Շառլ Ռոլեն

ֆրանսիացի պատմաբան և մանկավարժ

Շարլ Ռոլեն (ֆր.՝ Charles Rollin, հունվարի 30, 1661(1661-01-30)[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - սեպտեմբերի 14, 1741(1741-09-14)[2][1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի պատմաբան և մանկավարժ։

Շառլ Ռոլեն
ֆր.՝ Charles Rollin
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1661(1661-01-30)[1][2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 14, 1741(1741-09-14)[2][1] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունպատմաբան, պրոֆեսոր, գրող և թարգմանիչ
ԱշխատավայրԿոլեժ դե Ֆրանս[3] և Փարիզի համալսարան
 Charles Rollin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Հռոմեական պատմության» տիտղոսաթերթը

Կաշեգործի որդի է, իր ունակությունների շնորհիվ և ծանոթ միաբանի օգնությամբ կրթաթոշակ է ստացել Պլեսսիի քոլեջում, Սորբոննայում ուսումնասիրել է աստվածաբանություն և ձեռնադրվել վանական։ 1684 թվականին նա սկսել է դասավանդել՝ փոխարինելով իր ուսուցիչ Մարկ Էրսանին։ 1687 թվականին քոլեջում նշանակվել է հռետորաբանության պրոֆեսոր, իսկ 1688 թվականին Թագավորական քոլեջում դարձել է ճարտասանության պրոֆեսոր։ 1694 թվականին ընտրվել է Փարիզի համալսարանի ռեկտոր։ 1696 թվականից նա ղեկավարել է Բովեի քոլեջը։ Ռոլենը եղել է Գրերի և գեղեցիկ բանահյուսության ակադեմիայի անդամ։

Որոշ ժամանակ նա ենթարկվել է հալածանքների, որոնց պատճառը եղել է յանսենիստների հետ մտերմությունը և Unigenitus կոնդակին դեմ լինելը։ Կրոնական համոզմունքների պատճառով նա զրկվել է ռեկտորությունից, բայց 1719 թվականին կրկին վերընտրվել է։

Նա իր կյանքի վերջին տարիները նվիրել է գրական գործունեությանը` աշխատելով կրթության և պատմության բնագավառում։ Ուսուցիչների համար նախատեսված աշխատությունը, որը կոչվում է «Traité des études» (Փարիզ, 1726-1731), նա սկսել է գրել 59 տարեկան հասակում։ 67 տարեկան հասակում Ռոլին սկսել է գրել «Հին պատմություն» աշխատությունը (Փարիզ, 1730-1738, 13 հատոր[4]) և 76 տարեկանում` «Հռոմեական պատմությունը» (1738, 9 հատոր)։

«Traité des études»-ում նա ներկայացրել է հումանիտար գիտությունների ուսումնասիրության նոր միջոցներ, հետևողականորեն քննել լեզվաբանություն, պոեզիա, հռետորաբանություն, պերճախոսություն, պատմություն և փիլիսոփայություն։ Նոր մոտեցումը դարձել է ձգտում դպրոցական ուղեցույցները ոչ թե լատիներեն, այլ ֆրանսերեն լեզվով ստեղծելու, ինչպես նաև հայրենական պատմության դասավանդմանն ավելի շատ ժամանակ հատկացնելու առաջարկություններ։ Շառլ Ռոլենի գիրքը շարադրվել է այդ ժամանակի համար բացառիկ լեզվով, որը դրական է գնահատվել Վոլտերի կողմից։

«Հին պատմության» և «Հռոմենական պատմության» հեշտ գրելակերպը, հետաքրքրականությունը և շարադրանքի կապակցվածությունը տարբերվում են, թեև երկու գրվածքները ներկայացնում են կոմպիլյացիա։ Տեքստի շրջանակներում տեղադրվել են հին աղբյուրների և հեղինակների բազմաթիվ հղումներ և հետևաբար Ռոլենի աշխատանքը մեծ աղբյուրագիտական արժեք ունի[4]։

Ռոլենը, կրճատելով և ավելացնելով ծանոթագրություններ, հրատարակել է նաև Քվինթիլիանուսի «Institutiones»-ը։ Մահից հետո լույս է տեսել նրա նամակների, ելույթների, բանաստեղծությունների «Opuscules» ժողովածուն (Փարիզ, 1771)։ Ռոլենի աշխատանքների ամբողջական ժողովածուի հրատարակումը հետագայում ձեռնարկվել է երկու անգամ` Գիզոյում (30 հ, 1821-1827) և Լետրոննում (30 հ, 1821-1827)։

Ռոլենի «Համաշխարհային պատմությունը» Վասիլի Տրեդիակովսկու կողմից թարգմանվել է ռուսերեն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 autori vari Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
  3. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  4. 4,0 4,1 Роллен Ш. Древняя история египтян, карфагенян, ассирийцев…
  5. А. Л. Катанский называл перевод Тредиаковского варварским.

Աղբյուրներ խմբագրել

  • «Շառլ Ռոլեն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ռոլեն» հոդվածին։