Ջոն Նյուբերի անվան մեդալ

Ջոն Նյուբերի անվան մեդալ (անգլ.՝ John Newbery Medal), ամերիկյան ամենամյա գրական մրցանակ, որը շնորհվում է հեղինակին՝ ամերիկյան մանկական գրականության մեջ ունեցած ներդրման համար։ Հանձնվում է 1922 թվականից։

Ջոն Նյուբերի անվան մեդալ
Երկիր ԱՄՆ
Տեսակգրական պարգև և մեդալ
ՊարգևատրողԱմերիկյան գրադարանային միություն և Association for Library Service to Children?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1922
Հերթականություն
Կայքala.org/alsc/newbery(անգլ.)
 Newbery Medal winners Վիքիպահեստում

Մրցանակաբաշխության համար ներկայացված գրքույկը պետք է հրատարակված լինի նախորդ տարում, լեզուն՝ անգլերեն, նախատեսված լինի փոքրիկ ընթերցողների համար և պետք է նպաստի գրականության զարգացմանը։ Գրքի հեղինակը պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի կամ մշտական բնակիչ։

Ջոն Նյուբերի անվան մեդալը տրվում է Մանուկների գրադարանի սպասարկման ասոցիացիային (անգլ.՝ Association for Library Service to Children (ALSC): Այն աշխարհում խոշորագույն կազմակերպություն է, որն օժանդակում ու բարելավում է մանուկների գրադարանի սպասարկումը և նորարար է այդ ոլորտում։ ALSC ցանցը ներառում է առավել քան 4211 մանկապատանեկան գրադարաններ, այդ թվում՝ մանկական գրականության փորձագետներ, հրատարակիչներ, գրադարանավարներ, մանկավարժներ։ Կազմակերպության շրջանակներում գործում են շուրջ վաթսուն տարաբնույթ կոմիտեներ։

Մեկից ավելի Նյուբերի մեդալ ստացել են հինգ հեղինակներ՝ Էլեյն Կոնիգսբուրգ, Ժոզեֆ Կրամգոլդ, Լոիս Լոուրի, Քեթրին Պատերսոն, Էլիզաբեթ Սպիր և Քեյթ Դիկամիլո։

Պատմություն խմբագրել

 
«Մի փոքրիկ սիրունիկ գրպանի գրքույկ»
անգլ.՝ A Little Pretty Pocket-Book, 1744

Ֆրեդերիկ Մելչերն, 1921 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի ժողովում, առաջարկել է սահմանել մրցանակ։ 1922 թվականին ALA Գործադիր խորհուրդը կայացրել է վերջնական որոշումը։ Մեդալն անվանվել է ի պատիվ XVIII դարի անգլիացի գրահրատարակիչ Ջոն Նյուբերի, ով հրատարակել է առաջին մանկական գիրքը՝ «Մի փոքրիկ, սիրունիկ գրպանի գրքույկ» (1744 թվական) անվամբ։

Պարգևատրման պաշտոնական նպատակը ձևակերպվել է հետևյալ կերպ.

  Խրախուսել երեխաների համար նախատեսված գրքերի ոլորտում եղած յուրօրինակ ստեղծագործական աշխատանքները։ Հասարակության առանձնահատուկ ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ մանկական գրականության բնագավառում ներդրում ունեցողներն արժանի են նույնպիսի ճանաչման, ինչպես որ բանաստեղծության, պիեսների կամ վեպերի հեղինակները։ Պարգևատրել պատանի ընթերցասերներին ծառայելու համար պրոֆեսիոնալ ջանքեր գործադրող գրադարանավարներին։ Պարգևատրել գրականության այդ բնագավառի լավագույն գրքերի հեղինակներին։  

Բրոնզե մեդալի դիզայնը մշակել է ամերիկացի քանդակագործ Ռենե Պոլ Շամբելանը (ֆր.՝ René Paul Chambellan): Նրա վրա պատկերված է գրող, ով տղային ու աղջկան է հանձնում գիրքը։ Մեդալի հակառակ կողմում, դիզայների մտահղացմամբ, գրվում է տարեթիվն ու հաղթողի անունը։

Նյուբերի մեդալը մանկական գրականության բնագավառում առաջին մրցանակն է աշխարհում[1]։ Կալդեկոտայի մեդալի հետ այն համարվում է ԱՄՆ-ի՝ երկու ամենահեղինակավոր մրցանակները մանկական գրականության ասպարեզում։

