Իսպանիայի սահմանադրական դատարան

Իսպանիայի Թագավորության սահմանադրական դատարան (իսպ.՝ Tribunal Constitucional de España), Իսպանիայում սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն դատական ատյան։

Իսպանիայի Թագավորության սահմանադրական դատարան
Tribunal Constitucional de España
Իսպանիայի սահմանադրական դատարանի շենքը Մադրիդում
Հիմնադրված է1978 թվական
Լուծարված էլուծարված չէ
ԵրկիրԻսպանիա Իսպանիայի Թագավորություն
ՏեղագրությունՄադրիդ, Իսպանիա
Իրավասության աստիճանսահմանադրական դատարան
Իրավազորության աղբյուրԻսպանիայի Սահմանադրություն
Հաստիքների թիվ12
Տարեկան բյուջե€23,084,440[1]

Սահմանադրական դատարանը համարվում է երկրի բարձրագույն դատական ատյանը, որի վարույթում քննության առարկա կարող է դառնալ ցանկացած պետական մարմնի, կենտրոնական, տարածաշրջանային կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի մասնակցությամբ վարչաքաղաքացիական գործեր։

Դատական ատյանի իրավազորության բարձրագույն հիմքը Սահմանադրությունն է, ինչպես նաև միջազգային իրավունքի անքակտելի նորմերը, իսպանական օրենսդրական նորմերը և ենթաօրենսդրական ակտերը։ Դատարանի գործառույթներն ու լիազորությունները սահմանված է երկրի մայր օրենքի 9-րդ գլխի 2-րդ մասում (159-ից 1965-րդ հոդվածներում)[2]։ Սահմանադրական դատարանը երկրի դատական համակարգի մաս չի կազմում, սակայն դատարանների աստիճանակարգության մեջ համարվում է բարձրագույնը[3]։

Իրավասությունների շրջանակ խմբագրել

Իսպանիայի սահմանադրական դատարանը լիազորված է վերահսկել թագավորության տարածաշրջանային խորհրդարանների կողմից սահմանված օրենքների, ենթաօրենսդրական ակտերի կամ կանոնակարգերի սահմանադրականությունը։ Այն նաև կարող է կառավարության, պատգամավորական կոնգրեսի կամ սենատի պահանջի դեպքում ճշգրտել Իսպանիայի Թագավորության կողմից ստորագրվելիք միջազգային կամ ներպետական պայմանագրերի իրավաչափությունը՝ նախքան վավերացումը[4]։ Վերջին տարիների սահմանադրական փոփոխությունների արդյունքում ներկայումս Իսպանիայի առանձին քաղաքացիներ կարող են դիմել սահմանադրական դատարան՝ իրազեկելով իրենց իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման մասին։ Դա նշանակում է, որ դատական ատյանը քննում է նաև քաղաքացիական վարույթներ՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ։

Առհասարակ, դատարանի բուն գործողությունները կապված են պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ կառավարության նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, կոնգրեսի հիսուն անդամների, հիսուն սենատորների և ինքնավար համայնքների գործադիր մարմինների հետ։ Սահմանադրական դատարանն Իսպանիայում իրավունք ունի միջամտել ինքնավար համայնքների օրենսդրական նախաձեռնությունների հաստատմանը։ Քանի որ ինքնավարության հարցերի վերաբերյալ սահմանադրական դրույթներից շատերը միանշանակ են և երբեմն հակասում են մեկը մյուսին, այս դատարանը կարող է կարևոր դեր ունենալ հատկապես երկրի քաղաքական և սոցիալական կարգավորումներում։

Սահմանադրական դատարանի որոշումներն ու ընդունած դատավճիռները միանշանակ են և որևէ այլ հարթությունում բողոքարկման ենթակա չեն[5]։ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։ Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ՝ Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։

Սահմանադրական դատարանի կազմ խմբագրել

Իսպանիայի Թագավորության սահմանադրական դատարանը բաղկացած է տասներկու մագիստրոսներից, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է ինը տարի ժամկետով։ Մագիստրոսներից չորսը ներկայացված է պատգամավորական կոնգրեսից, չորսը՝ սենատից, երկուսը՝ կառավարության գործադիր իշխանության կողմից, երկուսը՝ դատական ընդհանուր խորհրդի կողմից։

Սահմանադրական դատարանի նախագահող խորհրդի բոլոր տասներկու անդամները նշանակվում են Իսպանիայի միապետի կողմից։ Նման սահմանադրաիրավական կարգավիճակ ստանալու համար պաշտոնյան պետք է ունենա նվազագույնը տասնհինգ տարվա աշխատանքային փորձառություն իրավագիտության ոլորտում[6]։ Դատարանի նախագահն ընտրվում է երեք տարի ժամկետով[7]։ Վերջինիս ֆունկցիաների մեջ է մտնում փոխնախագահի և գլխավոր քարտուղարի ընտրությունն ու աշխատակազմի գործունեության վերահսկումը։

Սահմանադրական դատարանի ընդունած նախադեպային որոշումներ խմբագրել

2005 թվականին Իսպանիայի սահմանադրական դատարանն ընդունում է նախադեպային որոշում առ այն, որ իսպանական դատական համակարգը կարող է քննության առնել միջազգային քրեական իրավունքին առնչվող բազմաթիվ հանցագործություններ, որոնք ուղղված են մարդկության դեմ[8]։ Որպես օրինակ բերված է ցեղասպանությունների քննությունը, անկախ այն հանգամանքից թե արդյոք որև կողմում՝ լինի մեղավոր թե տուժած, ներգրավված է Իսպանիայի հասարակ քաղաքացի կամ անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնյա[9]։

2010 թվականին սահմանադրական դատարանն ընդունում է Կատալոնիայի ինքնավարության կրճատման մասին օրինագիծ, որն առաջ է քաշում բազմաթիվ վիճահարույց հարցեր։ Հասարակության լայն շրջանակներ պնդում են, որ դատավճիռը եղել է անօրինական և հիմնովին հակասել է Իսպանիայի սահմանադրական սկզբունքներին[10]։

2017 թվականին սահմանադրական դատարանն արգելել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը[11], իսկ ինքնավար համայնքի անկախության հռչակումից հետո քրեական պատասխանատվության ենթարկել գործող կառավարության կազմին[12]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Budget of Spain's constitutional court
  2. Newton, Michael T.; Peter J. Donaghy (1997). Institutions of modern Spain : a political and economic guide. Cambridge University Press. ISBN 0-521-57348-3.
  3. § 123, clause 1, Spanish Constitution of 1978.
  4. Solsten, Eric; Sandra W. Meditz (eds.). Spain: a country study (Second ed.). Federal Research Division, Library of Congress.
  5. § 164, clause 1, Spanish Constitution of 1978
  6. § 159, clause 2, Spanish Constitution of 1978
  7. § 159, clauses 4 and 5, Spanish Constitution of 1978
  8. «Guatemalan court to rule soon on Spanish request for arrest of ex-dictator». International Herald Tribune. 2006 թ․ դեկտեմբերի 6.
  9. «Constitutional Court of Spain rules that its courts may hear genocide cases even if they do not involve Spanish citizens, and holds that principle of universal jurisdiction takes precedence over alleged national interests». International Law Update. 11 (10). 2005 թ․ հոկտեմբեր.
  10. «Claves de la renovación del Tribunal Constitucional» [The Keys to the Renewal of the Constitutional Court] (Spanish). El Mundo. 2010 թ․ մայիսի 27.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Spanish auditors demand Catalan leaders pay for previous independence vote». Reuters.
  12. «181 millones para los medios en pleno proceso soberanista». El Mundo.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի սահմանադրական դատարան» հոդվածին։