Բոդուեն (հոլ.՝ Boudewijn; ֆր.՝ Baudouin, սեպտեմբերի 7, 1930(1930-09-07)[1][2][3][…], Château du Stuyvenberg, Լակեն, Բրյուսել, Բելգիա - հուլիսի 31, 1993(1993-07-31)[1][2][3][…], Մոտրիլ, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[4]), Բելգիայի թագավոր, որը կառավարել է 1951 թվականի հուլիսի 17-ից մինչև 1993 թվականի հուլիսի 31-ը։ Լեոպոլդ III-ի և Աստրիդ Շվեդացու ավագ որդին է։ Դպրոցական տարիքում ապրել է Շվեյցարիայում։

Բոդուեն
Ծնվել է՝սեպտեմբերի 7, 1930(1930-09-07)[1][2][3][…]
ԾննդավայրChâteau du Stuyvenberg, Լակեն, Բրյուսել, Բելգիա
Մահացել է՝հուլիսի 31, 1993(1993-07-31)[1][2][3][…] (62 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՄոտրիլ, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[4]
Royal Crypt
Երկիր Բելգիա
ՏոհմHouse of Saxe-Coburg and Gotha?
գերիշխան
ՇրջանավարտԼե Ռոսի ինստիտուտ
ՀայրԼեոպալդ III
ՄայրAstrid of Sweden?
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Լեոպոլդ III-ը իր ձախողումից հետո հրաժարվեց գահից և այն հանձնեց իր քսանամյա որդուն։ Խուան Կառլոս I Բուրբոնի հետ միասին 20-րդ դարի ամենաակտիվ միապետներից մեկն էր համայն Եվրոպայում։ Նրան փոխարինել է իր կրտսեր եղբայր Ալբերտ II-ը։ Բոդուենի ամբողջական անունն էր Բոդուեն Ալբերտ Չառլս Լեոպոլդ Ակսել Գուստավ դե Բելգիկ

Վերելքը դեպի գահին խմբագրել

Բոդուենը Նապոլեոն Բոնապարտի կնոջ Ժոզեֆիանայի ուղղակի սերունդներից է։ Նա ծնվել է Ստույվենբերգ ամրոցում, Լակենի մոտակայքում, Բրյուսել, Բելգիա, 1930 թվականին։ Նա Լեոպոլդ III-ի և Աստրիդ թագուհու որդին է։ Նրա հայրը գահ է բարձրացել Բելգիայում 1934 թվականին։ Բոդուենի մայրը մահացել է ավտովթարից 1935 թվականին։

Լեոպոլդ III-ը երկրորդ անգամ ամուսնացել է 1941 թվականին Մարի Լիլիան Բիլսի հետ, ով անգլիայում ծնված Բելգիայի քաղաքացի էր։ Բոլորը քննադատեցին Լեոպոլդին, եբ նա անձնատուր եղավ Նացիստական Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն միջազգային համաժողովը արդարացրեց նրան պատերազմից հետո։ Այնուամենայնիվ քննադատությունները բերեցին նրան, որ Լեոպոլդը հրաժարվեց գահից։

Լեոպոլդ III-ը դիմաց Բելգիայի կառավարությանը և խորհրդարանին ճանաչել որպես թագավոր իր որդուն, արքայազն Բոդուենին, ով սահամանդրության վրա երդվեց Բելգիայի խորհրդարանում 1950 թվականի օգոստոսի 11-ին։ Նա դարձավ Բելգիայի հինգերորդ թագավորը, ով երդվում էր սահմանադրության վրա։ Նա պաշտոնապես դարձավ Բելգիայի թագավոր 1951 թվականի հուլիսի 17-ին, հոր հրաժարականից մեկ օր հետո։

Ամուսնություն խմբագրել

Բոդուենը ամուսնացավ 1960 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Դոնա Ֆաբիոլա դե Մորա ի Արագոնի հետ։ Նրանք երեխաներ չունեցան, թագուհու բոլոր հինգ հղիությունները ընդհատվեցին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոդուեն» հոդվածին։