Վիկտոր Բալայան

հայ արձակագիր

Վիկտոր Ռուբենի Բալայան (հուլիսի 16, 1931(1931-07-16)[1], Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 31, 1995(1995-01-31)[2], Երևան, Հայաստան, թաղված է ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղում), հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։

Վիկտոր Բալայան
Ծնվել էհուլիսի 16, 1931(1931-07-16)[1]
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էհունվարի 31, 1995(1995-01-31)[2] (63 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԳարգառ
Մասնագիտությունգրող, լրագրող, թարգմանիչ և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1954)[1]
Ժանրերարկածային գրականություն[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՊիոներ կանչ[1], Ավանգարդ[1], «Հայաստան» հրատարակչություն[1] և Հայֆիլմ
Վիկտոր Բալայան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոռու մարզի Գարգառ գյուղում։ 1954 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում որպես գրական աշխատող, 1956-1958 թվականներին՝ «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ։ 1958-1959 թվականներին եղել է «Պիոներ կանչի» պատասխանատու քարտուղարը, 1959-1968 թվականներին՝ «Ավանգարդի» պատասխանատու քարտուղարը, 1968-1970 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչը։ Նույն թվականներին դասախոսել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում՝ «Գրականությունը և արվեստը լրագրի էջերում» առարկան։ 1970-1974 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1974-1979 թվականներին «Սովետական գրող» հրատարակչության տնօրենը, 1979-1984 թվականներին՝ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։ 1984 թվականից եղել է ՀԽՍՀ պետկինոյի նախագահի առաջին տեղակալը, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը։

Ռուսերեն լույս են տեսել Վ. Բալայանի «Քանդված նկուղի գաղտնիքը» (Երևան, 1974), «Ստվեր և լույս» (Երևան, 1978), լատիշերեն՝ «Քանդված նկուղի գաղտնիքը» (Ռիգա, 1977) գրքերը։

1983 թվականի ապրիլին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Հանդիպում առողջարանում» պիեսը[3]։ Մահացել է 1995 թվականի հունվարի 31-ին։

Վ. Բալայանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Առաջին դասը (պիես), Երևան, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության ժողովրդական ստեղծագործության ռեսպուբլիկական տուն, 1957, 27 էջ։
  • Երբ կատարում են ընտրողների պատվիրանները (Բասարգեչարի շրջանի Չախլուի գյուղսովետի աշխատանքի փորձը), Երևան, «Հայաստան», 1966, 48 էջ։
  • Աշխատանքային քայլերգ Լոռվա դաշտերում (Ստեփանավանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի աշխատանքային փորձը), Երևան, «Հայաստան», 1968, 40 էջ։
  • Անտեսանելի հետքեր, Երևան, 1968, 160 էջ։
  • Վտանգավոր արահետ, Երևան, «Հայաստան», 1969, 256 էջ։
  • Պարույր Սանթրոսյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 95 էջ։
  • Մշուշը ցրվում է, Երևան, «Հայաստան», 1971, 300 էջ։
  • Ճակատագիրը բախում է դուռը։ Կինոյի աշխարհում։ Ճեպանկարներ, Երևան, «Հայաստան», 1972, 480 էջ։
  • Մարգո Մուրադյան, Երևան, «Հայաստան», Հայկական թատերական ընկերություն, 1973, 60 էջ։
  • Լույս և ստվեր։ Վերադարձրեք կապույտ թռչունը։ Երկրորդ վարկածը։ Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ։ Աստվածային կայծի բռնկումը (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1975, 440 էջ։
  • Բանալի, Երևան, «Հայաստան», 1977, 351 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Վ. Բալայանի «Արմատներ արձակող շիվը» գործը), Ե. «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Սեղմեցին սիրտս (պատմվածքներ), Ե. «Սովետական գրող», 1979, 296 էջ։
  • Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ, գիրք առաջին (պատմվածքներ, մանրապատումներ), Ե. «Սովետական գրող», 1980, 464 էջ։
  • Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ, գիրք երկրորդ (պատմվածքներ, մանրապատումներ), Ե. «Սովետական գրող», 1981, 448 էջ։
  • Մեղադրյալի վերջին խոսքը, Երևան, «Հայաստան», 1982, 292 էջ։
  • Որոգայթներ (վիպակներ), Ե. «Սովետական գրող», 1983, 239 էջ։
  • Խորեն Աբրահամյան, Հայկական թատերական ընկերություն, 1983, 127 էջ։
  • Հավատ (պատմվածքներ), Ե. «Սովետական գրող», 1986, 300 էջ։
  • Երկեր, հատոր 1, Երևան, 1988։
  • Երկեր, հատոր 2, Երևան, 1988։
  • Կրակոց մշուշում (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1990, 656 էջ։
  • Խաղը (պատմվածքներ), Ե., Դարակ, 2021, 288 էջ։

Վ. Բալայանի կատարած թարգմանությունները (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Զբիգնև Նենացկի, «Բյուրեղապակի հայելի» օպերացիան, Երևան, «Հայաստան», 1969, 146 էջ։
  • Իյենե Մատյաշովսկի, Խոոդի դեբյուտը (վիպակ), Հաննա Պրոշկովա, Ծխամորճով լուսինը (վիպակ), Ուիլյամ Այրիշ, Բակ նայող պատուհանը (վիպակ), Երևան, «Հայաստան», 1970, 332 էջ։
  • Վիպակներ և պատմվածքներ։ Սոցիալիստական երկրների գրողների արկածային և գիտաֆանտաստիկ գործերի ժողովածու (գրքի մեջ մտնող Զ. Նենացկիի «Բյուրեղապակի հայելի» օպերացիան», Իյենե Մատյաշովսկու «Խոոդի դեբյուտը», Հաննա Պրոշկովայի «Ծխամորճով լուսինը», Ուիլյամ Այրիշի «Բակ նայող պատուհանը» գործերը թարգմանել է Վ. Բալայանը), Երևան, «Հայաստան», 1975, 499 էջ։
  • Լյուիս Նորման, Իր եղբոր ձեռքով (վիպակ), Հաննա Պրոշկովա, Ծխամորճով լուսինը (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1976, 351 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=243
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 93.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Բալայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 226