Վենոմ (անգլ.՝ Venom՝ թույն, զայրույթ), Marvel տիեզերքի մի քանի կերպարների մականունը։ Առաջին անգամ այս անունն օգտագործվել է Էդի Բրոքի համար «The Amazing Spider-Man» № 300-ում։ Ներկայում անունն օգտագործում է Լի Պրայսը։ Վենոմը, որպես այդպիսին, հանդիսանում է մարդկային մարմնի միացումը այլմոլորակային պարազիտի հետ, հայտնի, որպես Սիմբիոտ Վենոմ։ Հայտնի է, որ սկզբում Վենոմը պետք էր լինել կին, որը վկա է դարձել ավտովթարում իր ամուսնու մահվանը։ Սիմբիոտը պետք է եղել միանալ նրա հետ և ուղարկել իր զայրույթն Սարդ-մարդու վրա։ Սակայն Marvel հրատարակիչները մերժել են այս գաղափարին, ասելով, որ կինը չի կարող դառնալ բարեհաջող չարագործ։ Ի վերջո, Վենոմը միացել է Էդի Բրոքի հետ, կերպար, հատուկ ստեղծված սիմբիոտի համար և արդյունքում դարձած աշխարհում ամենահայտնի չարագործներից մեկը։

Վենոմ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
Դեբյուտինչպես այլմոլորակային կոստյում. The Amazing Spider-Man #252, The Spectacular Spider-Man #90 և Marvel Team-Up #141: Ինչպես սիմբիոտ. Secret Wars #8: Ինչպես Վենոմ. The Amazing Spider-Man #298: Ինչպես Գործակալ Վենոմ. Venom #0
ՀեղինակDavid Michelinie?
Դերակատար / ՁայնՏոքեր Գրեյս, Հենք Ազարիա, Դի Բրեդլի Բեյքեր, Դարան Նորիս և Ben Diskin?
ԱշխարհMarvel Universe
Ներկայացրած էՍարդ-Մարդ 3, Սարդ-Մարդ 3, Սարդ-Մարդ, Marvel vs. Capcom: Clash of Super Heroes?, Marvel vs. Capcom 2: New Age of Heroes և Marvel vs. Capcom: Infinite
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի (Փիթեր Պարկեր, Ֆլեշ Թոմփսոն) Հակահերոս (Էդի Բրոք, Օտտօ Օկտավիուս, Լի Պրայս) Նեյտրալ (Անժելո Ֆորտունատո, Լի Պրայս) Չար (Մակ Գարգան)
Տեսակկոմիքսների կերպար, Symbiote?, անիմացիոն կերպար և set of comics characters?
Հասակ1,9 մետր
Քաշ118 կիլոգրամ
Աչքերի գույնwhite?
ԾննդավայրԱնդրոմեդայի միգամածություն
Սեռարական
ԵրեխաներLasher?, Nam?, Carl Mach?, Riot? և Carnage?
Թիմեր և կազմակերպություններ
Չարաբաստիկ վեցյակ, Dark Avengers?, Գաղտնի վրիժառուները, Գալակտիկայի պահապաններ և Շանթարձակներ
Դաշնակիցներ
Ավազե մարդ, Նորման Օզբորն, Կաին, Շանթառաք Ռոսս, երբեմն Սարդ-մարդ
Թշնամիներ
Սարդ-մարդ, Կարնաժ, Տոքսին, Գոռոց, Ճիչ, Հակա-վենոմ և այլն

Կենսագրություն խմբագրել

Հիմնական տերեր խմբագրել

Փիթեր Պարկեր խմբագրել

Հիմնական հոդված՝ Սարդ-մարդ «Secret Wars» № 8-ում (հայերեն՝ Գաղտնի պատերազմներ), Պատերազմի Աշխարհում, իր կոստյումի վնասվածքի պատճառով, Սարդ-մարդը ստիպված էր գնալ ֆաբրիկա, որպեսզի գտնել նոր կոստյում։ Այնտեղ նա ազատել է բանտարկությունից սիմբիոտ Վենոմին, որը անմիջապես միացել է նրա հետ, փոփոխելով իր կոստյումը։ Սարդ-մարդը հասկանում է, որ նոր կոստյումը տվել է նրան բազմաթիվ նոր կարողություններ։

Վերադառնալով Երկիր, Սարդ-մարդը պարզում է, որ կոստյումը իրականում այլմոլորակային պարազիտ է, որը ցանկանում է զավթել նրանով։ Միսթր Ֆանտաստիկայի և Մարդ-Ջահի օգնությամբ, նա իմանում է, որ սիմբիոտը վախենում հզոր ձայնային ալիքներից և ջերմությունից։ Օգտագործելով ձայնային ալիքներ, Սարդ-մարդուն հաջողվում է հանել կոստյումը և կրակի օգնությամբ քաշել բանտախուցի մեջ։ Սիմբիոտին հաջողվում է փախչել, թաքնվել Սարդ-մարդու պահարանում ու դիմակովորվել նրա կապույտ-կարմիր կոստյումի տակ, որպեսզի բռնի ուժով միանա նրա հետ։ Ավելի ուշ Սարդ-մարդը մարտ է մտնում Գիշանգղի հետ և ստիպում է նրան տանել իրենց եկեղեցին։ Թպրտուն զանգերի շնորհիվ, Սարդ-մարդուն հաջողվում է ազատվել Վենոմից վերջնականապես։

Ավելի ուշ Սև կատուն, համարելով, որ սև կոստյումը, շատ գեղեցիկ տեսք է ունենում, Սարդ-մարդու համար կարել է տարբերակ՝ գործվածքից։ Սարդ-մարդը պարբերաբար կրում էր երկու կոստյումները, քանի դեռ Մերի Ջեյն Ուոտսոն-Պարկերը չի խնդրել իրեն այլևս չհագնել այս կոստյումը, քանի որ նա նրան վախեցնում էր։

The Superior Spider-Man #23 թողարկման մեջ, Հիանալի Սարդ-մարդը (այժմ արդեն Օտտօ Օկտավիուս), կրկին դառնալով սիմբիոտի կրողը, կոչել է նրանց միությունը «Հիանալի Վենոմով» (անգլ.՝ The Superior Venom)[1]:

Էդի Բրոք խմբագրել

Բրոքը եղել է լրագրող։ Նրա կեղծ հոդվածներից մեկը բացահայտել է Փիթեր Պարկերը, քանդելով իր կարիերան, նվաստացնելով և ստիպելով աշխատել էժան ամսագրերում։ Ներգրավված Բրոքի ատելիությամբ Պարկերին, սիմբիոտը միացել է Էդիի հետ։ Հայտնված Վենոմը, սկսել է հղում տալ իրեն, որպես «Մենք», ինչը նշանակում է, որ Բրոքը և սիմբիոտը, ըստ էության, դարձել են երկու առանձին արարածներ մեկ օրգանիզմում, որոնք կոոպերացնում էին իրենց գործողությունները։ Հարմարեցված Բրոքի ատելիությամբ, Վենոմը կռվել է Սարդ-մարդի հետ բազմաթիվ անգամ և հաճախ մոտ էր հաղթանակին։ Բայց, լքված Սարդ-մարդով կղզում, Բրոքը վերանայել իր հայացքները կյանքի մասին ու որոշել նվիրել իրեն չարության դեմ պայքարին և հետագայում հաճախ օգնում էր Սարդ-մարդուն ու այլ սուպերհերոսներին։ Ի վերջո, Բրոքը, իմանալով, որ հիվանդ է քաղցկեղով, վաճառել է սիմբիոտին Դոն Ֆորտունատոյին։ Բրոքը հայտնվում է հիվանդանոցում մորաքրոջ Մեյի հետ, զարկված Ուիլսոն Ֆիսկի դիպուկահարով։ Էդին տեսնում է տհաճ հալյուցինացիաներ իր մութ կողմի մասին։ Վերջերս Բրոքը կրկին եղել է սիմբիոտի կրողը իր բնույթով։ Նրան կոչում էին Հակա-Վենոմ, և նա հանդիսանում է Փիթերի մտերիմ ընկեր ու դաշնակիցը, բայց Էդին ստիպված է եղել զոհաբերել նրանով, որպեսզի փրկել մարդկանց։ Հետո Նրան գտել է բացասական մարդը և միացրել Բրոքին այլ սիմբիոտ «Տոքսինի» հետ։

Մակ Գարգան խմբագրել

Վենոմը առաջարկել է Մակդոնալդ «Մակ» Գարգանին, որը եղել է ցածր աստիճանի չարագործ, միանալ, խոստանալով նոր հնարավորությունները։ Գարգանը միացել է սիմբիոտի հետ, որը հետագայում նրան իրավունք է տվել դառնալ Նորման Օզբորնի Չար Դյուժինի անդամ։ Որոշ ժամանակ Սիմբիոտը լիովին վերահսկում էր Մակի մարմինը և նրա անձնավորությունը ունենում էր քիչ նշանակություն, սակայն, երբ սիմբիոտը դադարել է ազդել, Գարգանը հայտնել է զզվանք իր մարմնի վրա, բայց, այնուամենայնիվ, չի հեռացրել սիմբիոտին, այլ շարունակում էր ստեղծել գազանություններ։

«Քաղաքացիական պատերազմ» կոմիքսում, Վենոմը (Մակ Գարգան) ցուցադրվել է որպես չեզոք կերպար։ Ինչ-որ չափով նա նույնիսկ կանգնեց սուպերհերոսների կողմը, օգնություն ցուցաբերելով Երկաթե մարդուն (Թոնի Ստարկ) հաղթել Կապիտան Ամերիկային (Ստիվ Ռոջերս)։

Քաղաքացիական Պատերազմի ավարտին Վենոմը տեղափոխվել է բանտ Երգող Թռչունի, Ռադիոակտիվ Մարդու, Նիշակիրի, Մեղավորի ու Տիկին Մահառիթ Հարվածի հետ։ Ավելի ուշ, այդ բանտարկյալներից ստեղծել են «Շանթառակներ» թիմը, ոչ գրանցված սուպերհերոսների հետ պայքարի համար։ Թիմի գործողություններին մասնակցելիս, Վենոմը ոչնչացնում էր հերոսներին, քանի որ ամեն մեկը, անցյալում նրան վնաս էր տվել։ Շատ սուպերհերոսներ կարծում են նրան անխորտակելի և զգուշանում էին Վենոմից։ Առայժմ միայն Գարգանը կարող էր օգտվել Վենոմի զանգվածի մեծացնելու կարողությունը, հնարավոր է միայն այն պատճառով, որ, ի տարբերություն Բրոքին, Վենոմը վերահսկում էր Գարգանի մարմինը, այլ ոչ թե ընդհակառակը։

«Մութ Վրիժառուներ» կոմիքսների շարքում, Նորման Օզբորնը, ով դարձել է Երկաթե Պատրիոտ, Մակին դարձնել է իր թիմի անդամ, դրա համար Մակը դարձել է նոր Սարդ-մարդ (ընդունել է Սարդ-մարդու սև-սպիտակ կոստյումի տեսքը)։

Ֆլեշ Թոմփսոն խմբագրել

2010 թվականի դեկտեմբերի 9-ին, Marvel Comics հայտարարել է «Black Ops» նոր շարքի մասին։

Նկատի առնելով նախորդ դեպքերին, երբ սիմբիոտը սպանել է իր անցյալ տիրոջը, այլմոլորակային նոր կրողը դառնում է Ֆլեշը։ Սիմբիոտի շնորհիվ նրա ոտքերը վերականգնվում են, բացի այդ, նա ստանում է նույն ունակությունները, ինչ ունի Սարդ-մարդը։ Կառավարությունը Ֆլեշի հետ կնքում է պայմանագիր՝ 20 հանձնարարությունով, քանի որ հետագայում սիմբիոտը և Թոմփսոնը կարող են ընտելանալ միմյանց հետ։

