Վիկտորյա Ռուֆֆո (իսպաներեն` Victoria Ruffo, ամբողջ անունը` Մարիա Վիկտորյա Էուխենիա Գվադելուպե Մարտինես դել Ռիո Մորենո Ռուֆֆո (María Victoria Eugenia Guadalupe Martínez del Río Moreno Ruffo), մայիսի 31, 1962(1962-05-31)[1] կամ մայիսի 31, 1961(1961-05-31)[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։

Վիկտորյա Ռուֆֆո
María Victoria Eugenia Guadalupe Martínez del Río Moreno-Ruffo
Ծնվել էմայիսի 31, 1962(1962-05-31)[1] (61 տարեկան) կամ մայիսի 31, 1961(1961-05-31)[2] (62 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, հաղորդավար և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Էուխենիո Դերբես և Omar Fayad?[3]
Երեխա(ներ)José Eduardo Derbez?, Anuar Fayad? և Victoria Fayad?
victoriaruffoweb.com

Կենսագրությունը խմբագրել

Վիկտորյա Ռուֆֆոն ծնվել է Մեխիկոյում։ Բացի նրանից, ընտանիքում մեծանում էին նաև նրա երկու քույրերը` Մարսելան, ով այժմ պրոդյուսեր է և Գաբրիելան, ով աշխատում է հեռուստատեսությունում։ Իր ստեղծագործական կյանքը Վիկտորյան սկսել է 1980 թվականից, երբ նկարահանվել է «Բժշկի խնդիրները» հեռուստանովելում։ Շուտով նկարահանվել է նաև «Վիկտորյա» (1987թ.) և «Պարզապես Մարիա» (1989թ.) հեռուստասերիալներում։ Վերջինս նրան մեծ ճանաչում բերեց նաև ԱՊՀ երկրներում։

2005 թվականին նա նկարահանվել է «Խորթ մայրը» հեռուստանովելում, կատարելով Մարիա Ֆերնանդեսի դերը։ Ներկայումս Վիկտորյա Ռուֆֆոն հաջողությամբ համատեղում է աշխատանքը թատրոնում և հեռուստասերիալներում։ Նա հանդիսանում է Televisa և Telemundo ընկերությունների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։

Անձնական կյանքը խմբագրել

Վիկտորյա Ռուֆֆոն առաջին անգամ ամուսնացել է հայտնի մեքսիկական դերասանուհի Սիլվիա Դերբեսի որդու` Էուխենիո Դերբեսի հետ։ Նրանք ծանոթացել էին «Պարզապես Մարիա» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, երբ Էուխենիոն այցելում էր սերիալում նկարահանվող մորը, իսկ Վիկտորյան այդ ժամանակ կատարում էր սերիալի գլխավոր դերը։ 1992 թվականին ծնվել է նրանց որդին, այժմ դերասան` Խոսե Էդուարդո Դերբեսը։ Նրանց ամուսնությունը լուծարվեց 1996 թվականին։

2001 թվականին Վիկտորյան ամուսնացել է մեքսիկական քաղաքական գործիչ Օմար Ֆայյադ Մենեսեսի հետ։ 2004 թվականին ծնվել են նրանց երկվորյակ դուստրերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1980 Բժշկի խնդիրները Conflictos de un médico -
1980 Անվախ մարդը El hombre sin miedo Լաուրա
1980 Ապրում եմ կարմիր լույսի մեջ Al rojo vivo Պիլար Ալվարես
1981 Սիրիր ինձ ընդմիշտ Quiéreme siempre Ջուլիա
1983 Գիշատիչը La fiera Նատալի Ռամինես
1985 Խուանա Իրիս Juana Iris Խուանա Իրիս
1986 Դաժան մարդը Un hombre violento Սյուզաննա
1987 Վիկտորյա Victoria Վիկտորյա Մարտինես
1989 Պարզապես Մարիա Simplemente María Մարիա Լոպես
1993 Քմահաճույք Capricho Քրիստինա Մոնտանո
1995 Խեղճ հարուստ աղջիկը Pobre niña rica Կոնսուելո Գարսիա-Մորա
1998 Ապրում եմ հանուն Ելենայի Vivo por Elena Ելենա
2000 Գրկիր ինձ ամուր Abrázame muy fuerte Քրիստինա Ալվարես Ռիվաս դե Ռիվերո
2005 Խորթ մայրը La madrastra Մարիա Ֆերնանդես Ակունա
2007 Վիկտորյա Victoria Վիկտորյա դե Մենդոսա
2008 Հանուն սիրո En nombre del amor Մակարենա Էսպինոզա դե լոս Մոնտերոս
2010 Սիրո հաղթհանդեսը Triunfo del amor Վիկտորյա Սանդովալ
2012 Արցունքների թագը Corona de lágrimas Ռեֆուխիո Չավերո
2014 Չսիրվածը La Malquerida Քրիստինա Բենավենտե դե Դոմինգես
2016 Ամազոնուհիները Las amazonas Ինես

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Ռուֆֆո» հոդվածին։