Սոորետամա (պորտ.՝ Sooretama), համայնք Բրազիլիայում՝ Էսպիրիտու Սանտու նահանգի կազմում։ Գտնվում է Էսպիրիտու Սանտու նահանգի հարավային ափի մարզում։ Մտնում է Լինյարիսի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 30.680 մարդ՝ 2020 թվականի տվյալներով։ Գրավում է 587 կմ2 տարածք[1]։ Բնակչության խտությունը՝ 35,9 մարդ/կմ²։

Համայնք
Սոորետամա
Sooretama
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՆահանգԷսպիրիտու Սանտու
Հիմնադրված է2004 թ.
Մակերես593,366 կմ²
ԲԾՄ28 մ
Բնակչություն21 288 մարդ (2006)
Խտություն35,9 մարդ/կմ²
Հեռախոսային կոդ27
Սոորետամա (Բրազիլիա)##
Սոորետամա (Բրազիլիա)
Սոորետամա (Էսպիրիտու Սանտու)##
Սոորետամա (Էսպիրիտու Սանտու)

Համայնքի սահմաններում է ընկած 1982 թվականին, նախկինում գոյություն ունեցած կենսաբանական երկու արգելոցների միավորման արդյունքում ստեղծված, խստորեն պահպանվող 27.858 հեկտար Սոորետամա տարածքի մի հատվածը[2][3]։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 2004 թվականի մարտի 30-ին

Վիճակագրություն խմբագրել

  • Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է 73.298.557,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է 3.682,79 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,702 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. IBGE 2020
  2. Unidade de Conservação: Reserva Biológica de Sooretama (պորտուգալերեն), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-04-29-ին
  3. Reserva Biológica de Sooretama (պորտուգալերեն), ICMBio, Վերցված է 2016-04-17-ին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոորետամա» հոդվածին։