Պավել Շիլինգովսկի

ռուս արվեստագետ

Պավել Ալեքսանդրովիչ Շիլինգովսկի (փետրվարի 28, 1881(1881-02-28), Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1942(1942-04-05)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային նկարիչ։

Պավել Շիլինգովսկի
Ծնվել էփետրվարի 28, 1881(1881-02-28)
ԾննդավայրՔիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 5, 1942(1942-04-05)[1] (61 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի գեղարվեստական ուսումնարան (1900) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1914)
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, վիզուալ արտիստ և համալսարանի դասախոս
ԹեմաներԿերպարվեստ[2] և գեղանկարչություն[2]
ՈւսուցիչԴմիտրի Կարդովսկի
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Pavel Alexandrovich Shillingovsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1895-1900 թվականներին սովորել է Օդեսայի գեղարվեստի ուսումնարանում, 1901 -1914 թվականներին՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Շիլինգովսկիի գծանկարով խիստ, դասական փորագրություն հիշեցնող օֆորտներն ու փայտագրությունները (բնանկար, դիմանկար) աչքի են ընկնում նրբագծի հստակությամբ։ Ստեղծել է նաև երփնագիր և վիմագիր աշխատանքներ։ Գործերից են «Բեսարաբիա» նկարաշարը (օֆորտ, 1913), «Պաշարված քաղաքը» (1941-1942), Կառլ Մարքսի դիմանկարը (փայտագրություն, 1933), Հոմերոսի «Ոդիսականի» նկարազարդումները (հրատարակվել է 1935 թվականին)։ 1925 թվականին եղել է Հայաստանում, ստեղծել «Բերդի պարիսպը։ Երևան», «Սևանա վանքը», «Գեղարդի վանքը», «Հռիփսիմեի վանքը» մատիտանկարները (չորսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում, Երևան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Шиллинговский Павел Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Շիլինգովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 495