Մոհամեդ Դիամե

ֆուտբոլիստ

Մոհամեդ Դիամե (ֆր.՝ Mohamed Diamé, հունիսի 14, 1987(1987-06-14)[1][2], Կրեթեյ), սենեգալցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»-ի կազմում։ 2011-2017 թվականների ընթացքում հանդես է եկել Սենեգալի ազգային հավաքականի կազմում։

Մոհամեդ Դիամե
ֆր.՝ Mohamed Diamé
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 14, 1987(1987-06-14)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Կրեթեյ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Համար 10
Պատանեկան կարիերա
2003-2006 Ֆրանսիա Լանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Իսպանիա Լինարես 31 (1)
2008-2009 Իսպանիա Ռայո Վալեկանո 35 (1)
2009-2012 Անգլիա Ուիգան 96 (5)
2012-2014 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 71 (7)
2014-2016 Անգլիա Հալլ Սիթի 50 (13)
2016-ներկա Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 68 (5)
Ազգային հավաքական
2011-2017 Սենեգալ Սենեգալ 31 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 13, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 14, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

«Ուիգան Ատլետիկ» խմբագրել

2009 թվականի օգոստոսի 22-ին Մոհամեդը միացել է անգլիական «Ուիգան Ատլետիկ»-ին։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[3]։

Նա իր դեբյուտը նշել է թիմին միանալուց մի քանի օր անց՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում[4]։ Հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ մանկունյացիների հաղթանակով։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2010 թվականի փետրվարի 6-ին՝ «Սանդերլենդ»-ի դեմ խաղում[5]։ 2011-12 մրցաշրջանից հետո ֆուտբոլիստը հեռացել է «Ուիգան»-ից[6]։

«Վեստ Հեմ Յունայթեդ» խմբագրել

2012 թվականի հունիսի 20-ին Դիամեն տեղափոխվել է «Վեստ Հեմ Յունայթեդ»[7][8]։ Դիամեն իր դեբյուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում։ Խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Վեստ Հեմ»-ի հաղթանակով[9]։

Նա իր առաջին գոլը թիմի կազմում խփել է 2012 թվականի հոկտեմբերի 6-ին՝ «Արսենալ»-ի դեմ խաղում (3-1)[10]։ Իր երկրորդ գոլը նա խփել է դեկտեմբերի 1-ին՝ «Չելսի»-ի դեմ խաղում[11]։

«Հալլ Սիթի» խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Մոհամեդը տեղափոխվել է «Հալլ Սիթի»[12]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Երկու շաբաթ անց նա նշել է իր դեբյուտը՝ «Վեստ Հեմ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[13]։

2016 թվականի մայիսի 28-ին Դիամեն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնշիպի շրջանակներում կայացած «Շեֆիլդ»-ի դեմ խաղում։ Այդ գոլով նա օգնեց թիմին Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունք վաստակել[14]։

«Նյուքասլ Յունայթեդ» խմբագրել

2016 թվականի օգոստոսի 3-ին Մոհամեդ Դիամեն տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ»[15]։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին՝ «Պրեստոն»-ի դեմ խաղում[16]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սենեգալի ազգային հավաքական Մոհամեդն առաջին անգամ հրավիրվել է 2011 թվականի մարտի 22-ին[17]։ Նա հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է մեկ ամիս անց։

2017 թվականին Մոհամեդ Դիամեն հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին[18]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Չեմպիոնշիպի չեմպիոն - 2016-17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Wigan complete capture of Diame». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  4. Chris Bevan (2009 թ․ օգոստոսի 22). «Wigan 0–5 Man Utd». BBC Sport. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  5. «Sunderland 1–1 Wigan». BBC Sport. 2010 թ․ փետրվարի 6. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  6. Jones, Simon (2012 թ․ մայիսի 15). «Liverpool and Spurs lead chase for Diame with midfielder set to leave Wigan for free». Daily Mail. London. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  7. «Diame deal agreed». West Ham United F.C. 2012 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին.
  8. «Mohamed Diame to join West Ham from Wigan on a three-year deal». BBC Sport. 2012 թ․ հունիսի 20.
  9. «West Ham 1–0 Aston Vila». BBC Sport. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «West Ham 1–3 Arsenal». BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 6.
  11. «West Ham 3–1 Chelsea». BBC Sport. 2012 թ․ դեկտեմբերի 1.
  12. «Tigers Sign Mohamed Diame From West Ham». Hull City A.F.C. 2014 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. «Hull City 2–2 West Ham United». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  14. «Hull City 1–0 Sheffield Wednesday». BBC Sport. 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  15. «Newcastle sign Mohamed Diamé from Hull City on a three-year contract». The Guardian. 2016 թ․ օգոստոսի 3.
  16. «Newcastle 6–0 Preston North End». BBC. 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  17. «International Rescue!». Wigan Athletic F.C. 2011 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  18. Oluwashina Okeleji (2017 թ․ մարտի 13). «Mohamed Diame moves aside for new Senegal stars». BBC Sport. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամեդ Դիամե» հոդվածին։