Պետեր Ցումտոր (գերմ.՝ Peter Zumthor, ապրիլի 26, 1943(1943-04-26)[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա[4]), շվեյցարացի ճարտարապետ, 2009 թվականի Պրիցկերյան մրցանակի դափնեկիր։

Պետեր Ցումտոր
գերմ.՝ ......
Ծնվել էապրիլի 26, 1943(1943-04-26)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա[4]
ԿրթությունՊրատտի ինստիտուտ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Southern California Institute of Architecture?, Մյունխենի տեխնիկական համալսարան և USI?
Ուշագրավ աշխատանքներFeldkapelle?
Պարգևներ
 Peter Zumthor Վիքիպահեստում

Նրա համար բնորոշ են գեղարվեստական միջոցների լակոնիզմը, ավանդական շինարարական նյութերի նկատմամբ հետաքրքրությունը և բնապատկերի նկատմամբ հոգատար վերաբերմունքը[8]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բազելում՝ կահույքագործի ընտանիքում։ Հոր մասնագիտությամբ հինգ տարի սովորելուց հետո նա որոշել է զբաղվել ճարտարապետությամբ։ 1967-1979 թվականներին նա աշխատել է Գրաուբյունդենի կանտոնի հուշարձանների պահպանության դեպարտամենտում՝ զբաղվելով վերականգնման, պլանավորման և խորհրդատվության հարցերով։ 1979 թվականին, հեռանալով կանտոնի կառավարությանն առընթեր շինարարության խորհրդատուի պաշտոնից, ճարտարապետը հիմնել է սեփական բյուրոն Գալդենշտայն կոմունայում, որտեղ և մինչ օրս աշխատում է 15 աշխատակիցների հետ։ Ցումտորը աշխատում է միայն այն նախագծերի վրա, որոնք նրա համար թանկ են։

 
Ջերմային լոգարանների շենքը Վալս հանգստավայրում (1996)

Հետագա տարիները նրան բերեցին մոտ մեկ տասնյակ նշանակալի պարգևներ, իսկ 2008-ին նա ստացավ ճապոնական կայսերական մրցանակ՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Պետեր Ցումտորն արժանացել է Թոմաս Ջեֆերսոնի հիմնադրամի ճարտարապետական մեդալի։ Պետեր Ցումտորը ստացել է 2009 թվականի հեղինակավոր Պրիցկերյան մրցանակը։ Մրցանակաբաշխության ժյուրին, որը բաղկացած է անվանի ճարտարապետներից, գրողներից, դիզայներներից և գիտնականներից, բարձր է գնահատել նրա «հավերժական շինությունները, որոնք սնուցվել են այն մշակույթներում, որտեղ նրանք ապրումներ են առաջացնում, և որոնք հարգանք են ցուցաբերում շրջապատի նկատմամբ»։ «Նրա շենքերին հատուկ է զգալի ներկայությունը, կրկին ու կրկին ցույց են տալիս, որ մոտեցման համեստությունն ու ընդհանուր արդյունքի համարձակությունը չեն բացառում միմյանց։ Պարզությունն ու չափավորությունն ապրում են ուժի կողքին»,- ասվում է ժյուրիի որոշմամբ։

Մրցանակակիր ճարտարապետը հիշեցնում է, որ միշտ ստեղծում է ամբողջ շենքը որպես ամբողջություն։ «Հուսով եմ, որ այս մրցանակը հույս կտա երիտասարդությանը. նրանք կասեն, որ եթե Զումթորը դա անի, ապա մենք էլ պետք է կարողանանք ստեղծել մի ամբողջ շենք, և ոչ միայն նկարել մանրամասներն ու ճակատները»[8]։

Աշխատանքներ խմբագրել

  • Կունստհաուս Բրեգենց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Peter Zumthor (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Zukowsky J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119046180 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.dbk.de/kunst-und-kulturpreis-der-deutschen-katholiken/preistraeger-kukpdk/
  6. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  7. https://web.archive.org/web/20210109230836/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-honorary-royal-designers-for-industry
  8. 8,0 8,1 «Притцкеровскую премию 2009 года получил швейцарский архитектор-минималист Петер Цумтор». NEWSru. 2009 թ․ ապրիլի 13. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Ցումտոր» հոդվածին։