«Ջուլիա» (անգլ.՝ Julia), 1977 թվականին «20th Century Fox»-ի կողմից նկարահանված ամերիկյան դրամա։ Ֆիլմը Լիլիան Հելմանի «Pentimento» ինքնակենսագրական վեպի էկրանավորում է։ Ֆիլմն արժանացել է 3 Օսկար մրցանակի։

Ջուլիա
անգլ.՝ Julia
Երկիր ԱՄՆ[1]
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[2][3], կենսագրական ֆիլմ[4][5] և գրքերի էկրանավորում
ՀիմքPentimento?
Թվականհոկտեմբերի 2, 1977[6], հունվարի 8, 1978[6], հունվարի 20, 1978[6], հունվարի 25, 1978[6], հունվարի 27, 1978[6], փետրվարի 13, 1978[6], փետրվարի 20, 1978[6], փետրվարի 22, 1978[6], փետրվարի 23, 1978[6], մարտի 17, 1978[6], մարտի 22, 1978[6], մարտի 23, 1978[6], մարտի 30, 1978[6], ապրիլի 14, 1978[6], ապրիլի 29, 1978[6], հունիսի 10, 1978[6], հունիսի 30, 1978[6], ապրիլի 2, 1979[6] և սեպտեմբերի 20, 1979[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրեդ Ցինեման[2][7][8][…]
ՊրոդյուսերDick Roth?
Սցենարի հեղինակԷլվին Սերջենթ և Լիլիան Հելլման
ԴերակատարներՋեյն Ֆոնդա[7][8][9][…], Վանեսա Ռեդգրեյվ[7][8][9][…], Ջեյսոն Ռոբարդս[7][8][9][…], Հել Հոլբրուք[9][3], Ռոզմարի Մերֆի[9][3], Մաքսիմիլիան Շելլ[9][3], Մերիլ Սթրիփ[7][9][3], Ջոն Գլովեր[9], Դորա Դոլ[9][3], Քեթլին Նեսբիթ[9], Լամբեր Ուիլսոն[9], Մորիս Դենհեմ[9], Lisa Pelikan?, Պատրիս Մելեննեք, Jacques David?, Molly Urquhart?, Քրիստիան դե Տիյեր[10], Ժերար Բուր[10], Jacqueline Staup?[10], Hans Verner?[10], Ֆրանսիս Լեմեր[10], Mark Metcalf?[10] և Շեյն Ռիմեր[10]
ՕպերատորԴուգլաս Սլոքոմբ
ԵրաժշտությունԺորժ Դելերյու
ՄոնտաժՎալտեր Մերչ և Marcel Durham?
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ և Strasbourg-Ville station?
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն118 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեում ընկած է Լիլիան Հելմանի ինքնակենսագրական վեպը։ Ջուլիան (Վանեսա Ռեդգրեյվ) և Լիլիանը (Ջեյն Ֆոնդա) մանկության ընկերուհիներ էին։ Ջուլիան ծնունդով հարուստ հրեական ընտանիքից է, ով ԱՄՆ-ում դաստիարակվել է տատիկի և պապիկի մոտ։ Աղջիկների միջև ձևավորվել է մտերմիկ հարաբերություններ, սակայն հետագայում կյանքը նրանց բաժանեց։ Հետաքրքրվելով գրականությանբ՝ Լիլիանը մտերմանում է Դեշիլ Հեմմեթի հետ, իսկ բժշկականի ուսանողուհի Ջուլիան ուղևորվում է Եվրոպա, որտեղ նա միանում է հակաֆաշիստական շարժմանը։ Արդյունքում նա վիրավորվում է հիտլերականների հետ բախումից։ Հետո սկսում է զբաղվել գումարների անօրեն տեղափոխությամբ, որպեսզի պայքարի ֆաշիզմի դեմ։

Հանդիպումներից մեկի ընթացքում Լիլիանը իմանում է, որ Ջուլիան ունի երեխա։ Հետագայում Ջուլիան մահանում է անորոշ հանգամանքներում, իսկ Լիլիանը փորձում է գտնել նրա երեխային ...

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Մրցանակներ և նոմինացիաններ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1978 - Օսկար - Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր - Ջեյսոն Ռոբարդս կրտսեր
  • 1978 - Օսկար - Երկրորդ պլանի կանանց լավագույն դերասանուհի - Վանեսա Ռեդգրեյվ
  • 1978 - Օսկար - Լավագույն ադապտացված սցենարիստ - Էլվին Սարջենթ
  • 1978 - Ոսկե գլոբուս - Կինոյում կանանց լավագույն դրամատիկական դեր - Ջեյն Ֆոնդա
  • 1978 - Ոսկե գլոբուս - Կինոյում երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր - Վանեսա Ռեդգրեյվ
  • 1979 - BAFTA - Լավագույն դերասան - Ջեյն Ֆոնդա
  • 1979 - BAFTA - Լավագույն օպերատոր - Դուգլաս Սլոկոմ
  • 1979 - BAFTA - Լավագույն ֆիլմ
  • 1979 - BAFTA - Լավագույն սցենարիստ - Էլվին Սարջենթ

Նոմինացիա խմբագրել

  • 1978 - Օսկար - Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր - Մաքսիմիլիան Շելլ
  • 1978 - Օսկար - Կնոջ լավագույն դեր - Ջեյն Ֆոնդա
  • 1978 - Օսկար - Օպերատորական լավագույն աշխատանք - Դուգլաս Սլոկոմ
  • 1978 - Օսկար - Կոստյումի լավագույն դիզայն - Էնթիա Սիլբերտ
  • 1978 - Օսկար - Լավագույն ռեժիսուրա - Ֆրեդ Ցինեման
  • 1978 - Օսկար - Լավագույն մոնտաժ - Ուոլթեր Մերչ
  • 1978 - Օսկար - Օրիգինալ լավագույն սաունթրեք- Ժորժ Դելերյու
  • 1978 - Օսկար  - Լավագույն ֆիլմ - Ռիչարդ Ռոթ
  • 1978 - Ոսկե գլոբուս - Կինոֆիլիմի լավագույն ռեժիսուրա - Ֆրեդ Ցինեման
  • 1978 - Ոսկե գլոբուս - Լավագույն դրամատիկական կինոֆիլմ - Ֆրեդ Ցինեման
  • 1978 - Ոսկե գլոբուս - Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր - Ջեյսոն Ռոբարդս
  • 1978 - Ոսկե գլոբուս - Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր - Մաքսիմիլիան Շելլ
  • 1978 - Ոսկե գլոբուս - Լավագույն սցենարիստ - Էլվին Սարջենթ
  • 1979 - Սեզար - Լավագույն օտարերկրյա ֆիլմ - Ֆրեդ Ցինեման
  • 1979 - BAFTA - Կոստյումի լավագույն դիզայն - Էնթիա Սիլբերտ, Ջոեն Բրիջ, Աննալիզա Նազիլլի-Ռոկկա
  • 1979 - BAFTA - Լավագույն ռեժիսուրա - Ֆրեդ Ցինեման
  • 1979 - BAFTA - Լավագույն մոնտաժ - Ուոլթեր Մերչ
  • 1979 - BAFTA - Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր - Ջեյսոն Ռոբարդս
  • 1979 - BAFTA - Նկարչի լավագույն աշխատանք - Ջին Քելեհեն, Ուիլլի Հոլթ, Կարմեն Դիլլոն

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Այս ֆիլմում առաջին էկրանին հայտնվեցին Մերիլ Սթրիփը և Լիզա Պելիկանը։
  • Ֆիլմի սկզբում և վերջում ձկնորսական նավակում նստած ֆիգուրը իրական Լիլիան Հելմանն է, թեև հնչում է Ջեյնի ձայնը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել