Սերխիո Ռեգիլոն

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխիո Ռեգիլոն (իսպ.՝ Sergio Reguilón, դեկտեմբերի 16, 1996(1996-12-16)[1], Կոլյադո Վիլյալբա, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Մադրիդից վարձավճարով հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Սերխիո Ռեգիլոն
Sergio Reguilón
Ռեգիլոնը Ռեալ Մադրիդի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Sergio Reguilón Rodríguez
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 16, 1996(1996-12-16)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Կոլյադո Վիլյալբա, Մադրիդ, Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 68 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
(վարձավճարով Ռեալ Մադրիդից)
Համար 23
Պատանեկան կարիերա
2000-2003 Իսպանիա ՌՄ Բեսերիլ
2003-2005 Իսպանիա ԷՖՄ Վիլյալբա
2005-2015 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 44 (2)
2015-2016   Իսպանիա Լոգրոնյես 9 (0)
2016-2017   Իսպանիա Լոգրոնյես 30 (8)
2018-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 14 (0)
2019-ներկա   Իսպանիա Սևիլյա 0 (0)
Ազգային հավաքական
2019-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 20-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեալ Մադրիդ խմբագրել

Ռեգիլոնը Ռեալ Մադրիդի ակադեմիայի սան է[3]։ 2015 թվականի օգոստոսի 5-ին նա վարձավճարով միացավ Լոգրոնյեսին[4]։ Իր դեբյուտը Սեգունդա Դիվիզիոն B-ում նշեց օգոստոսի 23-ին՝ Կոմպոստելայի դեմ խաղում[5]։ 2016 թվականի հունվարի 16-ին Ռեգիլոնը վերադարձավ Ռեալ Մադրիդ[6]՝ Լոգրոնյեսի կազմում անցկացրած 13 խաղերից հետո։ Նա սկսեց հանդես գալ Ռեալ Մադրիդ B-ում՝ Կաստիլիայի կազմում իր առաջին հանդիպումը անցկացնելով փետրվարի 6-ին՝ Ռեալ Ունիոնի դեմ խաղում[7]։

2016 թվականի օգոստոսի 23-ին Ռեգիլոնը 1 տարվա վարձավճարով վերադարձավ Լոգրոնյես[8]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 18-ին՝ Սոկուելյամոսի դեմ խաղում[9]։ Հոկտեմբերի 2-ին իսպանացին 4 գոլի հեղինակ դարձավ Ատլետիկ Բիլբաո B-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-3 հաշվով[10][11]։ 2017 թվականի ապրիլի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նավալկարներոյի դեմ խաղում[12]։ 2016-17 մրցաշրջանում Ռեգիլոնը անցկացրեց 30 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

2017-18 մրցաշրջանում Ռեգիլոնը վերադարձավ Ռեալ Մադրիդ Կաստիլիա՝ դառնալով Սանտիագո Սոլարիի թիմի հիմնական խաղացող։ Կաստիլիայի ավագի թևկապով առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Խիմնաստիկա Սեգովիանայի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 11-ին՝ Սերսեդայի դեմ խաղում[14]։ 2018 թվականի հունվարի 28-ին իսպանացին հեռացվեց խաղադաշտից Դեպորտիվո Ֆաբրիլի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 55-րդ րոպեին[15]։ Մայիսի 11-ին Ռեգիլոնը երկարաձգեց իր պայմանագիրը Ռեալ Մադրիդի հետ[16]։

2018 թվականի օգոստոսի 25-ին Ռեգիլոնը Յուլեն Լոպետեգիի կողմից տեղափոխվեց Ռեալ Մադրիդի առաջին թիմ[17][18]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 2-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ խաղում[19][20][21]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց նոյեմբերի 3-ին՝ Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում[22]։ 2019 թվականի հունվարի 19-ին իսպանացին գոլային փոխանցում տվեց Կազեմիրոյին Սևիլյայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[23]։ Իր առաջին մրցաշրջանում Ռեգիլոնը անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[24]։

2019 թվականի հուլիսի 5-ին Ռեգիլոնը 1 տարվա վարձավճարով միացավ Սևիլյային[25][26][27]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքական Ռեգիլոնը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մարտին՝ Ռումինիայի և Ավստրիայի դեմ հանդիպումների համար[28]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 20-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2015–16 Սեգունդա Դիվիզիոն B 18 0 18 0
2017–18 30 2 30 2
Ընդհանուր 48 2 0 0 0 0 0 0 48 2
Լոգրոնյես (վարձավճար) 2015–16 Սեգունդա Դիվիզիոն B 9 0 3 0 12 0
2016–17 30 8 1 0 31 8
Ընդհանուր 39 8 4 0 0 0 0 0 43 8
Ռեալ Մադրիդ 2018–19 Լա Լիգա 14 0 4 0 4 0 0 0 22 0
Սևիլյա (վարձավճար) 2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 101 10 8 0 4 0 0 0 113 10

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Reguilón - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Who is Sergio Reguilón?». Managing Madrid. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «El joven Sergio Reguilón llega al UD Logroñés | Rioja2.com». Rioja2.com (իսպաներեն). 2015 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «UD Logroñés - SD Compostela, Aug 23, 2015 - Segunda División B - Grupo I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «El Castilla mueve el mercado - Marca.com». Marca.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Real Madrid Castilla - Real Unión Club, Feb 6, 2016 - Segunda División B - Grupo II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «Unión Deportiva Logroñés  » Sergio Reguilón, cedido por el Madrid Castilla hasta final de temporada». udlogrones.com (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «UD Logroñés - UD Socuéllamos, Sep 18, 2016 - Segunda División B - Grupo II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «UD Logroñés - Bilbao Athletic, Oct 2, 2016 - Segunda División B - Grupo II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. «Reguilón, Reguilón, Reguilón, Reguilón | Rioja2.com». Rioja2.com (իսպաներեն). 2016 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. «UD Logroñés - CDA Navalcarnero, Apr 2, 2017 - Segunda División B - Grupo II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. «Real Madrid Castilla - Gimnástica Segoviana CF, Oct 14, 2017 - Segunda División B - Grupo I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. «CCD Cerceda - Real Madrid Castilla, Nov 11, 2017 - Segunda División B - Grupo I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. «Real Madrid Castilla - RC Deportivo Fabril, Jan 28, 2018 - Segunda División B - Grupo I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. «LaLiga - Real Madrid: Sergio Reguilon signs a contract extension with Real Madrid - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. «LaLiga Santander - Real Madrid: Sergio Reguilon will be a first team player for Real Madrid this season - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  18. «Julen Lopetegui Confirms Youngster Sergio Reguilon Is in First Teams Plans This Season». 90min.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. «CSKA Moscow - Real Madrid, Oct 2, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  20. «Depleted Real Madrid stunned by CSKA Moscow in Champions League». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  21. Association, Press (2018 թ․ հոկտեմբերի 2). «Champions League roundup: Real Madrid stunned by CSKA Moscow». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  22. «Real Madrid - Real Valladolid CF, Nov 3, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  23. «Real Madrid - Sevilla FC, Jan 19, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  24. «Sergio Reguilon | Football Stats | Real Madrid | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  25. «SERGIO REGUILÓN JOINS ON LOAN FROM REAL MADRID». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  26. «Official Announcement: Reguilón | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  27. «Official: Sevilla sign Sergio Reguilon on loan». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  28. «OFICIAL | Estos son los internacionales que disputarán los amistosos ante Rumania y Austria». oficial-estos-son-internacionales-que-disputaran-amistosos-rumania-y-austria (իսպաներեն). 2019 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  29. «Reguilón». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Ռեգիլոն» հոդվածին։