Պոլա Ֆոքս
Պոլա Ֆոքս (անգլ.՝ Paula Fox, ապրիլի 22, 1923[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[1] - մարտի 1, 2017[4][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի կին գրող, լրագրող, մանկավարժ, մանուկների և մեծահասակների համար նախատեսված գրքերի, հեռուստատեսային սցենարների հեղինակ։ «Ստրուկներին հալածողը» վեպի համար Ջոն Նյուբերի անվան (1974 թվական) և գրականության բնագավառում բազմամյա ներդրման համար (1978)[6] Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի դափնեկիր է, 1983 թվականին՝ Գրքի ազգային մրցանակ մանկական գրականության բնագավառում, Գերմանական մրցանակ մանկական գրականության բնագավառում (2008 թվական)։
Պոլա Ֆոքս անգլ.՝ Paula Fox | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք[1] |
Վախճանվել է | մարտի 1, 2017[4][2][3][…] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | թարգմանիչ, վիպասան, մանկագիր և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան |
Ժանրեր | մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Slave Dancer? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Martin Greenberg? |
Զավակներ | Linda Carroll? |
1992 թվականին Պոլա Ֆոքսի՝ մեծահասակների համար նախատեսված ստեղծագործությունների ժողովածուն դուրս է մնացել տպագրությունից[7]։ 2011 թվականին Պոլա Ֆոքսի անունը գրանցվել է Նյու Յորքի գրողների փառքի սրահում[8]։
ԿենսագրությունԽմբագրել
Պոլա Ֆոքսը ծնվել է 1923 թվականին Նյու Յորքում։ Սովորել է Կուբայում, Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրա հայրը՝ Հարվի Ֆոքսը, սցենարներ է գրել։ Նրա մայրը կուբայական ծագում է ունեցել և Պոլա Ֆոքսի ծնվելուց հետո հրաժարվել է նրանից։ Պոլայի մայրական կողմի տատիկը, ով ապրել է Նյու Յորքում, փրկել է նրան։
1944 թվականին թատերական արվեստի Պոլա Ֆոքսը ապրել է դերասանական վարպետության մանկավարժ Ստելլա Ադլերի ընտանիքում և ծանոթացել Ադլերի ևս մեկ աշակերտի՝ Մառլոն Բրանդոյի հետ։ Պոլան հղիացել և դուստր է ունեցել[9]։ Սակայն հաշվի առնելով բուռն հարաբերությունները ծնողների հետ՝ նա հրաժարվել է երեխայից[10]։ Պոլայի դուստրը՝ Լինդա Քերոլը, հետագայում գրող և հոգեթերապևտ է դարձել։ Նրա դուստրը երգչուհի Քորթնի Լավն է։ Նկարչուհի Ֆրենսիս Քոբեյնը Պոլա Ֆոքսի ծոռնուհին է[11]։
Հետագայում Ֆոքսը սովորել է Կոլումբիայի համալսարանում։ Ամուսնացել է գրաքննադատ և թարգմանիչ Մարտին Գրինբերգի հետ։ Նրան երկու որդի են ունեցել։ Պոլա Ֆոքսը որոշ ժամանակ ուսուցիչ և դաստիարակ է աշխատել։
ՄատենագիտությունԽմբագրել
ՖանտաստիկաԽմբագրել
- 1967 թվական՝ Poor George: Գրքի մոտիվներով 1993 թվականին պորտուգալացի ռեժիսոր Խորխե Մելոյի կողմից նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ՝ «Coitado do Jorge»[12]:
- 1970 թվական՝ Desperate Characters
- 1972 թվական՝ The Western Coast
- 1976 թվական՝ The Widow’s Children
- 1984 թվական՝ A Servant’s Tale
- 1990 թվական՝ The God of Nightmares
- 2011 թվական՝ News from the World: Stories and Essays
Մանկական գրականությունԽմբագրել
- 1966 թվական՝ Maurice’s Room
- 1967 թվական՝ How Many Miles to Babylon?
- 1967 թվական՝ A Likely Place
- 1968 թվական՝ Dear Prosper
- 1968 թվական՝ The Stone-Faced Boy
- 1969 թվական՝ Hungry Fred
- 1969 թվական՝ The King’s Falcon
- 1969 թվական՝ Portrait of Ivan
- 1970 թվական՝ Blowfish Live in the Sea
- 1973 թվական՝ Good Ethan
- 1974 թվական՝ The Slave Dancer
- 1978 թվական՝ The Little Swineherd and Other Tales
- 1980 թվական՝ A Place Apart
- 1984 թվական՝ One-Eyed Cat
- 1986 թվական՝ The Moonlight Man
- 1987 թվական՝ Lily and the Lost Boy
- 1988 թվական՝ The Village by the Sea
- 1991 թվական՝ Monkey Island
- 1993 թվական՝ Western Wind
- 1995 թվական՝ The Eagle Kite
- 1997 թվական՝ Radiance Descending
- 1999 թվական՝ Amzat and His Brothers: Three Italian Tales
ՀուշագրություններԽմբագրել
- 2001 թվական՝ Borrowed Finery
- 2005 թվական՝ The Coldest Winter: A Stringer in Liberated Europe
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://web.archive.org/web/20160401160937/http://jeugdliteratuur.org/auteurs/paula-fox
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.nytimes.com/2017/03/03/books/paula-fox-dead.html?_r=1
- ↑ Guggenheim Fellows database
- ↑ «Национальный фонд книг — 1983». Национальный фонд книг. Retrieved 2012-02-27.
- ↑ Acocella Joan (2011-05-16)։ «From Bad Beginnings»։ The New Yorker։ Վերցված է 2012-03-01
- ↑ «Hall of Fame Members - NYLA»։ www.nyla.am։ Վերցված է 2020-02-20(չաշխատող հղում)
- ↑ «Courtney Loveless: Family Tree Remains Mystery as Feud with Grandma Sizzles» (անգլերեն)։ Observer։ 2013-04-16։ Վերցված է 2020-02-20
- ↑ «Author Paula Fox, Newbery Medal winner and grandmother of Courtney Love, dies at 93» (անգլերեն)։ Los Angeles Times։ 2017-03-03։ Վերցված է 2020-02-20(չաշխատող հղում)
- ↑ Garratt Sheryl (2010-04-01)։ «Courtney Love: damage limitation»։ 0307-1235։ Վերցված է 2020-02-20(չաշխատող հղում)
- ↑ «Coitado do Jorge»։ Վերցված է 2020-02-20
Արտաքին հղումներԽմբագրել
- Interview(չաշխատող հղում)
- Paula Fox bio on frontstreetbooks.am(չաշխատող հղում)
- Jesse Lichtenstein interviews Paula Fox
- Interview with Paula Fox at the Rumpus
Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակակիրներ | ||
Էլինոր Ֆարջոն (1956) • Աստրիդ Լինդգրեն (1958) • Էրիխ Կեստներ (1960) • Մեյնդերտ Դե Յոնգ (1962) • Ռընե Գիյո (1964) • Տուվե Յանսսոն (1966) • Ջեյմս Կրյուս և Խոսե-Մարիա Սանչես Սիլվա (1968) • Ջաննի Ռոդարի (1970) • Սկոտ Օ'Դել (1972) • Մարիա Գրիպե (1974) • Սեսիլ Բյոդկեր (1976) • Պաուլա Ֆոքս (1978) • Բոհումիլ Ռժիհա (1980) • Լիժիա Բոժունգա (1982) • Քրիստինե Նյոստլինգեր (1984) • Պատրիսիա Ռայթսոն (1986) • Աննի Շմիդտ (1988) • Տուրմուդ Հաուգեն (1990) •Վիրջինիա Համիլթոն (1992) • Միտիո Մադո (1994) • Ուրի Օրլև (1996) • Քեթրին Փեթերսոն (1998) • Աննա Մարիա Մաշադու (2000) • Էյդեն Չեմբերս (2002) • Մարտին Ուոդել (2004) • Մարգրեթ Մահի (2006) • Յուրգ Շուբիգեր (2008) • Դեյվիդ Ալմոնդ (2010) • Մարիա Թերեզա Անդրուետո (2012) • Նահոկո Ուեհասի (2014) |