Ֆլեշը ուղարկվել է Նրոսվեկիստան, որտեղ նա պետք էր բռնել բժիշկ Էկմերիկին։ Իր առաջին հանձնարարության ժամանակ, Ֆլեշը բախվում է Ջեք-Լապտերավառի հետ, որը նույնպես ցանկանում է բռնել բժշկին։ Չնայած այն հանգամանքին, որ նրանցից ոչ մեկը չի կարողացել կատարել հանձնարարությունը, այդ հանդիպումը նրանց դարձրել է ոխերիմ թշնամիներ։ Երբ Ֆլեշը նկատողություն է ստանում և վերադառնում է տուն, ուշացած 6 ժամով, Բեթի Բրանտը հեռացնում է նրան, մտածելով, որ նա նորից սկսել է խմել։ Ավելի ուշ Ֆլեշ ուղարկվում է Վայրի Երկիր, Արկտիկական Վիբրանիումի ոչնչացման համար։ Կռեյվեն-որսորդի հետ բախումից հետո, Ֆլեշը կորցնում է սիմբիոտին, չղջիկների ստեղծած ձայնային ալիքների պատճառով։ Չնայած դրան Վենոմը, ավելի ուշ վերադառնում է Ֆլեշի մոտ։ Մինչև Ֆլեշ գտնվում էր առանց սիմբիոտի, Քրեական վարպետը, արբանյակի շնորհիվ, կարողացել է բացահայտել նոր Վենոմի անձնավորությանը։ Ղեկավարության հետ կապ հաստատելու փորձելուց հետո, Ֆլեշը հաղորդագրություն է ստանում Ջեք-Լապտերավառից, որը գողացել է Բեթիին և պահանջում է Վիբրանիումը, իր կյանքի փրկության փոխարեն։ Երբ Ֆլեշը բերում է Վիբրանիումը, Վարպետը տալիս է 5 րոպե, որպեսզի փրկի Բեթիին։ Իր ճանապարհին դեպի Բեթի, Ֆլեշին կանգնեցնում է Սարդ-մարդը, որը բոլորովին նոր է իմացել Բեթիի գողացման մասին։

Ֆլեշը լիովին կորցնում է Սիմբիոտի վրա վերահսկողությունը և հարձակվում է Սարդ-մարդու վրա։ Կառավարությունը նախաձեռնեց փորձ ոչնչացնել Թոմփսոնին, սակայն այդ փորձը ձախողվել էր, քանի որ կոստյումը բոլորից թաքուն «հանել» է ռումբը և թողել նրան Վարպետի հանցագործներից մեկի ոտքերի տակ։ Սարդ-մարդի հետ միասին նա փրկում է Բեթիին։ Վերադառնալով բազա, Թոմփսոնը հիշեցնում է թիմին, որ նա «լավ տղաներից» մեկն է և, որ դեռ կարող է վերահսկել կոստյումը։

Լի Պրայս խմբագրել

Venom նոր շարքում, որի առաջին համարը դուրս է եկել 2016 թվականի նոյեմբերի 23-ին, ներկայացվել է սիմբիոտի նոր տերը՝ դաժան ու խելացի մարդասպան Լի Պրայս անունով։ Սիմբիոտի նոր տերը հայտնվել է հոգեբանորեն դիմացկում։ Պրայսը կարողացել է նվաճել նրան իր կամքին, որը հաջողվել է ոչ բոլորին, ովքեր շփման մեջ են մտել սիմբիոտի հետ։ Թերագնահատելով իր նոր տիրոջը, Վենոմը փորձել է տիրանալ նրանով, վախեցնելով Պրայսին, բայց նա հեշտ կարողացել է նրան դիմադրել, ստիպելով անել այն, ինչ նրան պետք է։ Ընդ որում, սիմբիոտը այն բանից հետո, երբ մնաց ինչ-որ ժամանակ «Գալակտիկայի պահապաններ» թիմի անդամ, այլևս չի ուզում սպանել։ Սկզբում նա դիմադրում էր իր նախկին տիրոջ՝ Ֆլեշ Թոմփսոնի հերոսական արարքներին, բայց ժամանակի ընթացքում նրանք սովորել են միասին աշխատել, և Վենոմը նույնիսկ սկսել է հասկանալ Թոմփսոնին։ Հենց այդ պատճառով էլ նրան դժվար է հիմա տիրապետել Լի Պրայսի կամքով, սիմբիոտը փափկել է, դադարել է լինել այն հրեշը, որը տարածում էր սարսափ[2]։

Ուրիշ տերեր խմբագրել

Էնն Վեինգ Բրոք խմբագրել

Սիմբիոտ Վենոմը երկու անգամ միացել է Էդիի նախկին կնոջ՝ Էնն Վեինգի հետ։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել, երբ Էննը լրջորեն վիրավորվել է երկրորդ Մեղքեր Խժռողի պատճառով։ Որպեսզի փրկել կնոջը, Էդին ստիպել է սիմբիոտին միանալ նրա հետ։ Սիմբիոտի ազդեցության տակ, Էննը սպանել է երկու կողոպտիչների, ինչի մասին հետագայում երկար ժամանակ խղճում էր։ Երկրորդ անգամ սիմբիոտը միացել է նրան, երբ նա պահվում էր ոստիկանությունում, թույլ տալով նրան փախչել։ Այս դեպքերից հետո, Էնն Վեինգը չի դիմացել նյարդային պոռթկումներից ու հոգեբանական վնասվածքներից և, ի վերջո, կյանքին վերջ է տվել։

Անժելո Ֆորտունատո խմբագրել

Անժելո Ֆորտունատոն, Դոն Ֆորտունատոյի որդին, դարձել է երկրորդ Վենոմը, մի կարճ ժամանակով։ Անժելոն պարզվեց, որ շատ թույլ տեր էր սիմբիոտի համար, որը նվաստացած է եղել Սարդ-մարդի հետ ճակատամարտի ժամանակ։ Սիմբիոտը թողել է Անժելոյին, անջատվելով նրանից հենց օդում, և նա ընկել է ու մահացել։

Օտտօ Օկտավիուս խմբագրել

Տիրապետում էր սիմբիոտով Սարդ-մարդու (Փիթեր Պարկեր) մարմնում։

Տադեուս Ռոսս խմբագրել

Բլեքհարտի հետ մարտի ժամանակ Ֆլեշ Թոմփսոնը,որոշ ժամանակով հանձնել է գեներալ Ռոսսին սիմբիոտին։ Բացի այդ, Կարմիր Հալքը ստացել է Ուրվական մրցարշավորդի ուժերը[3]։ Բլեքհարտի դեմ հաղթանակից հետո, Կարմիր Հալքը վերադարձրել է Ֆլեշին ու Ալեխանդրոյին իրենց ուժերը։

Գալակտուս խմբագրել

Հիմնական հոդված՝ Գալակտուս

Այս դեպքը տեղի է ունեցել Web of Spider-Man #90 կոմիքսում, սակայն դա ոչ ավելի, քան Միսթերիոյի արարքներն են։

Կալ Հենրիքսեն խմբագրել

Առաջին զինծառայողը, որը գործարկվել էր «Վենոմ» գործողության մեջ։ Նա հաղթահարել է 48-ժամյա շեմը և սպանվել է մահվան անջատիչի միջոցով[4]։

Ունակություններ խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ գոյատևման համար սիմբիոտին պահանջվում է տիրոջ մարմին, Սիմբիոտ Վենոմը, այնուամենայնիվ, ցույց է տվել, որոշ դեպքերում, որ ինքը տիրապետում է որոշակի ունակություններով։

Ի սկզբանե, Վենոմը եղել է համր, սակայն ավելի ուշ սկսել է չարաշահել կրողներով և ստացել է խոսելու կարողությունը։

Սիմբիոտին չի պահանջվում ֆիզիկական շփում, որպեսզի ազդել գիտակցության վրա, քանի որ նա տիրապետում է հեռազգացողական ունակություններով։ «Planets Of The Symbiotes-ում», երբ սիմբիոտը մերժվել է իր տիրոջ կողմից, նա արձակել է հոգեկան ճիչ, որը հասցրել կողքի գտնվող մարդկանց առավելագույն դեպրեսիայի վիճակի։ Ավելի ուշ, Էդի Բրոքի օգնությամբ, նա արձակել է, ավելի հզոր ճիչ, որը բերել է զանգվածային ինքնասպանություններ։ Բացի այդ սիմբիոտը կարող է միաձուլվել շրջապատի հետ, օգտագործելով ազդեցություն օպտիկական քողարկման նման։ Վենոմը տիրապետում է իմունիտետ Ուրվական մրցարշավորդի՝ Պատժող Հայացքի ունակությանը։

Գոյատևման համար Վենոմին պահանջվում են որոշակի քիմիական միացություններ, կենդանի ուղեղային հյուսվածքներում։ Երբ նա սոված է, ապա կարող է ստեղծել ոչ մշտական էկզոկմախք, որը թույլ է տալիս նրան ստեղծել իր սեփական մարմինը, որպեսզի որսալ ու սպանել զոհերին, առանց տիրոջ օգնությամբ։ Երբ սիմբիոտի կրիչի վրա կրակում են, ցավե են պատճառում, զայրույթը լցնում է սիմբիոտին և նա մեծանում է չափսերով։ Դա տեղի է ունենում հետևյալ կերպ. չարությունն ու ադրենալինը, որը արտադրում է կրողի մարմինը, դրդում է սիմբիոտին լրացուցիչ գեների արտադրությանը։ Ամեն կրող չի կարող այդպիսի ձևով փոխազդել սիմբիոտի հետ։

Ալտերնատիվ տարբերակներ խմբագրել

Ultimate Marvel խմբագրել

Ultimate Spider-Man կոմիքսներում, Վենոմը եղել է, ոչ թե այլմոլորակային օրգանիզմ, այլ կենդանի դեղ քաղցկեղի դեմ, որը մշակել է Փիթերի հայր՝ Ռիչարդ Պարկերը։ Դեղը կլանել է Էդի Բրոքին, և նա դարձել է Վենոմ։ Սարդ-մարդու հետ կատաղի մարտում, Վենոմը անհետանում է։ Որոշ ժամանակ անց դեղը դառնում է Էդիի մարմնի մաս։ Վենոմի կոստյումը փորձում էր գողանալ Արծաթագույն Սամույրը։ Ի վերջո Վենոմին գողանում են, սակայն նա փախչում է խորհրդավոր սուպերչարագործ Բզեզի օգնությամբ։ Նրանց միջև սկսվում է կռիվ, որը միջամտում են Արծաթագույն Սամույրը ու Սարդ-մարդը։ Վերջին պահին կոստյումը սահելով հեռանում է Էդիից և կրկին կլանում Փիթերին։ Հանկարծ հայտնվում է «Ալտիմեյթս» թիմը և հաղթում Փիթերին։ Կոստյումը անհետանում է։ Հանկարծ հայտնվում է վաղուց մահացած Գվեն Սթեյսին, որը կարողանում է վերածվել Կարնաժ։ Շուտով Վենոմը և Կարնաժը հանդիպվում են, ու սկսվում է կռիվ։ Հանկարծ Վենոմը կուլ է տալի սիմբիոտ Կարնաժին և վերածվում է սուպերսիմբիոտի։ Գվենը թուլացել է։ Սարսափելի մարտից հետո, Բզեզը բռնում է Վենոմին և թռչում Լատվերիա։

Ըստ Ultimate-ի, Վենոմը ունի ցածր ինտելեկտ և չի տալիս իրեն հաշվետվություն իր գործողությունների համար։ Ի տարբերություն դասականի, նա չունի Սարդ-մարդու ունակությունները և իմունիտետ Սարդային Հոտառության դեմ։ Վենոմը կարող է կլանել մարդկանց էներգիան, որպեսզի պահպանել սեփական կենսագործունեությունը և դարձնել իր ձեռքերը երկար շոշափուկներ։ Նաև Վենոմը կարող է բարձրանալ պատերով, բայց մի փոքր ֆիզիկական ուժի կիրառման հաշվին։

Earth X խմբագրել

«Earth X» սահմանափակ շարքում, Մեյ «Մեյջեյ» Պարկերը միանում է սիմբիոտ Վենոմի հետ, նրա մոր Մերի Ջեյն Ուոտսոնի մահվանից հետո։ Մեյը կարող է ամբողջությամբ վերահսկել սիմբիոտին և շփվել նրա հետ։

MC2 խմբագրել

«Spider-Girl»-ում, սիմբիոտ Վենոմը փորձում է գաղթել Փիթեր Պարկերի մեջ, բայց դրա փոխարեն միանում է Սարդ-աղջկա ընկեր Նորմի Օզբորն III-ի հետ։ Ավելի ուշ Օզբորնը փոխատնկոլում է սիմբիոտին Սարդ-աղջկա վրա, որը լրջորեն վիրավորվել է և, որպեսզի փրկել նրա կյանքը։ Հետագայում սիմբիոտը իրեն զոհաբերում է, որպեսզի փրկել Սարդ-աղջկանը Հոբգոբլինից։

Marvel 2099 խմբագրել

«Spider-Man 2099»-ում սիմբիոտը դուրս է գալի երես Նյու Յորքի կորյուղից և միանում դաժան հանցագործ ու Միգել Օ'Հարայի (Սարդ-մարդ 2099) խորթ եղբոր՝ Կրոն Սթոունի հետ, որպեսզի դառնալ Վենոմ 2099։ Այս վենոմը ունի սպիտակ գլուխ, իսկ սարդային նշանը պատրաստված է հաստ սարդոստայնից։ Ի վերջո, Սիմբիոտը միանում է Ռոմանի հետ (Նեմոր 2099)։

Spider-Man: Reign խմբագրել

«Spider-Man: Reign» շարքում, որի գործողությունը տեղի է ունենում 35 տարի անց հիմնական շարքի իրադարձություններից հետո, Վենոմը ներկայացնում էր իրեն, որպես «Էդվարդ Սաքս», Նյու Յորքի քաղաքապետի օգնական։ «Էդվարդը» ցանկանում է կառավարել ամբողջ քաղաքը և դրա համար կանչում է Չարագույժ Վեցյակին, կլոնացնում է իրեն մի քանի հազար անգամ ու կառուցում է «Սարդոստայն» պահպանական սիստեման, որը պետք է խանգարել Նյու Յորքի բնակիչներին փախչել քաղաքից։ Սակայն հաղթելով Չարագույժ Վեցյակին, Սարդ-մարդը սպանում է Վենոմին Ավազե մարդու օգնությամբ։

Mangaverse խմբագրել

«Marvel Mangaverse» շարքում, Վենոմը՝ դա Սարդ-մարդու կլանի նախկին անդամն է։

Վենոմը պատասխանատու է հորեղբոր Բենի մահվան համար։ Փիթերը հաղթում է Վենոմի հոր Քինգպինին և ուզում է սպանել նրան, բայց, այնուամենայնիվ, պահպանում է նրա կյանք։ Վենոմը փորձում է սպանել Քինգպինին, որպեսզի ինքը հսկողության տակ առնել Նյու Յորքի ցեղերին։

Սիմբիոտը հայտնվում է, ինչպես սև հեղուկ, արձակված անիծված համայիլից։ Սիմբիոտը ծծում է համայիլու կրիչի էներգիան, որը կարող է ճակատագրական լինել տիրոջ համար։ Երբ պարկերը, մոլեցված համայիլով, հանում է այն, ապա կորցնում է շատ կենսական էներգիա և մահանում։

Վենոմը վերցնում է համայիլին և որոշում է զոհաբերել իր սեփական կենսական էներգիան, որպեսզի փրկել Փիթերին։ Պարկերը կենդանանում է, բայց Վենոմից մնում է միայն կմախք։ Հետո հայիլին ընկնում է Քինգպինի ձեռքերի մեջ, որը իրեն բուժում է։

«Elemental Evil» պատմության մեջ, Վենոմը հայտնվում է նորից կենդանի։ Նրա մաշկը, այժմ մուգ կապույտ է։ Նա նաև ստացել է նոր ուժեր, այդ թվում մի քանի ծնոտներ ու երկար լեզու, որը մոտեցրել է իր տեսքը օրիգինալին։ Վենոմը դառնում է Սարդ-մարդու կլանի ընկեր և օգնում է նրան։ Հայտնի չէ, թե ինչպես է Վենոմը կարողացել ողջ մնալ, բայց ինքը ասում է. «Ես եղել եմ բախտավոր»։

Spider-Man & Red Sonja խմբագրել

«Spider-Man & Red Sonja» (հայերեն՝ Սարդ-մարդ/Կարմիր Սոնյա) մինիշարքում, որի գործողությունները տեղի են ունենում մինչև «Քաղաքացիական պատերազմի» իրադարձությունները, խիբերիական կախարդ Կուլան Գատը, փորձելով նվաճել աշխարհը, առանձնացրել է Վենոմին Էդի Բրոքից և միացվել նրա հետ։ Ստացված Կուլան-Վենոմը, ի լրացումն Վենոմի ուժերից տրրապետում էր նաև կախարդությամբ։ Ավելի ուշ, ժողովրդի ապստամբության ժամանակ Կուլանի բռնապետության դեմ, սիմբիոտը վերադառնում է Բրոքի մոտ։

What The--?! խմբագրել

«What The--?!» № 20 կատակերգական կոմիքսում Պորկ Ոինդը՝ Վենոմի խոզային տարբերակը, ներկայացվում է որպես Փիթեր Պորկերի՝ Վիթխարի Սարդ-խոզապուխտի թշնամի։

