Կոաուիլա (իսպ.՝ Coahuila, (Իսպաներեն արտասանություն՝ [koaˈwila ðe saɾaˈɣosa]), պաշտոնական անվանումը՝ Կոաուիլա դե Սարագոսայի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Coahuila de Zaragoza), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։

Կոաուիլա
իսպ.՝ Coahuila
flag of Coahuila? Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Մասն էCoahuila y Tejas?
ՀիմնState Anthem of Coahuila?
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչկենտրոնՍալտիլյո
ԲԾՄ1307 մետր
Օրենսդրական մարմինCongress of Coahuila?
Բնակչություն (2012)2․841․657[1]
Տարածք151595[2]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3710[3] մ
Հիմնադրված է1824 թ.
Սահմանակցում էՉիուաուա, Տեխաս, Նուևո Լեոն, Սակատեկաս և Դուրանգո
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդMX-COA
Փոստային ինդեքսներ25-27
Ինտերնետ-դոմեն.mx
coahuila.gob.mx

Տվյալներ խմբագրել

Նահանգը գտնվում է հյուսիսարևելյան Մեքսիկայում և սահմանակից է ԱՄՆ-ին։

Կոաուիլան սահմանակից է արևելքում Նուևո Լեոնին, հարավում՝ Սակատեկասին և Սան Լուիսին, արևմուտքում՝ Դուրանգոյին և Չիուաուային։ Հյուսիսում Կոաուիլան ունի 512 կմ ձգվող սահման Միացյալ Նահանգների հետ, հարակից է Տեխասին։ Զբաղեցնում է 151563 կմ տարածք և համարվում է երրորդ ամենամեծ նահանգը երկրում։ Ունի 38 համայնքներ։ 2010 թվականին բնակչությունը կազմել է 2,748,391 մարդ։

Մայրաքաղաքը, ինչպես նաև ամենամեծ քաղաքը Սալտիլյոն է, երկրորդ մեծ քաղաքը՝ Տորեոնը։ Կոաուիլա նահանգում են գտնվում Մոնկլովա (նահանգի նախկին մայրաքաղաքը), Պիեդրաս Նեգրաս և Ակունյա քաղաքները։

Պատմություն խմբագրել

Իսպանացիները նվաճեցին Մեքսիկայի հյուսային հատվածը ացտեկների մայրաքաղաքը նվաճելուց մի քանի տասնամյակ հետո։ Հետախուզական աշխատանքները հետաձգվեցին, քանի որ կլիման հյուսիսային էր և խիստ և ոսկի չկար այդ տարածքում։ Իսպանական առաջին գաղութաբնակեցումը այժմ Կոաուիլա կոչվող տարածքում եղել է 1577 թվականին Տրինիդադի հանքավայրերում։ Սալտիդոն բնակեցվեց 1586 թվականին և կազմեց Նոր Իսպանիա շրջանի մաս։

Կոաուիլան և Տեխասը դարձավ նորաստեղծ անկախ Մեքսիկայի միացյալ նահանգների ընտրական նահանգը՝ համաձայն 1824 թվականի Մեքսիկայի սահմանադրության, և ներառում էր Տեխասը, Կոաուիլան և Նուևո Լեոնը։ Նույն թվականին Նուևո Լեոնն առանձնացավ, իսկ Տեխասը նահանգի մաս կազմեց մինչև 1835 թվականը, երբ անջատվեց նահանգից Տեխասի հանրապետություն ձևավորելու համար։ Մոնկլովան 1833-1835 թվականները եղել է նահանգի մայրաքաղաքը։

1840 թվականին Կոաուիլան դարձավ կարճ ժամանակ գոյատևած Ռիո Գրանդե հանրապետության անդամ։

1856 թվականի փետրվարի 19-ին Սանտիագո Վիդաուրին միավորեց Կոաուիլան իր Նուևո Լեոն նահանգին, սակայն 1868 թվականին այն վերականգնեց իր առանձին նահանգի կարգավիճակը։

Մեքսիկական հեղափոխության ժամանակ Ֆրանցիսկո Վիլան հարձակվեց Տորեոն քաղաքի վրա։

2004 թվականի ապրիլի 4-ին սահմանակից Պիեդրաս Նեգրաս քաղաքում տեղի ունեցավ ջրհեղեղ։ Մահացավ 30 մարդ և շուրջ 4000 մարդ զրկվեց տնից։ 2007 թվականին Կոաուիլան Մեքսիկայոմ դարձավ առաջին նահանգը, որն ընդունեց միասեռականների ամուսնությունը(Pacto Civil de Solidaridad)[4]:

Կոաուիլայի բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Կոաուիլայի բուսական և կենդանական աշխարհ
         
Ursus americanus Felis concolor Tamiasciurus Cynomys ludovicianus Aquila chrysaetos
         
Meleagris gallopavo Crotalus molossus Antilocapra americana Odocoileus virginianus Didelphis virginiana
         
Acer saccharinum Opuntia ficus-indica Echinocactus grusonii Cylindropuntia imbricata Pinus ponderosa

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ENOE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Relieve». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «"Mexican state moves to allow same-sex unions", Advocate News, Gay.com, January 11, 2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոաուիլա» հոդվածին։