Նելլի Մորոզովա

ռուս գրող

Նելլի Ալեքսանդրովնա Մորոզովա (ռուս.՝ Не́лли Алекса́ндровна Моро́зова, մարտի 31, 1924(1924-03-31), Չելյաբինսկ, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2015(2015-11-24), Մոսկվա, Ռուսաստան), ռուս սցենարիստ, խմբագիր, հուշագրությունների հեղինակ։

Նելլի Մորոզովա
Ծնվել էմարտի 31, 1924(1924-03-31)
ԾննդավայրՉելյաբինսկ, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 24, 2015(2015-11-24) (91 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունկինոսցենարիստ և հիշատակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ԱմուսինՎլադլեն Բախնով
ԶավակներԼեոնիդ Բախնով

Կենսագրություն խմբագրել

Նելլի Մորոզովան ծնվել է 1924 թվականին Չելյաբինսկում՝ լրագրող Ալեքսանդր Մորիսոնի և քանդակագործ Վերա Մորոզովայի ընտանիքում։

1931 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Տագանրոգ, որտեղ նրա հայրը՝ Ալեքսանդր Մորիսոնը եղել է «Таганрогская правда» թերթի խմբագիրը[1]։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի սցենարիստական ֆակուլտետը։

1970-ական թվականներին գրել է «Իմ կախվածությունը Դիքենսից» գիրքը որպես ընտանեկան հիշողություններ, չենթադրելով, որ այն պետք է հրապարակվի մոտ ապագայում[2]։ Գիրքը հրատարակվել է երկու անգամ՝ 1990 և 2011 թվականներին[3]։

Նելլի Մորոզովան մահացել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին Մոսկվայում։ Թաղված է ամուսնու կողքին՝ Պերեդելկինոյի գերեզմանատանը։

Կինոսցենարներ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Морозова Н. А. Мое пристрастие к Диккенсу. - М.: Московский рабочий, 1990. - 256 с. - ISBN 5-239-00848-5.
  • Морозова Н. А. Мое пристрастие к Диккенсу. Семейная хроника XX век. - М.: Новый хронограф, 2011. - 352 с. - ISBN 978-5-94881-170-3.[2]

Ընտանիք խմբագրել

  • Պապ՝ Գեորգի Մորոզով (1880-1934), պետական-կուսակցական աշխատող
  • Հայր՝ Ալեքսանդր Պլատոնովիչ Մորիսոն (1902-1937), լրագրող, «Таганрогская правда» թերթի խմբագիր
  • Մայր՝ Վերա Մորոզովա (1903-1991), խորհրդային քանդակագործ
  • Ամուսին՝ Վլադլեն Եֆիմովիչ Բախնով (1924-1994), բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ, սցենարիստ
  • Որդի՝ Լեոնիդ Վլադիմիրովիչ Բախնով (1948), ռուս բանասեր, արձակագիր, քննադատ[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Морозова Н. А. Мое пристрастие к Диккенсу. Семейная хроника XX век. - М.: Новый хронограф, 2011. - С. 19. - ISBN 978-5-94881-170-3.
  2. 2,0 2,1 Зорин А. Нелли Морозова. Мое пристрастие к Диккенсу // Знамя. -- 2012. - № 5.
  3. Маньковская Е. В спасительной правоте Արխիվացված 2015-12-05 Wayback Machine // Русский Журнал. - 2013. - 20 марта.
  4. Обуховская Л. Леонид Бахнов: Юмор - спасительная соломинка // Крымская правда. - 2013. - 6 окт.