Ինչ կլինի, եթե... խմբագրել

Սարդ-մարդը հաճախ հայտնվում է «What If…?» կոմիքսների շարքում, որոնց խնդիրն է ենթադրել, ինչ կլիներ, եթե հայտնի իրադարձությունները զարգանար այլ կերպ։

...այլմոլորակային կոստյումը բռներ Սարդ-մարդուն խմբագրել

«…The alien costume had possessed Spider-Man» կոմիքսներում, սիմբիոտի հետ միանալուց հետո, Սարդ-մարդը շատ երկար սպասում է,որպեսզի խոսալ Միսթր Ֆանտաստիկայի հետ։ Կոստյումը վերահսկողության տակ է վերցնում Սարդ-մարդուն և սկսում է սնվել նրանով, ինչի պատճառով Փիթեր Պարկերը շատ արագ ծերանում է, մինչև չի մահանում։ Սիմբիոտը միանում է թուլացած Հալքի հետ։ Թորը կռվում է Վենոմ-Հալքի հետ և հաղթում է նրան, սակայն սիմբիոտը փոխադրվում է նրա վրա։ Տարբեր հերոսներ, օգտագործելով Սև Որոտի աներևակայելի ուժեղ ձայնը, խիստ վնասում են սիմբիոտին։ Թորը ազատված է, իսկ հերոսները պատրաստվում են ուղարկել այլմոլորակայինին այլ հարթություն, բայց Սև կատուն, օգտագործելով հրացան, որը ստեղծել է նրա համար Ամբալը, սպանում է սիմբիոտին, որպես վրեժ Սարդ-մարդու մահվան համար։

...Վենոմը միանում է Պատժիչի հետ խմբագրել

«…Venom had possessed The Punisher» կոմիքսներում, այն բանից հետո, երբ Սարդ-մարդը ազատվում է սիմբիոտից, այն միանում է Պատժիչին, Էդի Բրոքի փոխարեն։ Քասլը օգտագործում է սիմբիոտի ունակությունները, որպեսզի պայքարել հանցագործության հետ։ Սիմբիոտը դարձնում էր Պատժիչին ավելի ու ավելի դաժան։ Երբ սիմբիոտը արդյունքում տիրապետում է Քասլին, նա հաղթում է Սարդ-մարդուն, Լուսնի ասպետին և Գլուխպոկողին, սակայն Սարդ-մարդուն հաջողվում է պայթեցնել ակուստիկ ռումբը, որը թույլ է տալիս Պատժիչին հաղթահարել ու զսպեցնել սիմբիոտին։ Որպեսզի իրեն թույլ չտալ չարություն կատարել, Քասլը որոշում է սպանել իրեն։ Բայց սիմբիոտը իջնում է նրա գլխից և իր կրծքավանդակի վրա ձևավորում է գանգի խորհրդանիշ։ Քասլը ասում է հերոսներին, որ հիմա ամեն ինչ վերահսկողության տակ է։

...Marvel-ի Սուպերհերոսնորը մնան Կռիվների Աշխարհում խմբագրել

«…The Marvel Super-Heroes had remained on Battleworld?» կոմիքսներում, սուպերհերոսները և չարագործները հայտնվում են թակարդի մեջ Կռիվների Աշխարհում։ Նրանք ստիպված են ստեղծել նոր կյանք և կառուցել ընտանիքներ։ Քսանհինգ տարի անց Սարդ-մարդը ու սիմբիոտը դառնում են միասնական էակ՝ Վենոմ։ Ռիդ Ռիչարդսի մահից հետո, Սարդ-մարդուն ոչ մի շանս չկար ազատվել սիմբիոտից և նա ստիպված էր համակերպվել նոր կյանքին։ Շուտով նա դարձել է սառը ու զգուշավոր մենախուց։

What if?: The Other խմբագրել

Ըստ սյուժեի, Կարիճի հետ միանալուց հետո, Վենոմը հիսթափվում է նրանից և միանում է Փիթեր Պարկերի հետ, ինչպես առաջին կրողը։ Նոր կերպարը տարբերվում է արտաքինով Վենոմի սովորական տեսքից, ավելի մարդկային դեմքով և փոքր-ինչ փոփոխված սարդի նկարով։ Նա հեշտությամբ հաղթում է Վրիժառուներին կարճ մարտում, կարողանալով սպանել Լյուկ Քեյջին՝ սայրով կազմավորված սիմբիոտով։ Նա ասում է, որ եթե Մերի Ջեյնը չի ցանկանում անվանել նրան Պարկեր, ապա նա կվերցնի Պոյզոն (անգլ.՝ Poison՝ թույն) անունը, քանի որ Վենոմ անունը պատկանում էր թույլ անհաջողակին։ Այն բանից հետո, երբ Մերի Ջեյնը խզել է իր հարաբերությունները նրա հետ, նա գալիս է գերեզման և հարություն է տալիս Գվեն Սթեյսիին։

