Զալե (արտասանությունը՝ ˈzaːlə), հայտնի է նաև որպես Սաքսոն Զալե (գերմ.՝ Sächsische Saale) և Թյուրինգյան Զալե (գերմ.՝ Thüringische Saale), գետ Գերմանիայում, Էլբայի ձախ վտակը։ Չպետք է շփոթել Մայն գետի վտակ Փոքր Ֆրանկոնյան Զալեի կամ Ներքին Սաքսոնիայում գտնվող Լայնեի վտակ Զալեի հետ։

Զալե
Բնութագիր
Երկարություն413
Ավազանի մակերես24 100 կմ²
Ավազան24100 կմ2
Ջրի ծախս115 ± 0,001 մ³/վ և 11 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումFichtelgebirge?
Գետաբերանի տեղակայումԷլբա
Կոորդինատներ
Հոսող հոսքերՇվարցա, Իլմ, Ունստրուտ, Վիլպեր, Բոդե, Վայսե-Էլստեր, Լուպե, Wethau?, Schlenze?, Zottelbach?, Wisenta?, Selbitz?, Օրլա, Ellerbach?, Tannbach?, Roda?, Զալցա, Südliche Regnitz?, Schwesnitz?, Elsterfloßgraben?, Q1480077?, Gleise?, Rippach?, Gönnerbach?, Hechtgraben?, Lohme?, Loquitz?, Nördliche Regnitz?, Q20743353?, Ammerbach? և Q30193296?
ԵրկրամասԲավարիա, Թուրինգիա և Սաքսոնիա-Անհալթ
ՋրահավաքԷլբայի ավազան և Sála Basin?

Ընթացք խմբագրել

 
Զալե գետը Բադ Կյոզենում

Զալեն սկիզբ է առնում Գրոսեր Վալդշտայն լեռան լանջից Վերին Ֆրանկոնիա վարչական շրջանի Ցել կոմունայի մոտ (Բավարիա)՝ 728 մետր բարձրության վրա։ Ոլորուն ընթացքով հոսում է հյուսիսային ուղղությամբ և, անցնելով Հոֆ քաղաքով, հոսում Թյուրինգիա։ Այն հոսում է Թյուրինգյան անտառապատ ցածր լեռների տակից և հասնում Զալֆելդ հովտին, այնուհետև՝ Ռուդոլշտադտ։ Այստեղ Զալեին է միանում իր վտակ Շվարցան, որի հովտում է գտնվում Շվարցբուրգի ավերված ամրոցը՝ Շվարցբուրգ ընտանիքի նախկին նստավայրը։

Զալֆելդից Զալեն հոսում է Թյուրինգյան անտառի հյուսիսում գտնվող կրաքարային բլրի շրջան և թափ վերցնում դեպի համալսարանական Ենա քաղաքի շրջակայքում գտնվող գմբեթավոր կոնաձև լեռների տակ։ Այն մտնում է Սաքսոնիա-Անհալթ մարզ և անցնում է Բադ Կյոզեն առողջարանային քաղաքով, հոսում բազմաթիվ խաղողի որթատունկերով հարուստ բլուրներով և Նաումբուրգում հասնելով խորը և նավարկելի Ունստրուտին, անցնում է Վայսենֆելս, Մերզեբուրգ, Հալե, Բերնբուրգ և Կալբե քաղաքների մոտով։ Այն վերջապես միանում է Էլբային Բարբի քաղաքի մոտ 413 կիլոմետր հոսելուց հետո՝ 14 կիլոմետր կրճատելով իր բնական 427 կմ երկարությունը[1][2]։

Զալեն նավարկելի է Նաումբուրգից։ Գետի հովտի ցածր մասի հողերը պարարտ են, և այստեղ մշակում են շաքարի ճակնդեղ։ Զալեի աջ վտակներից են Վայսե-Էլստերը, Ռեգնիցը և Օրլան, ձախ վտակներից են Իլմը, Ունստրուտը, Զալցան, Վիլպերը և Բոդեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Demian, Sabine Spohr, Oliver. «Blaues Band in Sachsen-Anhalt - Saale». www.blaues-band.de. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. e.V., VHdS (2017 թ․ մարտի 7). «Verein zur Hebung der Saaleschifffahrt – Saalekanal und Binnenschifffahrt». VHdS e. V. (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Ernst-Otto Luthardt, Reinhard Feldrapp: An der Saale. Vom Fichtelgebirge durch Thüringen bis zur Elbe. Würzburg 1990. 3-8035-1335-9
  • Wolf Thieme, Markus Altmann (Fotos): Mitten ins Herz. Sie entspringt in Bayern, durchquert Thüringen und fließt in Sachsen-Anhalt in die Elbe – die Saale ist ein Fluss, der alles verbindet. Und jedem Spaß macht: dem Sportler, dem Kulturfreund, dem Faulenzer. In: stern Nr. 26 (22. Juni 2006), S. 84-89. (Online-Version)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալե (գետ)» հոդվածին։