Բարջելո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բարջելո (իտալ.՝ Bargello), հին հասարակական շինություն Ֆլորենցիայում, ներկայումս՝ թանգարան։ Միջին դարերում ծառայել է քաղաքային խորհրդի նստելավայր՝ պոդեստ (իտալ.՝ Palazzo del Popolo), հետագայում՝ բանտ և զորանոց։ 19-րդ դարից հանձնվել է քանդակների թանգարանին։ Շենքը կառուցվել է 1256 թվականին և ունեցել է երկու հարկ, երրորդ հարկը, որը շարված է ավելի փոքր քարերից, ավելացվել է 1323 թվականի հրդեհից հետո։ «Բարջելո» բառը առաջացել է լատին․՝ bargillus (գոթական «bargi», և գերմանական «burg»), որը նշանակում է «ամրոց,աշտարակ»։ Այն կառուցվել է ժողովրդական կապիտանի՝ «Capitano del Popolo»-ի համար և դարձել է առաջին ֆլորենցիական քաղաքապետարանը։ Միջնադարում այդ անունը տրվում էր այն ռազմական կապիտանին («Արդարություն կապիտան»), որը պահպանում էր հանգստություն և խաղաղություն քաղաքում։ Ֆլորենցիայում նա հիմնականում կանչվում էր այլ քաղաքներից, որպեսզի կանխի ընտանեվարության դրսևորմանը։ Այդ պաշտոնը համարժեք է ներկայիս ոստիկանի պաշտոնին։ 1261 թվականից պալատը դարձել է քաղաքի պոդեստի և մագիստրատի նստելավայր։ Պոդեստը ընտրվում էր մեկ տարով։ Բարջելոի շենքը ծառայել է որպես օրինակ Պալացցո Վեկկիո-ի կառուցման ժամանակ։ 1574թվականին Մեդիչիների դուքսերը հանեցին պոդեստի պաշտոնը, Բարջելոյում տեղակայվեց քաղաքային ոստիկանության ղեկավարը։ Շինությունը ծառայում էր որպես բանտ, շենքի բակում տեղի էին ունենում մահապատիժները մինչև այն ժամանակը, երբ Լեոպոլդ II-ը, առաջինը եվրոպական միապետներից, 1786 թվականին արգելեց մահապատիժը։ Ոստիկանությունը տեղակայված է եղել Բարջելոյում մինչև 1865 թվականը։ 1865 թվականից շենքը ծառայում է որպես ազգային թանգարան (իտալ.՝ Museo Nazionale del Bargello), որտեղ ցուցադրված են 14-17-րդ դարերի իտալական քանդակագործության գլուխգործոցները, այդ թվում Միքելանջելոի չորս աշխատանքներ։
- Բաքո,
- Բրուտոս
- Տոնդո Պիթի,
- Դավիդ-Ապոլոն
Պատկերասրահ
խմբագրել-
Կիսանդրի, Նիկոլո դա Ուզանո
-
Հիսուսի կիսանդրին, Տուլիո Լոմբարդո
-
Պիետրո Մելինիի կիսանդրին, Բենեդետո դա Մաիանո
-
Ֆերդինանտ 2-րդի թագադրումը
-
Երաժիշտներ Ֆրեդերիկ 2-րդի թագադրում արձանախմբում, (Benedetto da Maiano).
-
Անջիարի ճակատամարտ,հեղ․ Լեոնարդո դա Վինչի
-
Մադոնա Սանտա Մարիա Նոուվա, Լուչա դելա Րոբիա
-
Խաչելություն, վերագրվում է Միքելանջելոին
-
Արիանա կայսրուհի, Վիզանտիա
-
Սուրբ Գևորգ, Դոնաթելո
-
Բրոնզե Դավիդ, Դոնաթելո
-
Բաքոս, Միքելանջելո
-
Կոնստանս Բոնարելիի կիսանդրին, Բերնինի
-
Դավիդի գլուխը
Արտաքին հղումներ
խմբագրելԲարջելո թանգարանի կայք Արխիվացված 2016-09-13 Wayback Machine