Մարիա Ռեստիտուտա (աշխարհիկ անուն — Հելենա Կաֆկովա, չեխ. Helena Kafková, մայիսի 1, 1894(1894-05-01)[1][2][3][…], Husovice, Brno-sever, Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մարտի 30, 1943(1943-03-30)[4][1][5][…], Վիեննա, Նացիստական Գերմանիա), Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու երջանկահիշատակ միանձնուհի, բուժքույր, նահատակ։

Մարիա Ռեստիտուտա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1894(1894-05-01)[1][2][3][…]
ԾննդավայրHusovice, Brno-sever, Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էմարտի 30, 1943(1943-03-30)[4][1][5][…] (48 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Ավստրիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունբուժքույր, միանձնուհի և Դիմադրության մարտիկ
 Maria Restituta Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է կոշկակարի ընտանիքում։ Երկու տարեկան հասակում ծնողները նրան տեղափոխում են Վիեննա։ Սկզբնական դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցնում Վիեննայի հիվանդանոցներից մեկում որպես սանիտար։

1913 թվականին մտնում է մենաստան, ընդունելով միանձնուհու անուն՝ ի պատիվ 4-իդ դարի քրիստոնյա նահատակ Ռեստիտուտայի։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխատել է որպես վիրաբուժական բուժքույր։

Ավստրիայի անշլյուսից հետո, 1938 թվականին բացահայտորեն հակառակվեց ֆաշիստական վարչակարգին, որը հաստատվել էր Ավստրիայում։ Նա գրել է երկու բաց նամակ, որոնցում դատապարտել է նացիստական վարչակարգը և հրաժարվել է համաձայն հիվանդանոցի տնօրենի հրամանի, որը ֆանատորեն կառցած էր նացիստական հայացքներին, վայր իջեցնել հիվանդանոցի պալատներից մեկի պատից խաչելության պատկերը։ Անհնազանդության այդ գործողությունները դարձան նրա հետագա ձերբակալման պատճառը։1942 թվականին նա ձերբակալվել է Գեստապոյի կողմից պետական դավաճանության համար և դատապարտվել մահապատժի՝ գլխատվելով գիլյոտինով։

Մահապատիժն ի կատար է ածվել 1943 թվականի մարտի 30-ին։

Վիեննայում նրա պատվին կա Schwester Maria Restituta-Gasse փողոցը, որտեղ այսօր գտնվում է Mödling հիվանդանոցը, որտեղ աշխատել է Սուրբ Մարիա Ռեստիտուտան։

Բեատիֆիկացիա խմբագրել

Արժանացել է բեատիֆիկացիայի 1998 թվականի հունիսի 21-ին, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ռեստիտուտա» հոդվածին։