Էմանուել Կոսս

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Էմանուել Կոսս ( ֆր.՝ Emmanuelle Cosse նոյեմբերի 15, 1974(1974-11-15)[1][2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, բնակարանաշինության և բնակության էկոլոգիական միջավայրի նախարար (2016-2017)։

Էմանուել Կոսս
 
Կուսակցություն՝ «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ»
Կրթություն՝ Lycée Maurice-Ravel? և Paris 12 University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1974(1974-11-15)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ամուսին Denis Baupin?[3]

Կենսագրություն խմբագրել

1997 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[4]։

1990 թվականին անդամակցել է անկախ և ժողովրդավարական լիցեյական ֆեդերացիային (FIDL), 1992 թվականին՝ Act Up ՁԻԱՀ-ի կանխարգելման կազմակերպությանը (1999 թվականից մինչև 2001 թվականներին գլխավորել է կազմակերպությունը)։ 2009 թվականին միացել է «Եվրոպա Էկոլոգիա Կանաչներ» կուսակցությանը, 2010 թվականին դարձել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ, 2013 թվականի նոյեմբերի 30-ին ընտրվել է ՄՏՏ ազգային քարտուղար[5]։

2014 թվականին մասնակցել է Փարիզի քաղաքային ընտրություններում բնապահպանների առաջնորդ Քրիստոֆ Նաջդովսկու արշավին։ 2015 թվականին վերընտրվել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի կազմում[6]։

2016 թվականի փետրվարի 11-ին նա մտել է Մանուել Վալցի երկրորդ կառավարություն՝ ստանալով բնակարանաշինության և բնակության էկոլոգիական միջավայրի նախարարի պաշտոնը[7][8]։

2016 թվականի մարտին ՄՏՏ-ում կառավարության կազմում Կոսսի մասնակցությանը չհամաձայնելու պատճառով նրան վտարեցին կուսակցությունից[9]։

2016 թվականի հուլիսի 10-ին Կոսսը ծաղրել է ՄՏՏ-ի որոշումը 2017 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին սեփական փրայմերիզներ անցկացնելու մասին ՝ կատակելով «փոքր փրայմերիզների» կապակցությամբ, որոնք կազմակերպել էր «փոքրիկ կուսակցությունը» և հայտարարել Է, որ մտադիր է աջակցել էկոլոգիական կուսակցության թեկնածու Ֆրանսուա դը Ռյուժիին, որը փոքր ձախ կուսակցությունների մյուս առաջնորդների հետ միասին մասնակցել է այսպես կոչված «քաղաքացիական փրայմերիզներին»[10]։

2016 թվականի օգոստոսի 12-ին Կոսսը հանդես է եկել Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից փախստականների համար մասնավոր ապաստարանների ստեղծման ծրագրի գործարկման նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ պետությունը կարող էր աջակցել հասարակական կազմակերպություններին նման ապաստարանների ցանցի ստեղծման հարցում ՝ տարեկան վճարելով 1500 եվրո նրանց մեջ պահվող յուրաքանչյուր փախստականի համար։ Նախագծի մեկնարկը նախատեսված էր 2016 թվականի հոկտեմբերի 1-ին և նախատեսված էր սկզբի համար 50 հոգու համար, իսկ հետագայում՝ երկու տարվա ընթացքում 1000 հոգու համար[11]։

2016 թվականի դեկտեմբերի 6-ին նա պահպանել է իր նախկին պաշտոնը Կազնյովի կառավարությունում[12]։

2017 թվականին մայիսի 17-ին ձևավորվել է Էդուարդ Ֆիլիպի կառավարությունը, որում Էմանուել Կոսսը որևէ նշանակում չստացավ[13]։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի հունիսի 20-ին Էմանուել Կոսսն ամուսնացել է քաղաքական գործիչ՝ կուսակից Դենիս Բոպենի հետ (պսակադրության արարողությունն անցկացրել է անձամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն)[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Répertoire national des élus — 2019.
  2. 2,0 2,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  3. http://www.liberation.fr/politiques/2013/09/30/emmanuelle-cosse-drole-de-numero-vert_935920
  4. Marion Joseph (2013 թ․ նոյեմբերի 30). «Emmanuelle Cosse - Emmanuelle Cosse, l'inconnue qui prend la tête d'Europe-Écologie-les Verts» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  5. «Emmanuelle Cosse - Repères. Emmanuelle Cosse» (ֆրանսերեն). Liberation. 2013 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  6. «Emmanuelle Cosse - Europe Écologie-Les Verts» (ֆրանսերեն). Le Point. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  7. Isabelle Rey-Lefebvre et Laetitia Van Eeckhout (2016 թ․ մարտի 23). «Emmanuelle Cosse souhaite étendre l'encadrement des loyers à d'autres villes que Paris» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  8. «Habitat durable. Maisons écologiques» (ֆրանսերեն). habitat-durable.com. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  9. Louis Nadau (2016 թ․ մարտի 16). «Emmanuelle Cosse exclue d'EELV» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  10. «Primaire : Cosse soutient Rugy et raille le «petit parti» EELV» (ֆրանսերեն). Le Figaro. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  11. Amélie Quentel (2016 թ․ օգոստոսի 12). «Emmanuelle Cosse : «On n'est pas là pour faire du chiffre avec les réfugiés»» (ֆրանսերեն). Liberation. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  12. «La composition du gouvernement de Bernard Cazeneuve» (ֆրանսերեն). LCP. 2016 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  13. «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  14. G.L. (2015 թ․ հունիսի 20). «Paris : Anne Hidalgo a marié Emmanuelle Cosse et Denis Baupin» (ֆրանսերեն). Le Parisien. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Կոսս» հոդվածին։