոցներ Կոնվենտի բանակի դեմ պայքարելու համար, ռոյալիստները օգնություն խնդեցին Մեծ Բրիտանիայից և արդեն օգոստոսի վերջին ադմիրալ Հուդին հանձնվեց Տուլոնի ռոյալիստների ամբողջ նավատորմը, կառամատույցը և 46 դատարանները։ Հուդը ճանաչեց Լյուդովիկոս XVII որպես Ֆրանսիայի միապետ և առաջարկեց անհրաժեշտության դեպքում վերացնել բոլոր նավերը, քան հանձնել այն ֆրանսիացիներին։ Տուլոն էին ժամանել 19 հազար անգլիական, իսպանական, սարդինական և նեապոլիտական զորքեր, որոնք միանալով տեղի զորքին կազմեցին շուրջ 25 հազարանոց բանակ։

Պաշարումը խմբագրել

  Բառեր չեմ գտնում նկարագրելու Բոնապարտի արժանիքները՝ բարձր վարպետություն, մտքի նույն չափ բարձր մակարդակ և քաջություն։ -Գեներալ Ժակ Ֆրանսուա Դյուգոմյե  

1793 թ-ի սեպտեմբերի 8-ին Գեներալ Յան Ֆրանսուա Կարտոյի գլխավորությամբ հասան Տուլոն։ Ծովափնյա Ալպերի շրջանում նրանք միանում են Ժակ Ֆրանսուա Կորնյու դե Լա Պուապի 6000-անոց բանակին, որն արդեն գրավել էր Լա-Վալլետ-դյու-Վարը և պատրաստվում էր գրավել նաև Ֆարոնը, որը կտար նրանց մեծ առավելություն։

Հրետանու հրամանատար Էլզեար Օգուստ Դոնմարտին ծանր վնասվածք ստացավ Օլյուլ քաղաքում, և Կոնվենտը որպես փոխարինող ուղարկեց կապիտան Նապոլեոն Բոնապարտին։ Հետագայում Նապոլեոնն իր հուշերում նշում է, որ հենց Տուլոնում նա սկսեց իր փառահեղ ուղին։ Չնայած Բոնապարտի և հրետանու հրամանատարի միջև ծագած տարաձայնություններին, Նապոլեոնը կարողանում է միավորել հրետանու այն ուժերը, որոնք արժանի էին մասնակցել Տուլոնի պաշարմանը և Անգլիայի՝ այդ շրջանոմ արագորեն կառուցված ամրոցները։ Նա ի զորու էր բռնագրավել շրջակայքի սարքավորումները և հրանոթները։

 
Տուլոնի պաշարման ծրագիրը

Զենքերը վերցված էին Մարսելից, Ավինյոնից և Իտալական բանակից։ Տեղի բնակչությունը, որը ձգտում էր ապացուցել իր հավատարմությունը Հանրապետությանը, պաշարող զորքին ապահովում էր մթերքներով։ Նապոլեոնի շնորհիվ զորքը համալրվեց ևս 100 հրացաններով։ Նապոլեոնը Սալիչետիի, Ռոբեսպիրի և այլ ընկերների օգնությամբ ստիպեց նախկին հրանոթների հրամանատարներին վերադանալ ծառայության։ Բոնապարտը անցկացրեց նաև զինվորական վարժություններ, որոնց հետևանքով բանակի հետևակի հիմնական մաս, կարող էր նաև ծառայել հրետանային զորամասերում։

Չնայած իր ծանր աշխատանքին, Բոնապարտը այդքան էլ համարձակ չէր իր առաջին լուրջ գործողությունում։ Պատճառը պաշարման ընթացքում նրա հետ ծառայող հրամանատարները բավականաչափ հմուտ չէին և նա մտահոգված էր նրանց սխալների պատճառով առաջացող ձգձգումների պատճառով։ Նա այնքան մտագոգված էր, որ դիմում էր գրել Հասարակական փրկության կոմիտեին, օգնություն ուղարկելու խնդրանքով։

Որոշակի հետազոտություններից հետո, Բոնապարտը կազմեց մի ծրագիր, որը նախատեսում էր Էգիլետի և Բալագյերի նավահանգիստների զավթում, որից պաշարվածները չէին կարողանա ծովից օգնություն ստանալ։ Կարտոն, որը համաձայն չէր Բոնապարտի հետ, ուղարկեց բավական թույլ ջոկատ հանձնարարությունը կատարելու համար, որը գլխավորում էր Գեներալ-Մայոր Դելաբորդը։ Նրանք հարձակվեցին սեպտեմբերի 18-ին և ձախողեցին առաջադրանքը։ Բրիրանական հրամանատարները, հասկանալով Բոնապարտի ծրագիրը, միանգամից ամրապնդեց պաշտպանությունը, ավելի դժվարացնելով երիտասարդ Բոնապարտի հետագա քայլերը։ Նա զորքեր ամրացրեց մի քանի տեղերում։ Այս խումբը կոչվեց Փոքր Ջիբլարթար։

Բոնապարտը հիասթափված էր ջոկատի գործողություններից, որը տեղակայվել էր Սան-Լորենի բարձր շրջաններում սկսած սեպտեմբերի 19-ից։ Բոնապարտը այլ բանակ տեղակայեց Բրեգալիոնի ափին, որը կոչվում էր «sans-culottes» (ֆր. Առանց տաբատների)։ Հուդը կատարեց նրանց ետ մղելու անհաջող փորձ։ Հոկտեմբերի 1-ին, Գեներալ Լա Պոյպի կրած ձախողումից հետո, Բոնապարտը հանձնարարեց ռմբակոծել Մալբուսքերի մեծ նավահանգիստը, որի անկումը կօգներ ֆրանսիացիներին գրավել քաղաքը։ Ուստի շրջակա քաղաքներից բռնազավթեց թնդանոթներ։ Հոկրեմբերի 19-ին նա դարձավ բանակի հիմնական հրամանատարը, և կազմեց մի քանի ջոկատներ.«Հանրապետականների ճամբարը» Դումոնկյոյի բլրում, ևս մեկը Արենե բլրում և այլն։ Նոյեմբերի 11-ին Կարտոն հեռացվեց։ Նա գիտակցում էր իր կատարած սխալը և իր անկարողությունը, ուստի առանց որևէ դիմադրության ընդունեց իր հեռացումը։ Նրան փոխարինեց նախկինում բժիշկ Դոպպեն, որը, սակայն նույնպես ձախողվեց, հիմնականում իր անվճռականության պատճառով։ Նրան փոխարինում է Դյուգոմյեն, որը միանգամից ընդունում է Բոնապարտի մշակած ծրագրի հզորությունը և սկսում է պատրաստվել «Փոքր Ջիբլարթարի» գրավմանը։