Գալակտիկայի պահապանները (թիմ, 2008)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալակտիկայի պահապանները (ֆիլմ)

Գալակտիկայի պահապանները (անգլ.՝ Guardians of the Galaxy), Marvel ընկերության կոմիքսների սուպերհերոսների խումբ։ Թիմն առաջին անգամ հայտնվել է 2008 թվականի մայիսի Guardians of the Galaxy (vol. 2) #1 կոմիքսում և կազմավորվել Դեն Աբնեթի ու Էնդի Լանինգի կողմից, տարբեր հեղինակների ու նկարիչների ստեղծծա կերպարներով։ Համարվում է երկրորդ խումբը, որը կրում է այդ անվանումը։ Առաջին խումբը ստեղծվել էր 1969 թվականին Առնոլդ Դրեյքի և Ջին Քոլանի կողմից։

Հրատարակման պատմություն

խմբագրել

Guardians of the Galaxy (vol. 2)-ը՝ գրված Դեն Աբնեթի և Էնդի Լանինգի կողմից, թողարկվեց 2008 թվականի մայիսին և իրենից ներկայացրեց նոր կերպարներից ու պատմությունից բաղկացած թիմ[1][2]։ Շարքը զուգահեռ գնում էր Nova vol. 2-ի հետ, որն ի դեպ նույնպես գրվել է Աբնեթի ու Լանինգի կողմից։ Երկու շարքերն են անցան «War of Kings»[3][4] և «Realm of Kings» սյուժետային շղթաների[5][6][7]։ Փոլ Պելլետյեն հանդես եկավ որպես առաջին յոթ կոմիքսների նկարիչ։ Բրեդ Ուոքերն ու Ուես Քրեյգն իրար փոխարինեցին 8-ից 25-րդ թողարկումներում[8]։

25 թողարկումից շարքն ավարտվեց 2010 թվականի ապրիլին։ Սյուժեյի մի քանի թեմաներ ավարտվեցին «The Thanos Imperative»-ի 1-ից 6 և ևս երկու առանձին թողարկումներում (2010 թվականի մայիս - 2011 թվականի հունվար)[9]։

Թիմը կրկին վերակազմավորվեց Avengers Assemble-ի 4-8 թողարկումներում (2012 թվականի հունիս - հոկտեմբեր)[10]։

Շարքը վերսկսեց 2013 թվականին։

Թիմի հորինված պատմություն

խմբագրել

Չիքացման ժամանակաշրջանում Աստղային լորդը[11] որոշեց կազմավորել սուպերհերոսների միջտիեզերական խումբ, որնք ակտիվորեն պետք է պաշտպանեն տիեզերքը, այլ ոչ թե արձագանքեն ճգնաժամային իրադարձություններին, ինչպիսին Չիքացման շրջանում էր։ Այդ նպատակով նա ընտրում է Ադամ Ուորլոքին[12], Դրաքս ավերողին[13], Գամորային[13], Ֆայլա Վելլին (նոր Քվազարին)[14], Ռեակտիվ ջրարջին[15] և Գրութին[15], ինչպես նաև աղոթարարին, որպես օգնական անդամ[16]։ Իր դաշնակից Նովայի առաջարկությամբ թիմը բազավորել «Մոռացություն» տիեզերակայանում, որն ունի տելեպորտացիայի համարյա անսահման ծավալ[17]։ Խմբի հետ ջերմ հաագործակցություն է ունենում տելեպատ-շուն Կոսմոն, ով համարվում է «Գիտելիք»-ի անվտանգության ղեկավարը։ Արդեն տիեզերական ճշմարտության եկեղեցուն ընտելանալուց հետո[1] նրանք գնտնում են մի մարդու, ով կիսով չափ կորցրել է իր հիշողությունը և իրեն անվանում է Վենս Աստրո։ Նա մայոր Հաղթանակն էր՝ առաջին Գալակտիկայի պահապանների անդամներից մեկը[18]։ Վենս Աստրոն դեռ անանում թիմին առաջարկում է անվանել «Գալակտիկայի պահապաններ»[19]։ Երբ ադամներն իմանում են, որ Աստղային լորդը հրաման է տվել Աղոթարարին հեռազգացության միջոցով ստիպել հերսներին անդամակցել խմբին, դուրս են գալիս[20]։

