Վալենտին Ռասպուտին
Վալենտին Ռասպուտին (ռուս.՝ Валентин Григорьевич Распутин, մարտի 15, 1937[1][2][3][…], Ուստ-Ուդա (քաղաքատիպ ավան, Ուստ-Ուդինսկի շրջան), Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 14, 2015[1][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրող, արձակագիր, այսպես կոչված՝ գյուղական արձակի ներկայացուցիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1987), ԽՍՀՄ պետական կրկնակի մրցանակակիր, (1977, 1987), Ռուսաստանի Դաշնության մրցանակակիր (2012)[4], Ռուսաստանի կառավարության մրցանակակիր (2010)։ 1967 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Վալենտին Ռասպուտին Валентин Распутин | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1937[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուստ-Ուդա (քաղաքատիպ ավան, Ուստ-Ուդինսկի շրջան), Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 14, 2015[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող, լրագրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Իրկուտսկի պետական համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1966—2015 |
Ժանրեր | Village Prose?, վեպ, պատմվածք և էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | Farewell to Matyora? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Valentin Rasputin Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Վալենտին Ռասպուտինը ծնվել է 1937 թվականի մարտի 15-ին Արևելյան Սիբիր երկրամասի (այժմ Իրկուտսկի շրջան) Ուստ Ուդա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Մանկությունը անցել է գյուղում, որը հետագայում Բրատսկի ՀԷԿ-ի կառուցման ժամանակ ջրամբարի տակ անցավ։ Ռասպուտինը, ավարտելով տեղի տարրական դպրոցը, ուսումը շարունակելու նպատակով ստիպված էր 50 կմ հեռու գտնվող բնակավայր տեղափոխվել։ Այս շրջանի մասին է նրա հայտնի «Ֆրանսերենի դասերը» պատմվածքը»։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Իրկուտսկի պետական համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին երիտասարդական թերթի արտահաստիքային թղթակից էր։ 1961 թվականին նրա «Մոռացա հարցնել Լյոշկային» հոդվածը տպագրվում է «Անգարա» ալմանախում։
1979 թվականին դառնում է է «Սիբիրի գրական հուշարձաններ» գրքաշարի, իսկ 1980-ական թվականներին՝ «Ռոման» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։ Ապրել և աշխատել է Իրկուտսկում և Մոսկվայում։
2006 թվականի հուլիսի 9-ին ավիավթարից Իրկուտսկի օդանավակայանում զոհվել է Ռասպուտինի դուստրը՝ 35-ամյա երգեհոնահար Մարիա Ռասպուտինան[5][6]։ 2012 թվականին 72 տարեկանում մահացել է գրողի կինը[7]։
2015 թվականի մարտի 12-ին Վալենտին Ռասպուտինը ընկել է կոմայի մեջ և հոսպիտալացվել[8][9]։ Մարտի 14-ին, ուշքի չգալով, իր 78-ամյակից մեկ օր առաջ գրողը մահացել է[10][11][12]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Հունիսի 12-ը՝ Ռուսաստանի օրը, նշում են ողջ երկրով Արխիվացված 2013-07-29 Wayback Machine (ռուս.)
- ↑ Артем Костин (10 июля 2006). «Писатель Валентин Распутин плакал в аэропорту…». Известия. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
- ↑ Елена Яковлева Маруся родилась как утешение. В семье Распутиных дежурят друзья // Российская газета. (ռուս.)
- ↑ «Умерла жена писателя Валентина Распутина». Комсомольская правда. 4 мая 2012. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին. (ռուս.)
- ↑ Писатель Валентин Распутин попал в больницу и находится в коме. (ռուս.)
- ↑ Писатель Валентин Распутин госпитализирован в Москве и находится в коме. (ռուս.)
- ↑ «Умер писатель Валентин Распутин». lenta.ru. 01:12, 15 марта 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
- ↑ Скончался писатель Валентин Распутин
- ↑ Скончался «патриарх» советской «деревенской прозы» Валентин Распутин — РИА-Новости
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Ռասպուտին» հոդվածին։ |