Բացել գլխավոր ցանկը

Սահմանադրականություն, գաղափարների, վերաբերմունքի և վարքագծի համալիր, համաձայն որի կառավարության իշխանությունը ծագում է և սահմանափակված է հիմնական օրենքից[1]:

Քաղաքական կազմակերպությունները սահմանադրական են այնքան, որքան նրանք «ունեն իշխանության վերահսկողության ինստիտուցիոնալիզացված մեխանիզմներ քաղաքացիների շահերը և ազատությունները պաշտպանելու համար, այդ թվում նաև նրանց, որոնք փոքրամասնություն են կազմում»[2]: Ինչպես նկարագրում է քաղաքագետ և սահմանադրագետ Դեյվիդ Ֆելմանը

Aquote1.png Սահմանադրականությունը բնութագրում է պատմական փորձի մեջ խոր արմատացած բարդ կոնցեպցիա, որը կառավարական իշխանությունը իրականացնող պաշտոնյաներին ենթարկում է ավելի բարձր օրենքի սահմանափակումների: Սահմանադրականությունը հռչակում է իրավունքի, այլ ոչ թե պետական պաշտոնյաների կամայական դատողությունների կամ սովորական կարգադրությունների գերակայության ցանկալիությունը…. Ժամանակակից հանրային իրավունքին և պետական կառավարման հիմունքներին նվիրված ողջ գրականության մեջ, սահմանադրականության կոնցեպցիայի կենտրոնական տարրն է հանդիսանում այն, որ քաղաքական հասարակությունում պետական պաշտոնյաները չեն կարող անել այն ամենը, ինչ կցանկանան և իրենց ընտրած եղանակով: Նրանք պարտավոր են պահպանել ինչպես իշխանության սահմանափակումները, այնպես էլ հասարակության գերագույն, սահմանադրական օրենսդրության մեջ ամրագրած գործընթացները: Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ սահմանադրականության անկյունաքարն է հանդիսանում գերագույն օրենքի շրջանակներում գործող սահմանափակ կառավարության կոնցեպցիան[3]: Aquote2.png


ԳրականությունԽմբագրել

  • Գագիկ Հարությունյան // Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմաները և մարտահրավերները: Երևան, «Նժար», 2013, 526 էջ:

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Don E. Fehrenbacher, Constitutions and Constitutionalism in the Slaveholding South (University of Georgia Press, 1989). p. 1. ISBN 978-0-8203-1119-7.
  2. Gordon Scott (1999)։ Controlling the State: Constitutionalism from Ancient Athens to Today։ Harvard University Press։ էջ 4։ ISBN 0-674-16987-5 
  3. Philip P. Wiener, ed., "Dictionary of the History of Ideas: Studies of Selected Pivotal Ideas", (David Fellman, "Constitutionalism"), vol 1, pp. 485, 491–92 (1973–74) ("Whatever particular form of government a constitution delineates, however, it serves as the keystone of the arch of constitutionalism, except in those countries whose written constitutions are mere sham. Constitutionalism as a theory and in practice stands for the principle that there are—in a properly governed state—limitations upon those who exercise the powers of government, and that these limitations are spelled out in a body of higher law which is enforceable in a variety of ways, political and judicial. This is by no means a modern idea, for the concept of a higher law which spells out the basic norms of a political society is as old as Western civilization. That there are standards of rightness which transcend and control public officials, even current popular majorities, represents a critically significant element of man's endless quest for the good life.")