Ռեակտիվ ջրարջը որոշում է շարունակել Աստղային լորդի առաքելությունն ու սկսում է կորած անդաների փնտրտուքները։ Նա խնդրում է Բզեզին միանալ խմբին, վերադարձնում է Գրութին, ինչպես նաև լիարժեք անդամ են դառնում Աղոթարարն ու մայոր Հաղթանակը։

Թանոսի իմպերատիվ

խմբագրել

Երբ տիեզերքը գրավվեց «Կանքերվերս» այլընտրանքային տիեզերքի խողմից, Պահապանները, պատարեզմը ավելի շուտ ավարտելու համար, բռնում են Թանոսին[21]։ Թանոսի վրա հարձակվելուց զոհվում է Դրաքսը[22]։ Վերջում նրանք հաջողություն են գրանցում պատերազմում, սակայն Թանոսը մնալով կատաղության մեջ, խոստանում է սպանել նրանց բոլորին։

Աստղային լորդի անհետումից հետո Պահապանները բաժանվում են։ Չնայած դրան, հավատալով իր աշխատանքին, Կոսմոն «Աննիգիլյատորներ» անվանումով նոր թիմ է հավաքում[23]։ Պահապանները ժառանգությունը շարունակելու որոշմամբ վերադառնում են նաև Ռեակտիվ ջրարջը և Գրութը[24]։

Նոր թիմը հայտնվում է Երկրի վրա, որպեսզի օգնի Վրիժառուներին Թանոսի դեմ պայքարում[25]։

Ներկայումս Marvel NOW!-ում տեղի են ունեցել խմբի անդամների փոփոխություններ։ Խմբում են դեռևս գործակալ Վենոմը և կապիտան Մարվելը։

Թիմի անդամներ

խմբագրել
Կերպար Իրական անուն Թիմին միանալը Նշումներ
Ադամ Ուորլոք Ադամ Guardians of the Galaxy vol. 2 #1 (2008 թվական, հուլիս)
Դրաքս ավերող Արթուր Սամփսոն Դուգլաս
Գամորա Գամորա
Սթար-Լորդ Փիթեր Քվիլ Թիմի ղեկավար
Քվազար,
հայտնի է նաև որպես Տանջողը
Ֆայլա-Վելլ Անունը «Տանջող»-ի է փոխել Guardians of the Galaxy vol. 2, #12-ում (2009 թվական, մայիս)
Ռեակտիվ ջրարջ Հրթիռ Աստղային լորդի ժամանակավոր բացակայության ժամանակ ղեկավարում էր թիմը
Գրութ Գրութ Guardians of the Galaxy vol. 2 #7 (январь 2009) Guardians of the Galaxy vol. 2 #1-ում (2008 թվական, հուլիս) հայտվել է որպես երիտասարդ ծառ, ավելի ու ակտիվ դեր է ստացել
Աղոթարար Բրանդտ Guardians of the Galaxy vol. 2 #1-ում (2008 թվական, հուլիս) ծառայում էր որպես խորհրդատու, այնուհետև մշտական անդամ է դարձել
Մայոր Հաղթանակ Վենս Աստրո Բնօրինակ Գալակտիկայի պահապանների նախկին անդամ
Բզեզ Բզեզ
Ջեք Ֆլագ Ջեք Ֆլագ Guardians of the Galaxy vol. 2 #9 (2009 թվական, մարտ)
Կոսմո Կոսմո Guardians of the Galaxy vol. 2 #12 (2009 թվական, մայիս) Թիմին օգնել է Guardians of the Galaxy vol. 2 #1-ում (2008 թվական, հուլիս), մինչ պաշտոնապես անդամակցելը
Լուսնե վիշապ Հիզեր Դուգլաս Վերակենդանացվել է Դրաքսի և Ֆայլ-Վելլի կողմից
Երկաթե մարդ Թոնի Սթարք Avengers Assemble #8 (2012 թվական, հոկտեմբեր)[26]
Անժելա Guardians of the Galaxy vol. 3 #9 (2014, փետրվար)
Ֆլեշ Թոմփսոն Յուջին «Ֆլեշ» Թոմփսոն Guardians of the Galaxy Free Comic Book Day
Կապիտան Մարվել Քերոլ Դենվերս Guardians of the Galaxy Free Comic Book Day

