Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուդոլֆ (այլ կիրառումներ)

Ռուդոլֆ[1] (1975 թվականից՝ Տուրկանա), աղի լիճ Քենիայում, ծայր հյուսիսային հատվածը գտնվում է Եթովպիայում։

Ռուդոլֆ լիճ
Lake Rudolf

'
Կոորդինատներ
Երկիր Քենիա Քենիա
Եթովպիա Եթովպիա
Տեսակ աղի
Հայելու բացարձակ բարձրությունը 360,4 մ
Երկարություն 290 կմ
Լայնություն 32 կմ
Ավազանի մակերեսը 6405 կմ²
Ծավալը 203,6 կմ³
Ամենամեծ խորությունը 109 մ
Միջին խորությունը 30,2 մ
Թափվող գետերը Օմո (գետ)

Աշխարհագրություն խմբագրել

 

Գտնվում է Արևելա-Աֆրիկյան ռիֆտային հովտի սահմաններում։ Լճում կա 3 հրաբխային կղզի՝ Հարավային կղզի, Կրոկոդայլ այլենդ կամ Կենտրոնական կղզի, Հյուսիսային կղզի։ Հարավային ափին գտնվում է Տելեկի հրաբուխը։ Լճի մեջ թափվում են մի քանի գետեր, որոնցից ամենախոշորը Օմո գետը։ Լիճը անհոսք է, այստեղից սկիզբ առնող գետեր չկան։

Լիճը գտնվում է ծովի մակարդակից 375 մ բարձրության վրա։ Երկարությունը 220 կմ է, լայնությունը՝ մինչև 50 կմ, մակերեսը՝ 8,5 հազար կմ², խորությունը՝ մինչև 73 մ։

Պատմություն խմբագրել

Լիճը հայտնաբերվել է 1888 թվականին հունգարական ճանապարհորդ կոմս Սամուել Տելեկիի և ավստրիացի Լյուդվիգ ֆոբ Հյոնելի կողմից։ Նրանք լիճն անվանել են «Ռուդոլֆ» Ավստրիայի կրոնպրինցի պատվին[2]։ 1970-ական թվականներին լիճը ստացել է տեղական Տուրկանա անվանումը։ Սակայն բազմաթիվ քարտեզների վրա լիճը կարելի է գտնել հին անվանումով։ Լճի մոտակայքում հայտաբերում են բազմաթիվ նախապատմական գտածոներ։

Բնություն խմբագրել

Լիճն առաջին հերթին հայտնի է կոկորդիլոսների մեծ քանակությամբ, որոնց թիվը այստեղ հասնում է 12 000-ի։ Դրանց թվում հանդիպում են խոշոր տեսակներ (մինչև 5,5 մ երկարությամբ)։

Կղզիներ խմբագրել

Հարավային կղզի (Turkana South Island), լճի կղզիներից ամենախոշորը։ Ինչպես երկու այլ կղզիները, որոնք գտնվում են խզումային խախտումների գոտում, Հարավային կղզին նույնպես ունի հրաբխային ծագում։ Կղզու վրա կան մի քանի պարբերաբար գործող խառնարաններ։ 1955 թվականին կղզին հետազոտող Ջորջ և Ջոյ Ադամսոնը հայտնել են, որ կղզու բուսական և կենդանական աշխարհը աչքի են ընկնում ծայրաստիճան աղքատությամբ։ Առանձին վայրերում աճում են խեժատու ծառեր։ Ողնաշարավորներից այստեղ բնակվում են թռչուններ, չղջիկներ, օձեր։ Առափնյա շրջանում կան մեծ քանակությամբ կոկորդիլոսներ[3]։ Ներկայումս կղզու տարածքը համարվում է «South Island National Park» ազգային պարկ։

Հնագիտություն և հնէամարդաբանություն խմբագրել

Մի քանի միլիոն տարի առաջ կլիման Հարավային կղզում ավելի խոնավ էր, լիճը ավելի մեծ տարածք էր գրավում, իսկ ափերը ավելի պտղաբեր էին, քան հիմա։ Լճի ափերին բնակվում էին խոշոր կենդանիներ (գետաձիեր, ընձուղտներ, փղեր, խոզեր, այծքաղներ)[4] և վաղ հոմինիդներ։

Լճի արվարձաններում հայտնաբերվել են բազմաթիվ կարևոր հնէաբանական և հնէամարդաբանական գտածոներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Атлас мира. — М.: Федеральная служба геодезии и картографии России: Издательский дом «ОНИКС 21 век», 2003. — 448 с., ил. ISBN 5-85576-095-2
  2. Ռուդոլֆ լիճ
  3. Адамсон Джой. Моя беспокойная жизнь. — М.: Прогресс, 1981 г. стр. стр. 153—162
  4. Джохансон Д., Иди М. Люси: Истоки рода человеческого. — М.: Мир, 1984. стр. 80-84
  5. BBC News, 26 February 2009: Earliest 'human footprints' found

Գրականություն խմբագրել

  • Натела Ярошенко Озеро Рудольф // Энциклопедия чудес природы. — Лондон, Нью-Йорк, Сидней, Москва: Ридерз Дайджест, 2000. — С. 32-33. — 456 с. — ISBN 5-89355-014-5
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ (լիճ)» հոդվածին։