Թոմաս Ժոզեֆ Դելանի (դան․՝ Thomas Joseph Delaney, սեպտեմբերի 3, 1991(1991-09-03)[1][2][3], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ով ներկայումս հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում։

Թոմաս Դելանի
դան․՝ Thomas Delaney
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թոմաս Ժոզեֆ Դելանի
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1991 (32 տարեկան)
Ծննդավայր Ֆրեդերիկսբերգ, Դանիա
Հասակ 182 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 6
Պատանեկան կարիերա
1993 - 2008 Դանիա Կոպենհագեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 - 2017 Դանիա Կոպենհագեն 244 (24)
2017 - 2018 Գերմանիա Վերդեր Բրեմեն 45 (7)
2018 - Գերմանիա Բորուսսիա Դորտմունդ 108 (49)
Ազգային հավաքական
2008 - 2009 Դանիա Դանիա (Մ18) 3 (0)
2009 - 2010 Դանիա Դանիա (Մ19) 11 (1)
2011 Դանիա Դանիա (Մ20) 2 (0)
2010 - 2012 Դանիա Դանիա (Մ21) 11 (0)
2013 - Դանիա Դանիա 26 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13 մայիս 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 7 հունիս 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Կոպենհագեն խմբագրել

Դելանին նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսին՝ մասնակցելով «Կոպենհագենի» ոչ պաշտոնական ընկերական հանդիպման։ 2008-09 մրցաշրջանի առաջին կեսը երիտասարդական թիմում անցկացնելուց հետո նա ընդգրկվեց առաջին թիմի կազմում։ Նա իր նորամուտը նշեց «Նորդվեստի» դեմ անցկացված կիսաեզրափակչում։ Պատասխան հանդիպումը Դելանին սկսեց մեկնարկային կազմում և փոխարինվեց 60-րդ րոպեին։

2009 թվականի ամռանը նա տեղափոխվեց հիմնական թիմ։ Առաջին խաղն անցկացրեց 2009 թվականի օգոստոսի 9-ին՝ «Սյոններիյուսկ» ակումբի դեմ։

2013 թվականի հուլիսի 6-ին Դելանին երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվական և ստացավ 8-րդ համարի մարզաշապիկը[4]։ Հաջորդող մրցաշրջանում նա պարբերաբար հայտնվում էր մեկնարկային կազմում՝ իր նախընտրած դիրքում, նաև այն խաղերում, ինչպիսիք են Չեմպիոնների Լիգայի շրջանակներում անցկացվող խաղերը «Յուվենտուս», «Ռեալ Մադրիդ» և «Գալաթասարայ» ակումբների դեմ անցկացված խաղերը։ Ընդամենը կես տարի անց էլ Դելանին ստացավ ավագի թևկապը։

2015 թվականի մայիսի 16-ին «Կոպենհագենը» նվաճեց դանիական գավաթը, իսկ Դելանին ճանաչվեց խաղի լավագույն խաղացող։

Վերդեր Բրեմեն խմբագրել

2016 թվականի օգոստոսի 17-ին «Վերդերը» հայտարարեց, որ 2017 թվականի հունվարին Թոմաս Դելանին կհամալրի թիմի շարքերը[5][6]։ 2017 թվականի փետրվարի 17-ին նա հեղինակեց իր առաջին գոլը ակումբի կազմում՝ ապահովելով իր թիմի հաղթանակը «Մայնցի» դեմ 2:0 հաշվով։ Դա թիմի առաջին հաղթկանակն էր 2017 թվականին՝ իրար հաջորդող 4 պարտություններից հետո[7]։

2017 թվականի ապրիլի 1-ին Դելանին հողինակեց իր կարիերայի առաջին հեթ-թրիքը «Ֆրայբուրգի» դեմ խաղում, իսկ խաղն ավարտվեց 5-2 հաշվով[8]։

Բորուսիա Դորտմունդ խմբագրել

2018 թվականի հունիսի 7-ին Դելանին քառամյա պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Գերմանական ակումբը ֆուտբոլիստի համար «Վերդերին» վճարեց €20 միլիոն[9][10]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Դելանին Դանիայի Մ18 հավաքականում նորամուտը նշեց 2008 թվականի հոկտոմբերին, անցկացրեց ընդհանուր 3 հանդիպում։ Նա անցկացրեց 11 հանդիպում Դանիայի Մ19 հավաքականում։

2010 թվականի օգոստոսի 11-ին նորամուտը նշեց Դանիայի Մ21 հավաքականում։

Դանիայի ազգային հավաքականում նորամուտը նշեց 2013 թվականի հոկտեմբերի 15-ին՝ 2014 թվականի Աշխարհի Առաջնության ընտրական փուլի շրջանակներում Մալթայի հավաքականի դեմ անցկացվող հանդիպման ժամանակ։ 2018 թվականի մայիսին հայտարարվեց, որ Դելանին իր հավաքականի հետ մեկնելու է Ռուսաստան՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Thomas Delaney forlænger til 2015, Կոպենհագեն, 6 հուլիս 2013
  5. «Thomas Delaney to move to Werder in the winter». Werder Bremen. 2016 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Walsh, Jonathan (2016 թ․ օգոստոսի 17). «Delaney delight at Werder move». VAVEL. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Bremen bounce back at Mainz». Bundesliga. 2017 թ․ փետրվարի 18. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  8. «Thomas Delaney treble boosts Werder Bremen». Bundesliga. 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Delaney wechselt für 20 Millionen Euro zum BVB». kicker Online (German). 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Borussia Dortmund verpflichtet Thomas Delaney» (գերմաներեն). 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  11. «Revealed: Every World Cup 2018 squad - 23-man & preliminary lists & when will they be announced?». Goal. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Դելանի» հոդվածին։