Դափնեկիրներ խմբագրել

Տարեթիվ Պատկեր Հեղինակ Գրքի անվանում
1922   Հենդրիկ վան Լուն Մարդկության պատմություն (անգլ.՝ The Story of Mankind)
1923 Հյու Լոֆթինգ Բժիշկ Դուլիթլի ճանապարհորդությունը (անգլ.՝ The Voyages of Doctor Dolittle)
1924   Չարլզ Հեյես Մուգ ֆրեգատը (անգլ.՝ The Dark Frigate)
1925   Չարլզ Ֆինգեր Արծաթե երկրների պատմություն (անգլ.՝ Tales from Silver Lands)
1926   Արթուր Քրիսման Ծովերի դևը (անգլ.՝ Shen of the Sea)
1927   Ուիլ Ջեյմս Կովբոյի ծխագույն ձին (անգլ.՝ Smoky the Cow Horse)
1928   Դեն Գոպալ Մուկերջի Շքեղ պարանոցով աղավնու պատմությունը (անգլ.՝ Gay Neck, the Story of a Pigeon)
1929   Էրիկ Կելի Կրակովի փողահարը (անգլ.՝ The Trumpeter of Krakow)
1930   Ռեյչել Դիլդ Հիթթը և նրա առաջին հարյուր տարին (անգլ.՝ Hitty, Her First Hundred Years)
1931   Էլիզաբեթ Կոուտսվորտ Կատուն, որ երկինք է բարձրանում (անգլ.՝ The Cat Who Went to Heaven)
1932   Լաուրա Արմեր Ջրազուրկ լեռը (անգլ.՝ Waterless Mountain)
1933   Էլիզաբեթ Լյուիս Պատանի Ֆուն՝ Վերին Յանցզիի հետ (անգլ.՝ Young Fu of the Upper Yangtze)
1934   Կոռնելիա Մեյգզ Անպարտելի Լուիզան (անգլ.՝ Invincible Louisa)
1935   Մոնիկա Շենոն Բարի (անգլ.՝ Dobry)
1936   Քերոլ Բրինք Քեդի Վուդլոուն (անգլ.՝ Caddie Woodlawn)
1937   Ռութ Սոյեր Անվաչմուշկներ (անգլ.՝ Roller Skates)
1938   Քեյթ Սերեդի Սպիտակ եզ (անգլ.՝ The White Stag)
1939   Էլիզաբեթ Էնրայթ Երջանիկ մատնոց (անգլ.՝ Thimble Summer)
1940   Ջեյմս Դոգերտի Դանիել Բուն (անգլ.՝ Daniel Boone)
1941   Արմսթրոնգ Սպերի Այն արիություն անվանի (անգլ.՝ Call It Courage)
1942   Ուոլթեր Էդմոնդս Պատրույգը թնդանոթի համար (անգլ.՝ The Matchlock Gun)
1943   Էլիզաբեթ Վինինգ Ադամը՝ ճանապարհից (անգլ.՝ Adam of the Road)
1944   Էսթեր Ֆորբս Ջոնի Թրեմեն (անգլ.՝ Johnny Tremain)
1945   Ռոբերտ Լոուսոն Ճագարների բլուրը (անգլ.՝ Rabbit Hill)
1946   Լուիս Լենսկի Ելակ-աղջիկ (անգլ.՝ Strawberry Girl)
1947   Քերոլայն Բեյլի Օրիորդ Հիկորի (անգլ.՝ Miss Hickory)
1948   Ուիլյամ Պեն դյու Բուա Քսանմեկ փուչիկ (անգլ.՝ The Twenty-One Balloons)
1949   Մարգարետ Հենրի Քամիների թագավորը (անգլ.՝ King of the Wind)
1950   Մարգարետ դե Անջելի Պատի վրայի դուռը (անգլ.՝ The Door in the Wall)
1952   Էլեանոր Էսթես Ջինջեր Պայ (անգլ.՝ Ginger Pye)
1953   Էնն Նոլան Կլարք Անդի գաղտնիքը (անգլ.՝ Secret of the Andes)
1954   Ժոզեֆ Կրամգոլդ Իսկ այժմ՝ Միգել (անգլ.՝ ...And Now Miguel)
1955   Մեյնդերտ Դե Յոնգ Դպրոցի վրայի անիվը (անգլ.՝ The Wheel on the School)
1956   Ջին Լետխեմ Շարունակեք, պարոն Բոուդիչ (անգլ.՝ Carry On, Mr. Bowditch)
1957   Վիրջինիա Սորենսեն Մեպլ Հիլի հրաշքները (անգլ.՝ Miracles on Maple Hill)
1958   Հարոլդ Քեյթ Հրացաններ Ուեյթի համար (անգլ.՝ Rifles for Watie)
1959   Էլիզաբեթ Սփիր Բլեքբերդ լճակի վհուկը (անգլ.՝ The Witch of Blackbird Pond)
1960   Ժոզեֆ Կրամգոլդ Օնիոն Ջոն (անգլ.՝ Onion John)
1961   Սկոտ Օ’Դել Կապույտ դելֆինների կղզին (անգլ.՝ Island of the Blue Dolphins)
1962   Էլիզաբեթ Սպիր Բրոնզե սոխը (անգլ.՝ The Bronze Bow)
1963 Մադլեն Լ’Էնգլ Ժամանակի կնճիռը (անգլ.՝ A Wrinkle in Time)
1964   Էմիլի Նևիլ Թվում է՝ սա կատու է (անգլ.՝ It's Like This, Cat)
1965   Մայա Վոյցեխովսկայա Ցուլի ստվերը (անգլ.՝ Shadow of a Bull)
1966   Էլիզաբեթ Բորտոն դե Տրևինյո Ես Խուան դե Պարեխան եմ (անգլ.՝ I, Juan de Pareja)
1967   Այրին Խանտ Ճանապարհով դանդաղորեն դեպի վեր գնալ (անգլ.՝ Up a Road Slowly)
1968   Էլեյն Կոնիգսբուրգ[en] Տիկին Բազիլ Է. Ֆրանկվայլերի՝ աշխարհի ամենախրթին արխիվից
(անգլ.՝ From the Mixed-Up Files of Mrs. Basil E. Frankweiler)
1969   Ալեքսանդր Լլոյդ Բարձրահասակ թագավորը (անգլ.՝ The High King)
1970   Ուիլյամ Արմսթրոնգ Սաունդեր (անգլ.՝ Sounder)
1971   Բեթսի Բեյերս Կարապների ամառը (անգլ.՝ Summer of the Swans)
1972   Ռոբերտ Օ’Բրայեն Տիկին Ֆրիսբին և NIMH առնետները (անգլ.՝ Mrs. Frisby and the Rats of NIMH)
1973   Ջին Ջորջ Ջուլիան և գայլը (անգլ.՝ Julie of the Wolves)
1974   Պոլա Ֆոքս Պարող ստրուկը (անգլ.՝ The Slave Dancer)
1975   Վիրջինիա Համիլթոն Մ. Կ. Հիգինս Մեծը (անգլ.՝ M. C. Higgins, the Great)
1976   Սյուզան Կուպեր Մոխրագույն թագավորը (անգլ.՝ The Grey King)
1977   Միլդրեդ Թեյլոր Ամպրո՛պ, լսի՛ր իմ ճիչը (անգլ.՝ Roll of Thunder, Hear My Cry)
1978   Քեթրին Պաթերսոն Կամուրջ դեպի Տերաբիթիա (անգլ.՝ Bridge to Terabithia)
1979   Էլեն Պասկին Վեսթինգի խաղը (անգլ.՝ The Westing Game)
1980   Ջոան Բլոս Օրերի կույտ։ Նոր Անգլիաում ապրող աղջնակի օրագիրը (անգլ.՝ A Gathering of Days: A New England Girl’s Journal)
1981   Քեթրին Պատերսոն Ես սիրեցի Հակոբին (անգլ.՝ Jacob Have I Loved)
1982   Նենսի Ուիլարդ Այցելություն Ուիլյամ Բլեյքին (անգլ.՝ A Visit to William Blake’s Inn)
1983   Սինթիա Վոյթ Դեյսիի երգը (անգլ.՝ Dicey’s Song)
1984   Բևերլի Քլիռլի Թանկագին պարոն Հենշոու (անգլ.՝ Dear Mr. Henshaw)
1985   Ռոբին ՄակՔինլի Հերոսը և թագը (անգլ.՝ The Hero and the Crown)
1986   Պատրիցիա Մակլախլան Սառան, Փլեյնը և Թոլը (անգլ.՝ Sarah, Plain and Tall)
1987   Սիդ Ֆլեյշման Մտրակ տղան (անգլ.՝ The Whipping Boy)
1988   Ռասել Ֆրիդման Լինքոլն. լուսանկարչություն (անգլ.՝ Lincoln: A Photobiography)
1989   Պոլ Ֆլեյշման Ուրախալի աղմուկ (անգլ.՝ Joyful Noise: Poems for Two Voices)
1990   Լոիս Լոուրի Աստղերի թիվը (անգլ.՝ Number the Stars)
1991   Ջերի Սպինելի Մոլագար Մեջին (անգլ.՝ Maniac Magee)
1992   Ֆիլիս Նեյլոր Շիլոհ (անգլ.՝ Shiloh)
1993   Սինթիա Ռայլենտ Կորած Մեյը (անգլ.՝ Missing May)
1994   Լոիս Լոուրի Նվիրողը (անգլ.՝ The Giver)
1995   Շերոն Կրիչ Երկու լուսինների զբոսանքը (անգլ.՝ Walk Two Moons)
1996   Կարեն Կուշման Տատմոր աշակերտուհին (անգլ.՝ The Midwife’s Apprentice)
1997   Էլեյն Կոնիգսբուրգ Շաբաթօրյա հայացք (անգլ.՝ The View from Saturday)
1998   Կարեն Հեսսե Փոշուց (անգլ.՝ Out of the Dust)
1999   Լուիս Սեյկեր Խորշեր (անգլ.՝ Holes)
2000   Քրիտոֆեր Կյորտիս Բադ, այլ ոչ թե Բադդի (անգլ.՝ Bud, Not Buddy)
2001   Ռիչարդ Պեք Մի տարի ինչ-որ տեղ ներքևում (անգլ.՝ A Year Down Yonder)
2002   Լինդա Սյու Պակ Բեկոր (անգլ.՝ A Single Shard)
2003   Էվի Կրիսպին. արճիճե խաչը (անգլ.՝ Crispin: The Cross of Lead)
2004   Քեյթ Դիկամիլո Մկնիկ Դեսպերոյի արկածները (անգլ.՝ The Tale of Despereaux)
2005   Սինթիա Կադոխատա Կիռա-Կիռա (անգլ.՝ Kira-Kira)
2006   Լին Ռե Պերկինս Քրիս-Քրոս (անգլ.՝ Criss Cross)
2007   Սյուզան Պատրոն Հաջողության իշխանությունը (անգլ.՝ The Higher Power of Lucky)
2008   Լաուրա Էմի Շլից Բարի՜ պարոնայք, քա՜ղցր տիկնայք (անգլ.՝ Good Masters! Sweet Ladies!)
2009   Նիլ Գեյման Պատմություն գերեզմանատան մասին (անգլ.՝ The Graveyard Book)
2010   Ռեբեկա Սթիդ Երբ դու կհասնես ինձ (անգլ.՝ When You Reach Me)
2011   Քլեր Վանդերպուլ Լուսինը մանիֆեստի վերևում (անգլ.՝ Moon Over Manifest)
2012   Ջեք Գաթսոն Փակուղի՝ Նորվելթում (անգլ.՝ Dead End in Norvelt)
2013   Քեթրին Էպլգեյթ Միակ ու անկրկնելի Իվանը (անգլ.՝ The One and Only Ivan)
2014   Քեյթ Դի Քամիլո Ֆլորա և Ուլիսս. լուսավորված արկածները (անգլ.՝ Flora & Ulysses: The Illuminated Adventures)
2015   Ալեքսանդր Կվեյմ Քրոսովեր (անգլ.՝ The Crossover)
2016   Մեթ դե լա Պենյա Վերջին կանգառը Մարքեթ Սթրիթում (անգլ.՝ Last Stop on Market Street)
2017   Քելի Բարնհիլ Աղջիկը, որը խմել է Լուսինը (անգլ.՝ The Girl Who Drank the Moon)
2018   Էրին Էնտրադա Քելի Ողջո՛ւյն, Տիեզե՛րք (անգլ.՝ Hello, Universe)
2019   Մեգ Մեդինա Մերսի Սուարեսը փոխում է շարժանիվները (անգլ.՝ Merci Suárez Changes Gears)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Plot Twist: The Newbery May Dampen Kids' Reading The Washington Post(անգլ.)