Բրուտոս (Միքելանջելո)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրուտոս (այլ կիրառումներ)
Բրուտոս, մարմարյա կիսանդրի, ստեղծված Միքելանջելոյի կողմից 1537—1538 թթ․ Դոնաթո Ջանոտիի՝ հանրապետական համոզմունքներով հումանիստի պատվերով, որը համարում էր բռնակալի դեմ պայքարող Բրուտոսին իր կուռքը։ Ստեղծագործությունն առաջինը պատկանել է կարդինալ Նիկոլո Ռիդոլֆին (1501-1550 թթ)։
Բրուտոս | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Միքելանջելո |
տարի | 1538 |
բարձրություն | 74 սանտիմետր |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
ժանր | կիսանդրի |
նյութ | մարմար |
գտնվելու վայր | Բարջելո |
հավաքածու | Բարջելո |
պատվիրատու | Niccolò Ridolfi? |
պատկերված են
| |
Michelangelo's Brutus Վիքիպահեստում |
Այս ստեղծագործությունը ցույց է տալիս, թե որքան հեռու էր գնացել հին հռոմեական քանդակագործության ուսումնասիրումը Իտալիայում Վերածննդի ժամանակաշրջանում։ Քանդակը իր մեջ կրում է հետաքրքիր կոմպոզիցիա, դեկորատիվությունից հեռու նոր գաղափարական ոճ։ Հանրապետական կառավարման վերականգնման համար հռոմեական բռնակալի սպանության անդրադարձը ուներ հակաբռնակալական երանգ և ուղղված էր Ֆլորենցիայում Մեդիչիների բռնատիրության վերականգնման դեմ։ Կիսանդրիի հակաբռնատիրական գաղափարական երանգը այնքան ակնհայտ էր, որ Միքելանջելոյին համոզել են դադարեցնել աշխատանքը վտանգավոր ստեղծագործության վրա և կիսանդրին մնացել է անավարտ։ Միայն արտառոց գեղարվեստական որակներն են փրկել այն ոչնչացումից։ Միքելանջելոյի «Բրուտոս»-ն այդպես էլ մնաց քանդակագործի հանրապետական տրամադրությունների միակ արտահայտությունն Արևմտյան Եվրոպայում XVI դարում բացարձակ միապետության ձևավորման ժամանակաշրջանում։
Կիսանդրին գտնվում է Ֆլորենցիայի Բարջելո թանգարանում։
Աղբյուրներ խմբագրել
- Вазари Д. Жизнеописания наиболее знаменитых живописцев, ваятелей и зодчих. = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — М.: Альфа-книга, 2008. — 1278 с. — ISBN 978-5-9922-0101-7
- Ротенбург Э. «Микеланджело Буонарроти», М, «Изобразительное искусство», 1976
- Umberto Baldini Michelangelo scultore — Milano: Rizzoli, 1973 .
- Marta Alvarez Gonzáles Michelangelo — Milano: Mondadori Arte, 2007 . — ISBN 978-88-370-6434-1.
- Lutz Heusinger, Michelangelo, in I protagonisti dell’arte italiana, Scala Group, Firenze 2001 . ISBN 8881170914