Կարմիր ցին
Կարմիր ցին
Կարմիր ցին
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Ցին (Milvus)
Տեսակ Կարմիր ցին (M. milvus)
Միջազգային անվանում
Milvus milvus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կարմիր ցին (լատին․՝ Milvus milvus), ճուռակների ընտանիքի թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Պատահական չվահյուր է։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 60-66 սմ է, թևերի բացվածքը՝ 175-195 սմ, կենդանի զանգվածը՝ 900-1400 գ։ Ճարպիկ է, բարեկազմ թևերով, պոչը՝ մկրատաձև խորը կտրվածքով։ Գլուխը սպիտակավուն է, մարմինը և պոչը՝ շիկակարմրավուն։ Թռչելիս ակնառու են թևավերևի բաց գույնի լայն շերտը և թևատակի առաջնային փետուրների խոշոր սպիտակ հատվածը։ Երիտասարդն ավելի մուգ է՝ ավելի ցայտուն խայտերով ու զոլերով։ Պոչի կտրվածքը խորը չէ, վերևից ավելի բաց գույնի է։

Կենսակերպ խմբագրել

Թռիչքն աշխույժ է, պոչը՝ մշտապես ոլորածածան։ Սահասավառնում է ուղիղ պարզած թևերով։ Բնակվում է լեռնատափաստաններում, գետահովիտներում։ Սնվում է միջատներով, այլ մանր կենդանիներով, լեշերով, մկնակերպ կրծողներով։ Որպես չվահյուր՝ ՀՀ-ում նկատվել է Երևանի շրջակայքում, Ապարանի ջրամբարի հարակից տարածքներում, Շիրակի մարգում (Մարալիկ գյուղի ծայրամասում)։ Աշնանային չուն նկատվում է հոկտեմբերի առաջին կեսին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Թուրքիայում, Իրանում, Հյուսիսային Աֆրիկայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում և Կովկասում (բացի Վրաստանից

Հայաստանի սահմաններում բնադրման դեպքեր հավաստիորեն հայտնաբերված չեն։ Հավանաբար, բնադրում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում` Ղարաբաղի բարձրավանդակի մնացորդային անտառներում։ 1949 թվականի մայիսի 11-ին՝ չուի ժամանակ, Երևանի շրջակայքում բռնվել է մեկ առանձնյակ[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում համարվում է անհետացող տեսակ։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Տեսակը մշտապես եղել է հազվագյուտ։

Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր ցին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր ցին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։