Խոսե Արնաիս

իսպանացի ֆուտբոլիստ

Խոսե Արնաիս (իսպ.՝ José Arnaiz, ապրիլի 15, 1995(1995-04-15)[1], Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեգանեսի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։

Խոսե Արնաիս
José Arnaiz
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն José Manuel Arnaiz Díaz
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 15, 1995(1995-04-15)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Լեգանես
Համար 16
Պատանեկան կարիերա
2010-2013 Իսպանիա Տալավերա
2013-2014 Իսպանիա Վալյադոլիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013 Իսպանիա Տալավերա 7 (0)
2014-2016 Իսպանիա Վալյադոլիդ B 39 (13)
2015-2017 Իսպանիա Վալյադոլիդ 41 (12)
2017-2018 Իսպանիա Բարսելոնա B 20 (6)
2017-2018 Իսպանիա Բարսելոնա 1 (0)
2018-ներկա Իսպանիա Լեգանես 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 14-ի, 2018:

Ակումբային կարիերա խմբագրել

Վալյադոլիդ խմբագրել

Արնաիսը Տալավերայի ակադեմիայի սան է։ Տալավերայի կազմում իր դեբյուտը նշել է Տերսերա Դիվիզիոնում 2013 թվականին՝ 18 տարեկան հասակում։ 2013 թվականի մայիսի 6-ին նա միացավ Ռեալ Վալյադոլիդին[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի նոյեմբերի 7-ին՝ Սեգունդա Դիվիզիոնի Լեգանեսի դեմ խաղում[4]։ 2016 թվականի հունիսի 8-ին նա երկարաձգեց պայմանագիրը Վալյադոլիդի հետ մինչև 2019 թվականը, ինչից հետո տեղափոխվեց ակումբի առաջին թիմ[5]։

Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Արնաիսը խփեց 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ Ռեալ Օվիեդոյի դեմ խաղում[6]։ Հոկտեմբերի 8-ին՝ նա դուբլ ձևակերպեց Ալկորկոնի դեմ խաղում[7]։ Վալյադոլիդի առաջին թիմի կազմում Արնաիսը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Բարսելոնա խմբագրել

2017 թվականի օգոստոսի 25-ին Արնաիսը 3 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ[8][9]՝ տեղափոխվելով Բարսելոնա B[10]։ Ակումբի առաջին թիմի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Իսպանիայի գավաթի Ռեալ Մուրսիայի դեմ խաղում[11]՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[12]։ Իսպանիայի գավաթում այս մրցաշրջանում նա մասնակցեց 4 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ[13]։ Լա Լիգայում իր առաջին հանդիպումը Արնաիսը անցկացրեց 2018 թվականի հունվարի 7-ին[14]՝ փոխարինելով Սերխի Ռոբերտոյին Լևանտեի դեմ խաղում[15]։

Լեգանես խմբագրել

2018 թվականի օգոստոսի 13-ին Արնաիսը 5 տարվա պայմանագիր կնքեց Լեգանեսի հետ[16][17]։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո[18][19]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[20]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տալավերա 2012–13 Տերսերա Դիվիզիոն 7 0 7 0
Վալյադոլիդ B 2014–15 Սեգունդա Դիվիզիոն B 8 2 8 2
2015–16 31 11 31 11
Ընդհանուր 39 13 0 0 0 0 0 0 39 13
Վալյադոլիդ 2015–16 Սեգունդա Դիվիզիոն 5 0 0 0 5 0
2016–17 35 12 1 0 36 12
2017–18 1 0 0 0 1 0
Ընդհանուր 41 12 1 0 0 0 0 0 42 12
Բարսելոնա 2017–18 Լա Լիգա 1 0 4 3 0 0 5 3
Բարսելոնա B 2017–18 Սեգունդա Դիվիզիոն 20 6 20 6
Կարիերայի ընդհանուր 108 31 5 3 0 0 0 0 113 34

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բարսելոնա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - José Arnáiz - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  3. «Dos jugadores de la UD Talavera juvenil fichan con el Real Valladolid | El Digital Castilla La Mancha». 2016 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  4. «Real Valladolid CF - CD Leganés, Nov 7, 2015 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  5. realvalladolid.es. «El Real Valladolid proyecta su cantera». www.realvalladolid.es (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  6. «Real Valladolid CF - Real Oviedo, Aug 21, 2016 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  7. «Real Valladolid CF - AD Alcorcón, Oct 8, 2016 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  8. «Done deal: Barcelona sign Jose Arnaiz | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  9. «OFFICIAL: Barça Sign Promising Spanish Winger». Barca Blaugranes. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  10. «Jose Arnaiz apuntala el ataque del Barça B | FC Barcelona». FC Barcelona (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  11. «Real Murcia CF - FC Barcelona, Oct 24, 2017 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  12. «Barcelona B's Arnaiz makes 'dream' debut». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  13. «FC Barcelona: Arnaiz, efectivo 100%: ¡tres goles con el Barcelona en tres remates a puerta! - Marca.com». Marca.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  14. Sport (2018 թ․ հունվարի 7). «Jose Arnaiz debuta en Primera División en el Barcelona - Levante». sport (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  15. «FC Barcelona - Levante UD, Jan 7, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  16. «José Arnáiz joins CD Leganés | C.D. Leganés - Web Oficial». José Arnáiz joins CD Leganés | C.D. Leganés - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.(չաշխատող հղում)
  17. «Transfer Market - Barcelona: Leganes complete the signing of Jose Arnaiz - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  18. «Transfer news: Arnaiz leaves Barcelona for Leganes | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  19. «OFFICIAL: Leganés ‏Buy José Arnaiz for €5m». Barca Blaugranes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  20. «José Arnáiz». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  21. Association, Press (2018 թ․ ապրիլի 29). «Barcelona win La Liga title as Lionel Messi hits hat-trick against Deportivo». mirror. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  22. «Sevilla 0-5 FC Barcelona: Wanda-ful! | FC Barcelona». FC Barcelona (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել