Ալիս Սուկի Ուոթերհաուս (անգլ.՝ Alice Suki Waterhouse, հունվարի 5, 1992(1992-01-05), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել և դերասանուհի:

Սուկի Ուոթերհաուս
Suki Waterhouse.jpg
Ծնվել էհունվարի 5, 1992(1992-01-05) (28 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Ալիս Սուկի Ուոթերհաուսը ծնվել է 1992 թվականի հունվարի 5-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Համերսմիթ բնակավայրում: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Չիզիք: Մայրը՝ Էլիզաբեթը, բուժքույր է, հայրը՝ Նորմանը՝ պլաստիկ վիրաբույժ: Սուկին ունի կրտսեր քույր՝ Իմոջենը, որը նույնպես ֆոտոմոդել է[1]: Մոդելային գործունեությունն սկսել է 16 տարեկանում, իսկ արդեն 19 տարեկանում գովազդել է «Marks & Spencer» ներքնազգեստը: Սուկին «Burberry»[2] և «Redken» ընկերությունների դեմքն է[3]: Եղել է «Tommy Hilfiger», «Swatch», «H&M» և այլ ապրանքանիշների մոդել[4][5]:

Հեռուստատեսությունում առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականին: Նկարահանվել է «Սիրով, Ռոզի», «Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ»[6], «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները», «Ապագայի աշխարհ» և այլ ֆիլմերում[7]:

Անձնական կյանքԽմբագրել

Նախկինում Ուոթերհաուսը սիրավեպեր է ունեցել երաժիշտ Մայլզ Քեյնի[8], Բրեդլի Քուփերի և Դիեգո Լունայի հետ[9][10]: Տվյալ պահին հարաբերությունների մեջ է Ռոբերտ Փեթինսոնի հետ:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ս «Մերկանտիլիստական աղջիկ» Material Girl Լուրդես
2012 կֆ «Ռեյչել» Rachael Ռեյչել
2012 ֆ «Դիլեր» Pusher Մենդի
2014 ֆ «Սիրով, Ռոզի» Love, Rosie Բեթանի Ուիլյամս
2015 ֆ «Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ» The Divergent Series: Insurgent Մառլեն
2016 ֆ «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները» Pride and Prejudice and Zombies Քիթի Բենեթ
2016 ֆ «Ուղղակի ցնցող» Absolutely Fabulous: The Movie ինքն իրեն
2016 ֆ «Վատ խմբաքանակը» The Bad Batch Առլին
2016 կֆ «Արևի ձայն» Sound of Sun կին
2017 ս «Սպիտակ արքայադուստրը» The White Princess Սեսիլիա Յորքսկայա (5 դրվագ)
2017 ֆ «Համբույրներ հնարած աղջիկը» The Girl Who Invented Kissing աղջիկ
2018 ֆ «Մարդասպանների ազգ» Assassination Nation Սառա
2018 ֆ «Կրկնագիր» Jonathan Ելենա
2018 ֆ «Ապագայի աշխարհ» Future World Էշ
2018 ֆ «Միլիարդատերերի ակումբ» Billionaire Boys Club Քուինտանա
2018 ֆ «Այդպես է ասել Չառլին» Charlie Says Մերի Բրյուներ

ԾանոթագրություններԽմբագրել