Կոմիքսներից դուրս խմբագրել

  • Վենոմը՝ «The Amazing Spider-Man» խաղի վերջնական բոսն է հասանելի է միայն Game Boy-ի վրա։
  • Վենոմը հայտնվում է Super Nintendo-ի համար «Spider-Man» խաղում, որպես վերջնական բոս։
  • Վենոմը բոսի դերում, մի քանի անգամ հայտնվում է «Spider-Man: The Video Game» խաղում։
  • Վենոմը բոսի դերում, մի քանի անգամ հայտնվում է «The Amazing Spider-Man vs. The Kingpin» խաղում։
  • Վենոմը՝ Super Nintendo-ի համար «The Amazing Spider-Man: Lethal Foes» խաղում բոսերից մեկն է։ Նա նաև օգնում է խաղացողին, Կարնաժի հետ վերջնական մարտի ժամանակ։
  • Վենոմը հայտնվում է, որպես բոս, խաղերում՝ հիմնաված մուլտսերիալների վրա, SNES-ի և Sega Genesis-ի համար։
  • Վենոմը՝ խաղալու կերպար է Sega Genesis/SNES-ի համար «Maximum Carnage» խաղում, նաև Separation Anxiety սիքվելում։
  • Վենոմը՝ բոս է «Spider-Man» խաղում, PlayStation, Sega Dream Cast և PC համար։
  • Վենոմը հայտնվում է GameCube, PlayStation 2, Xbox, Nintendo DS և PlayStation Portable-ի համար, «Marvel Nemesis: Rise of the Imperfects» խաղում։
  • Վենոմը՝ խաղալու կերպար է ֆայտինգ ժանրով «Marvel vs. Capcom: Clash of Super Heroes» և նրա սիքվելի «Marvel vs. Capcom 2: New Age of Heroes» խաղերի համար։
  • Վենոմի ուլտիմատիվ տարբերակը հայտնվում է «Ultimate Spider-Man» խաղում, հասանելի GameCube, Xbox, PlayStation 2, Gameboy Advance, Nintendo DS և PC վրա։ Նա ներկայացված է, որպես բոս ու խաղալու կերպար։
  • Վենոմը ներկայացված է, որպես վերջնական բոս «Spider-Man 3» խաղում, որը ստեղծվել է ֆիլմի հիման վրա։
  • Վենոմը՝ էքսկլուզիվ կերպարներից մեկն է Xbox 360-ի համար, «Marvel: Ultimate Alliance» խաղում։
  • Վենոմը՝ բոս է և խաղալու կերպար «Spider-Man: Friend or Foe» խաղում։
  • Վենոմը երեք անգամ հայտնվում է,որպես բոս «Spider-Man: Web of Shadows» խաղում։
  • Վենոմը՝ բոս է և խաղալու կերպար «Marvel: Ultimate Alliance 2» խաղում։
  • Վենոմը՝ բոս է «Marvel Heroes» խաղում, նաև սիմբիոտի կոստյումը կարելի է ստանալ Սարդ-մարդու համար։ Ավելի ուշ ավելացվել էր, ինչպես խաղալու կերպար։
  • Վենոմը՝ բոսերից մեկն է «LEGO Marvel Super Heroes» խաղում։ Նաև հանդիսանում է, որպես խաղալու կերպար, կարող է փողել ձևը։ Նրա ունակությունները նման են Սարդ-մարդու և Հալքի նման։

Մուլտսերիալներ խմբագրել

  • Վենոմը հայտնվում է կրող Էդի Բրոքի հետ միասին «Սարդ-մարդ» (Spider-Man: The Animated Series) 1994 թվականի մուլտսերիալի բոլոր եթերաշրջաներում։ Նա հայտնվում է «Ուրիշ կոստյում, 1-3 մասեր» (1 եթերաշրջան), «Վենոմի վերադարձը» (2 եթերաշրջան), «Կարնաժ» (2 եթերաշրջան), նաև ռոբոտի տեսքով՝ «Մերի Ջեյն Ուոտսոնի կախարդանք» (3 եթերաշրջան) սերիաներում։ «Spider-Man: The Animated Series» («Սարդ-մարդ») ռուսական թարգմանությունում, Վենոմին տվել են՝ Սև մահ անունը, իսկ Կարնաժին՝ Դահիճ։
  • Վենոմը, կրող Էդի Բրոքի հետ միասին հայտնվում է «Անհաղթելի Սարդ-մարդ» սերիալում։ Սյուժեի ընթացքում, Վենոմը աշխատում է Կարնաժի հետ միասին։ Շուտով նրանք երկուս էլ միանում են և դառնում ավելի հզոր ձև։ Վենոմին հնչունավորել է Բրայան Դրամմոնդը։ «Spider-Man Unlimited» («Անհաղթելի Սարդ-մարդ») ռուսական թարգմանության մեջ, Վենոմին տվել են Մաղձոտ անունը, իսկ Կարնաժին՝ Արյունոտ։
  • Վենոմը հայտնվում է կրող Էդի Բրոքի հետ միասին «Սարդ-մարդու նոր արկածները» մուլտսերիալում, առաջին և երկրորդ եթերաշրջանի, մի քանի սերիաներում։
  • Վենոմը հայտնվում է «Կատարելագործված Սարդ-Մարդը» մուլտսերիալում, որտեղ առաջին եթերաշրջանում, նրա կրողն էր Հարրի Օզբորնը։ Երկրորդ եթերաշրջանում, նրա կրողը եղել է Կանաչ Գոբլինը։ Երրորդ եթերաշրջանում, նրա կրող դառնում է Ֆլեշ Թոմփսոնը։ Նա կոչում է իրեն Գործակալ Վենոմ և միանում Սարդ-մարդու թիմին։ Չորրորդ եթերաշրջանում, Կռեյվենը դառնում է Վենոմի ժամանակավոր կրող, ինչպես նաև հայտնվում է Հակա-Վենոմը, նրա կրողը եղել է Հարրի Օզբորնը։ Նաև «Գործակալ Վենոմ» սերիայում, ներկա է լինում ակնարկ, նրա մասին, որ Կարիճը եղել Վենոմի կրողը, որը հայտնվում սերիայի սկզբում։
  • «Հալք և Հ.Ա.Ր.Վ.Ա.Ծ.-ի գործակալներ» առաջին եթերաշրջանում, Վենոմը ունեցել է այլ կրողներ. Հալք, Կարմիր Հալք, Սկաար և Կին Հալք։

Կինո խմբագրել

Սարդ-մարդ 3. թշնամու արտացոլանք խմբագրել

Հիմնական հոդված՝ Սարդ-մարդ 3. թշնամու արտացոլանք

Սարդի-մարդի մասին երրորդ ֆիլմում, Վենոմը՝ գլխավոր անտագոնիստն է։ Այստեղ նա զգալիորեն տարբերվում է կոմիքսներում իր կերպարից։ Ըստ սյուժեի, սիմբիոտ Վենոմը ընկնում է Երկրի վրա, ընկած երկնաքարի հետ միասին։ Դրանից հետո նա թափանցում է Պարկերի տուն և միանում է նրա կոստյումի հետ, դառնալով նրա սև պատճենը, մի քիչ փոխված սիմվոլով։ Պարկերը ստանում է նոր ունակություներ և ավելի շատ ուժեր։ Բայց կոստյումը արմատապես փոխում է իր բնույթը՝ դարձնելով նրան ավելի եսասեր ու դաժան։ Ցասման պոռթկումով, խփելով Մերի Ջեյնին, Փիթերը ժամանել է եկեղեցի, որտեղ սիմբիոտը սկսել է տալ որոշ ցավոտ զգացումներ։ Փիթերը բավականին արագ է կարողանում ազատվել սիմբիոտից, զանգերի շնորհիվ, և նա անցնում է Էդի Բրոքի մոտ, հենց այդ պահին գտնվելով եկեղեցում ու աղոթելով Աստծոն, որպեսզի նա սպանի Պարկերին։

Էդի Բրոքը ատելով Պարկերին այն բանի համար, որ նա նվաստացրել է նրան և զրկել աշխատանքից, միավորվում է Ավազե մարդու հետ ու գողանում Մերի Ջեյն Ուոտսոնին։ Նոր Գոբլինի, ի դեմս Հարրի Օզբորնի օգնությամբ, Սարդ-մարդուն հաջողվում է հաղթել Ավազե մարդուն։ Բայց Վենոմը սպանում է Հարրի Օզբորնին գլայդերի շեղբով։

Օգտագործելով հրեշի թուլությունը ձայնային վիբրացիաներից, Փիթեր Պարկերը բախում է նրա մոտ պողպատե խողովակներին, ինչով բաժանում է Էդի Բրոքին Վենոմից։ Սիմբիոտը պահպանում է կոստյումաձև հրեշի ձևը, բայց Սարդ-մարդը նրան կարճ ժամանակով խլացնում է, որից հետո նետում է դեպի նրան Հարրի Օզբորնի ռումբը։ Էդին խուճապի մեջ նետվում է սիմբիոտի մոտ, չցանկանալով կորցնել հրեշի ուժը, և մահանում է նրա հետ ռումբի պայթյունի պահին։

Սարդ-մարդ 4 խմբագրել

Նախքան չորրորդ ֆիլմի չեղյալ հայտարարելը ռեժիսոր Սեմ Ռեյմին ասել է, որ վենոմը չորրորդ ֆիլմում հարություն է առնելու և կարող է դառնալ Սարդ-մարդու դաշնակից, օգնող հաղթել Կարնաժին։

Վենոմ խմբագրել

2007 թվականի հուլիսում, պրոդյուսեր Ավի Արադը մտադրություն հայտնեց հանել Վենոմի մասին սպին-օֆֆ, Sony Pictures ստուդիա, Թոֆեր Գրեյսի հետ գլխավոր դերում[5]։ Գերի Ռոսսը կլինի սցենարիստ, և հավանական, ռեժիսոր[6]։ Variety ամսագիրը հայտնել է, որ Վենոմը կդառնա հակահերոս, իսկ Marvel Entertainment ընկերությունը կզբաղվի ֆիլմի արտադրությամբ[7]։ Սցենարը հիմնված է լինելու «Venom: Lethal Protector» կոմիքսի վրա, որտեղ Վենոմը չարագործ չի հանդիսանում, իսկ Սարդ-մարդը հայտնվում է, որպես հրավիրված աստղ[8]։ Սթեն Լին ֆիլմում կունենա կամեո[9]։ Հնարավոր է, որ 2017 թվականին դուրս կգա Վենոմի մասին առանձին ֆիլմ, որը կարող է մտնել Անհավանական Սարդ-մարդու տիեզերքի մեջ։ Բայց երբ Sony-ին և Marvel-ին հաջողվել է համաձայնության գալ, Սարդ-մարդը դարձավ Marvel կինոտիեզերքի մի մաս։ Այժմ, երբ ֆրանշիզը ունենում է լուրջ փոփոխություններ, «Չարագույժ Վեցյակին» և «Վենոմին» ժամանակավորապես մղեցին։

2016 թվականի մարտի 5-ին հայտնի է դարձել, որ Sony Pictures ստուդիան սկսել է «Վենոմ» ֆիլմի արտադրությունը, ընդ որում, նա ներկայացվում է ստուդիայի բոսերին, որպես առանձին ֆրանշիզ, որը ոչ մի կերպ չի առնչվում, ոչ գալիք Սարդ-մարդու մասին ֆիլմի հետ, Թոմ Հոլանդի հետ գլրավոր դերում, ոչ գլխավոր դերում, ոչ Մարկ Ուեբի ֆիլմերի հետ։

Քննադատություններ ու արձագանքներ խմբագրել

  • 2009 թվականին Վենոմը զբաղեցրել է 22-րդ տեղը՝ «Ըստ IGN-ի, լավագույն կոմիքսների չարագործներ» ցուցակում[10]։
  • 2008 թվականին Wizard ամսագիրը Վենոմին դրել է 98-րդ տեղը իր «200 մեծագույն կոմիքսների կերպարներ» վարկանիշում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Superior Spider-Man #23
  2. «Новый Веном не хочет быть злодеем» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  3. Venom V. 2 #13.4
  4. Venom #0
  5. Paul Fischer. «Exclusive Interview: Avi Arad for "Bratz"». Dark Horizons. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  6. «Gary Ross to Re-write/Direct Venom Spin-off?». Atomicpopcorn.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  7. Marvel Scaring Up a Movie
  8. «Venom as an anti-hero». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  9. «It would seem Stan Lee has yet another cameo Marvel role in the spin off movie Venom. Read it here…». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
  10. Venom is Number 22

Արտաքին հղումներ խմբագրել