Նարեկ (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նարեկ (այլ կիրառումներ)

Նարեկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Նարեկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Մակերես17,47 կմ²
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1001[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նարեկ (Արարատի մարզ) (Հայաստան)##
Նարեկ (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը համեմատաբար երիտասարդ բնակավայր է և սկզբնական շրջանում ստեղծվել է որպես խաղողապտղատնկարանային տնտեսություն և իր անվանումը ստացել է ի պատիվ Գրիգոր Նարեկացու։ Երբեմն անվանվում է նաև Նարեկավան, երբեմն նաև Չաթմա։

Գյուղը ստեղծվել է ղռերի տարածքում, ապա ոռոգման արդյունքում դարձել է կուլտուր-ոռոգելի լանդշաֆտ։ Տեղադրված է Արարատյան դաշտի արևելյան եզրին՝ ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նարեկի մշտական բնակչությունը կազմել է 1001, առկա բնակչությունը՝ 943 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1984 1989 2001 2004 2011
Բնակիչ 335 775[3] 1138 1049 1001[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի առկա 251 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1363 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ պտղատու և խաղողի այգիները։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 144» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 776

Արտաքին հղումներ խմբագրել