Մարդասպանների ազգ (ֆիլմ)

«Մարդասպանների ազգ» (անգլ.՝ Assassination Nation), ռեժիսոր Սեմ Լևինսոնի ամերիկյան թրիլլերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 21-ին` «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ։ Լայն վարձույթով ֆիլմը Միացյալ Նահանգներում և Կանադայում թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 21-ին[1]։

Մարդասպանների ազգ
անգլ.՝ Assassination Nation
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, սև կատակերգություն, թրիլեր, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմակնատյացություն
Թվականսեպտեմբերի 21, 2018, նոյեմբերի 23, 2018 և նոյեմբերի 15, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Լևինսոն
ՊրոդյուսերԴևիդ Գոյեր
Սցենարի հեղինակՍեմ Լևինսոն
ԴերակատարներOdessa Young?, Սուկի Ուոթերհաուս, Հարի Նեֆ, ABRA?, Բելա Թորն, Բիլլ Սկարսգարդ, Ջոել ՄաքՀեյլ, Մոդ Ապատոու, Քոլմեն Դոմինգո, Անիկա Նոնի Ռոուզ, Քելվին Հարիսոն կրտսեր, Լուկաս Գեյջ, Քոդի Քրիստիան, Danny Ramirez?, Noah Galvin?, Ջենիֆեր Մորիսոն, Ջ. Դ. Էվերմոր, Քեթրին Էրբե, Քուլեն Մոս, Ջո Քրեսթ և Սյուզան Մինսեր
ՕպերատորՄարսել Ռև
ԵրաժշտությունIan Hultquist?
Պատմվածքի վայրՍեյլեմ
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունBron Studios
Տևողություն110 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը Միացյալ Նահանգների Սալեմ փոքրիկ քաղաքում բնակվող չորս աղջկա մասին է։ Քաղաքում հաքերը հրապարակել է բնակիչների մեծ մասի անձնական տվյալները։ Առաջին զոհը քաղաքապետն է, երկրորդը՝ դպրոցի ուսուցիչը։ Հաքերային զանգվածային գործողություններից հետո քաղաքի կյանքը փոխվում է։ Հանցագործության մեջ մեղադրվող Լիլին և աղջիկները ստիպված են հակադրվել ամբողջ քաղաքին։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Օդեսսա Յանգ Լիլի Լիլի
Սուկի Ուոթերհաուս Սառա Սառա
Հարի Նեֆ Բեքս Բեքս
Աբրա Էմ Էմ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

«Մարդասպանների ազգ» ֆիլմի մրցանակներ և անվանակարգեր[2]
Մրցանակ Անվանակարգ Թեկնածու Արդյունք
Տորոնտոյի կինոփառատոն 2018 Հանդիսավոր կամ հատուկ ներկայացումներ («Հանդիսատեսի համակրանք» մրցանակ) Սեմ Լևինսոն Առաջադրված

Քննադատություն խմբագրել

«Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 73% է, ըստ 113 գրախոսությունների, միջին բալը 10-ից 6.6[3]: «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 56 միավոր՝ ըստ քննադատների 28 գրախոսությունների[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Assassination Nation (2018)». Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  2. «Awards».
  3. «Assassination Nation» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  4. «Assassination Nation». Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.