Կալավան

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Կալավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[2]։

Գյուղ
Կալավան
ադրբ.՝ Kalavan
ադրբ.՝ Əmirxeyir
ռուս.՝ Амирхеир
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ1600 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն117 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կալավան (Հայաստան)##
Կալավան (Հայաստան)
Կալավան (Գեղարքունիքի մարզ)##
Կալավան (Գեղարքունիքի մարզ)

Պատմություն խմբագրել

Կալավան բնակավայրը հիմնադրվել է 1800-ական թվականներին։ Մինչև Հայաստանի անկախությունը այն կոչվել է Ամրխեր, իսկ 1991 թվականից՝ Կալավան։

Պատմական հուշարձաններ խմբագրել

Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմական մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դամբարանադաշտեր (Կալավան–1, Կալավան-2), XIV-XVII դարերով թվագրվող գերեզմանոց, բազմաթիվ խաչքարեր, քարե դարի բնակավայր։

Կալավան-1 և Կալավան-2 հնագիտական հուշարձանները վերաբերում են քարե դարին։ Կալավան-1 հուշարձանը թվագրվում է 14-րդ հազարամյակով, իսկ Կալավան-2-ը՝ 34 200 տարեկան է։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղակայված է Բարեբեր գետի ափին՝ մարզկենտրոն Գավառից 107 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։

Բնակչություն խմբագրել

Մինչև 1988-1989 թթ. Կալավանը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4]։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնք գաղթել են նույն տարիներին Խորհրդային Ադրբեջանի Շամքորի շրջանի բնակավայրերից, ինչպես նաև Սումգայիթ քաղաքից։ Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կալավանի մշտական բնակչությունը կազմել է 117, առկա բնակչությունը՝ 108 մարդ[5]։ Կալավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1897 161 մարդ [6]
1926 216 մարդ [6]
1939 295 մարդ [6]
1959 343 մարդ [6]
1970 712 մարդ [6]
1979 720 մարդ [6]
1989 70 մարդ [6]
2001 170 մարդ [6]
2011 117 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 222 — 992 էջ։
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 105. — 184 p.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 333