Կաչամակ, բաքրդան կամ բաքրդանիկ (կիրիլիցա՝: качамак; ալբաներեն՝: Kaçamaku),, հայտնի է նաև pura (Cyrillic: пура) անվանումով, ավանդական յուրօրինակ կերակրատեսակ, որը պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից[1]։

Կաչամակ
Ենթատեսակշիլա
Առաջացման երկիր Թուրքիա
Հիմնականեգիպտացորենի ալյուր

Տարածված է Մակեդոնիայում, Սերբիայում, Մոնտենեգրոյում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Թուրքիայում։ Կաչամակին կարելի է հավելել տարբեր բաղադրատարրեր, ինչպես, օրինակ, ճերմակ պանիր, տապակած խոզաճարպ, տապակած մսակտորներ, կաթ, շաքարափոշի, սերուցք (կայմակ)[2]:Ալյուրի ծախսը նվազեցնելու նպատակով կարելի է խառնել լավ եփված ու տրորված կարտոֆիլ։

Բալկանյան երկրներում այս կերակրատեսակը հայտնի է զանազան անվանումներով. մամալիգա, ժգանցի, պուրա, պալենտա կամ պոլենտա[3]։ Իտալիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում ևս օգտագործում են համանման մի կերակրատեսակ, որը նույնպես անվանվում է palenta կամ polenta: Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավում այն հայտնի է grits անվանումով։

Կաչամակը ժամանակին համարվել է աղքատների կերակուր։ Մեր օրերում օգտագործում են հասարակության բոլոր խավերը։ Կաչամակը մատուցվում է նաև ռեստորաններում։

Մատուցում խմբագրել

Բուլղարիայում կաչամակը ավանդաբար մատուցում են տապակած խոզաճարպով կամ արևածաղկի ձեթով, խորոված կծու պղպեղով։ Հաճախ հավելում են նաև խոզի մսի տապակած կտորներ։

Մոնտենեգրոյում, Ալբանիայում և Հերցեգովինայում կաչամակը պատրաստում են նաև լավ եփված ու տրորված կարտոֆիլով և պանրով. խառնում ու տրորում են այնքան, որ ստացվի համասեռ թանձր զանգված[4]։

Կենտրոնական Սերբիայում կաչամակը մատուցում են ճերմակ պանրով ու կայմակով[5], աղացված ու կարագով տապակված մսագնդիկներով, խաղողի եռացված հյութով, կաթով, յոգուրթով,մեղրով, թթվասերով, երբեմն՝ նաև տավարի մսի տապակած կտորներով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kačamak za dug život
  2. Kačamak i proja za zdravije telo
  3. http://migusto.mk/bakardan-ili-kacamak/%7Ctitle=Бакардан(չաշխատող հղում) или качамак|date=2012-11-11|work=MiGusto.mk - Мој живот. Мојот вкус!|access-date=2017-08-22|language=en-US}}
  4. «Kacamak With Potatoes and Cheese (Bosnia Herzegovina)». Food.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «The Serbian hominy – Mush (Srpski kačamak, kulja, pura)». The Serbian Cookbook. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.