Գրասիոսա (Կանարյան կղզիներ)

Գրասիոսա (իսպ.՝ La Graciosa, իսպաներեն՝ նրբագեղ), հրաբխային կղզի Իսպանիայի Կանարյան կղզիներում։ Տեղակայված է Լանսարոտե կղզուց 2 կմ դեպի հյուսիս։ Կղզին Չինիխո կղզեխմբի և Չինիխո կղզեխմբի ազգային պարկի մասն է կազմում (Parque Natural del Archipiélago Chinijo)[1][2]։ Կղզին կառավարվում է Տեգուիսի մունիցիպալիտետի կողմից։ Միակ երկու բնակավայրերն են կղզու հարավարևելյան մասում գտնվող Կալետա դե Սեբոն և Կասաս դե Պեդրո Բարբան։

Գրասիոսա
Տեսակկղզի
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորTeguise?
Մասն էChinijo Archipelago?
Մակերես29,05 կմ²
Բնակչություն718 մարդ (2022)
Քարտեզ
Քարտեզ

Կղզու բնակչությունը կազմում է 700 մարդ։ Զբոսաշրջությունը և ձկնորսությունը հիմնական արդյունաբերությունն են։ Ամեն տարի, զբոսաշրջիկներ են գալիս կղզու մեղմ կլիմայի և ավազուտ հրաբխային ափերի համար։ Կղզին ունի դպրոց, վարժարան, փոստային բաժանմունք, սուպերմարկետներ, բժշկական կենտրոն, դեղատուն, նավահանգիստ, լողափեր, բար-ռեստորաններ և մի հրապարակ։

Գրասիոսայի փողոցների և պողոտաների ճանապարհները ավազից են։ Շարժիչային տրանսպորտային միջոցները խիստ արգելված են և սահմանափակ քանակությամբ թույլատրվում են հատուկ նպատակներով միայն մի քանի լիցենզավորված մեքենաների համար։ Կղզին հասանելի է մոտ 35 րոպե տևողությամբ լաստանավով, որն անցնում է Օրսոլա գյուղից դեպի Լանսարոտե։ Կղզում կա ճամբար, որը գտնվում է Պլասա Դել Սալադոյում՝ Կալետա դել Սեբոյի արևմտյան եզրին։

Աշխարհագրական առանձնահատկություններ խմբագրել

Գրասիոսա կղզին ծայրահեղ անջրդի է և ամբողջովին կազմված է թփերից և չոր հողից։ Դրա երկարությունը կազմում է 8 կմ, իսկ լայնությունը` 4 կմ , որը կազմում է 29 քառ․ կմ տարածք։ Կղզում բնական ջրի պաշարներ չկան 2001 թվականից խողովակաշարով ջուր է մատակարարվել հարևան Լանսարոտեից։

Կղզում կան մի քանի մեկուսացած լեռներ, որոնցից ամենաբարձրը Ագուխաս Գրանդեսն է, որի բարձրությունը 266 մետր է։ Բարձրությամբ երկրորդ լեռը Ագուխաս Չիկասն է՝ 228 մետր բարձրությամբ։ Պլայա դե լա Կոկինան հայտնի ծովափ է կղզու հարավարևմտյան մասում։  

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Protected Natural Areas». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  2. Boletín Oficial de Canarias, pages 9723 and 9865-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրասիոսա (Կանարյան կղզիներ)» հոդվածին։