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմը, որը համարվում է Marvel-ի կնեմատոգրաֆիական տիեզերք-ի մի մաս, դուրս է եկել 2014 թվականի հուլիսի 31-ին, որտեղ թիմի անդամներ էին Աստղային լորդը (Քրիս Փրեթ), Գամորան (Զոյի Սալդանա), Դրաքս ավերողը (Դեյվ Բատիստա), Ռեակտիվ ջրարջը (Բրեդլի Քուփեր) և Գրութը (Վին Դիզել)։ Կինոնկարի ռեժիսորն է Ջեյմս Գանը[27][28]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Guardians of the Galaxy (vol. 2) #1 (май 2008)
  2. Rogers, Vaneta (2008 թ․ մարտի 6). «Abnett & Lanning on The Guardians of the Galaxy». Newsarama. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  3. Richards, Dave (2008 թ․ հուլիսի 27). «CCI: DnA and Rosemann on "War of Kings». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  4. Rogers, Vaneta (2008 թ․ դեկտեմբերի 18). «Abnett and Lannig: Readying for War of Kings». Newsarama. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. Richards, Dave (2009 թ․ օգոստոսի 9). «CCC09: DnA's "Realm of Kings"». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
  6. McGloin, Matt, Luoma, Mike and Meneese, Bill (2009 թ․ օգոստոսի 19). «Interview with Dan Abnett, Andy Lanning and Bill Rosemann». Cosmic Book News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Richards, Dave (2009 թ․ նոյեմբերի 17). «DnA Map Out Their "Realm of Kings"». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  8. Guardians of the Galaxy, vol. 2, at Grand Comics Database
  9. Richards, Dave (2010 թ․ մարտի 4). «DnA Issue "The Thanos Imperative"». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  10. Meylikhov, Matthew "Guardians of the Galaxy reform in Avengers Assemble Արխիվացված 2012-05-19 Wayback Machine," www.multiversity.com, 15 May 2012
  11. Rogers, Vaneta (2008 թ․ մայիսի 8). «Greeting the Guardians: Star-Lord». Newsarama. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  12. Rogers, Vaneta (2008 թ․ մայիսի 9). «Greeting the Guardians: Adam Warlock». Newsarama. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  13. 13,0 13,1 «Greeting the Guardians: Drax and Gamora». Newsarama. 2008 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  14. «Greeting the Guardians: Quasar». Newsarama. 2008 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  15. 15,0 15,1 «Greeting the Guardians: Rocket Raccoon, Groot». Newsarama. 2008 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  16. Guardians of the Galaxy vol. 2 #1 (May 2008)
  17. Nova (vol. 2) #8-9 (ноябрь-декабрь 2008)
  18. «DnA: Whose Shield Was That? Guardians of the Galaxy Secrets». Newsarama. 2008 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  19. Guardians of the Galaxy vol. 2 #2 (June 2008)
  20. Guardians of the Galaxy vol. 2 #6 (Oct. 2008)
  21. The Thanos Imperative #1 (2010)
  22. The Thanos Imperative #3 (2010).
  23. The Thanos Imperative: Devastation (Jan 2011)
  24. Annihilators #1–4
  25. Avengers Assemble #3-8 (May 2012 - October 2012)
  26. Richards, Dave (14 October 2012). «NYCC: Bendis, McNiven & Wacker Relaunch the „Guardians of the Galaxy“». Comic Book Resources. Retrieved 15 October 2012
  27. Kit, Borys (2012 թ․ հուլիսի 14). «'Comic-Con 2012: Marvel Names 'Avengers' Follow-Ups; Robert Downey Jr. Makes Surprise Appearance'». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  28. Newsarama.com : GUARDIANS OF THE GALAXY is Official, More Marvel Movie News

Արտաքին հղումներ

խմբագրել