Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Հայկի Աղաջանյան (դեկտեմբերի 27, 1979(1979-12-27), Հայաստան և Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։

Հրաչյա Աղաջանյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1979(1979-12-27) (44 տարեկան)
ԾննդավայրՀայաստան կամ Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ

Կենսագրություն խմբագրել

2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է Վորոնեժի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում (պաշտպանել է թեկնածուական թեզ), ավարտել է նաև Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։

2002-2005 թվականներին աշխատել է «Ավտոբանինվեստ-ցենտր»-ի (Ռուսաստան) արտաքին տնտեսական հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն, 2005-2007 թվականներին` «Ազգային էկոլոգիական արդյունաբերական ալյանս»-ի (Ռուսաստան) զարգացման դեպարտամենտի տնօրեն։ 2007 թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի խորհրդական։ 2007-2010 թվականներին եղել է «Ազգային էկոլոգիական արդյունաբերական ալյանս»-ի նախագահը, 2010–2011 թվականներին` տնօրենների խորհրդի անդամ։

2011 թվականի օգոստոսի 17 -ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]։

2012 թվականի մարտի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն)[2]։

2017 թվականի հուլիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[3]։

Անձնական կյանքը խմբագրել

Ամուսնացած է, ունի դուստր։

Նախորդող
Արա Այվազյան
Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հրաչյա Աղաջանյան

17 օգոստոսի 2011 թ. - 12 հուլիսի 2017 թ.
Հաջորդող
Ալեքսանդր Արզումանյան
Նախորդող
Արա Այվազյան
Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հրաչյա Աղաջանյան

12 մարտի 2012 թ. - 12 հուլիսի 2017 թ.
Հաջորդող
Ալեքսանդր Արզումանյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Աղաջանյանին Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  2. Հ. Աղաջանյանին Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել