Բեն Օկրի (անգլ.Ben Okri, մարտի 15, 1959(1959-03-15)[1][2][3][…], Kontagora, Northern Region, Federation of Nigeria[2]) նիգերիացի գրող٫ ապրում է Մեծ Բրիտանիայում։

Բեն Օկրի
Ծնվել էմարտի 15, 1959(1959-03-15)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրKontagora, Northern Region, Federation of Nigeria[2]
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան, հեղինակ և բանաստեղծ
Քաղաքացիություն Նիգերիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷսեքսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Famished Road?, Starbook?, Songs of Enchantment?[4] և Every Leaf a Hallelujah?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
 Ben Okri Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեն Օկրին ծնվել է 1959 թվականին Նիգերիայի արևմտյան կենտրոն Միննայում՝ Գրեյս և Սիլվեր Օկրիների ընտանիքում[6]։ Նրա հայրը ուրհոբոցի է, իսկ մայրը իգբո։ Երբ Բենը եղել է 2 տարեկան, նրա հայրը՝ Սիլվեր Օկրին, ընտանիքը տեղափոխել է Լոնդոն՝ օրենքներ ուսումնասիրելու համար[7]։ Բեն Օկրին իր մանկությունը անց է կացրել Հարավային Լոնդոնում, որտեղ էլ հաճախել է Պեկհեմի դպրոցը։ Սակայն 1968 թվականին ընտանիքը վերադարձել է Նիգերիա։ Հայրը եղել է իրավաբան և աշխատել է Լագոսի աղքատ թաղամասերում՝ անվճար կամ զեղչված իրավաբանական ծառայություններ մատուցելով նրանց, ովքեր դրա կարիքը ունեին[6]։ Նա սկսել է հոդվածներ խմբագրել սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ, բայց դրանք երբեք չեն հրապարակվել[8]։ Այդ հոդվածների հիման վրա գրել է կարճ պատմություններ, և որոշները հրատարակել կանանց ամսագրերում և երեկոյան թերթերում։ Օկրին պնդում էր, որ կառավարության նկատմամբ իր քննադատությունների պատճառով, նրանից պահանջել են հեռանալ երկրից։ 1978 թվականին Էսեքսի համալսարանում գրականություն սովորելու համար՝ Բեն Օկրին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այստեղ նա սովորել է Նիգերիայի կառավարության կողմից տրված դրամաշնորհի միջոցով[9]։ Սակայն, երբ դադարեցվել է կրթաթոշակի ֆինանսավորումը, Օկրին դարձել է անօթևան և ապրել է ընկերների հետ կամ էլ այգիներում։ Սակայն նա ասել է․

  Այդ տարիները ինձ համար շատ շատ կարևոր էին։ Ինչ-որ բան գրելու ցանկությունը ուժեղացել էր և ես այդ ժամանակահատվածում անընդհատ գրել եմ։  

Օկրին գրականության մեջ հաջողության է հասել այն ժամանակ, երբ հրատարակել է իր առաջին վեպը՝ «Ծաղիկներ և ստվերներ» վերնագրով։ Նա այդ գիրքը հրատարակել է 1980 թվականին՝ 21 տարեկան հասակում[10]։ Դրանից հետո 1983-1986 թվականներին Արևմտյան Աֆրիկայի խանութներում աշխատել է որպես բանաստեղծությունների խմբագիր։ 1983 և 1985 թվականներին աշխատել է Բի-բի-սի-ում։

1988-1991 թվականներին ապրել է Նոթինգ Հիլում։ 1991 թվականին իր «Անհայտ ճանապարհ» վեպի համար արժանացել է Բուքերյան գրական մրցանակի[11][12]։ Այդպես նա դարձել է ամենաերիտասարդ գրողը, որը արժանացել է այդ մրցանակին[13]։

Ստեղծագործություն խմբագրել

Իր ստեղծագործություններում Օկրին մոդեռնիստական բանաստեղծական արվեստը համատեղում է Նիգերիայի ժողովրդի բանավոր ավանդույթների հետ՝ զարգացնելով Չինուա Աչեբեի, Ամոս Թութուոլայի և Վոլե Շոյինկայի ուղղությունները։

Նա հոդվածներ է գրել նաև սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ, բայց դրանք երբեք չեն տպագրվել։ Հետագայում այդ հոդվածների հիման վրա նա գրել է պատմվածքներ։

21 տարեկանում լույս է տեսել իր առաջին վեպը՝ «Ծաղիկներ և ստվերներ»։

Ճանաչում խմբագրել

Բեն Օկրին համարվում է Թագավորական գրականություն կազմակերպության անդամ և PEN միջազգային կազմակերպության անգլիական մասնաճյուղի փոխնախագահ։ 1987 թվականին արժանացել է Բրիտանական համագործակցության գրական մրցանակի։ Նույն թվականին, իր արձակ ստեղծագործությունների համար, ստացել է Ագա Խան մրցանակ։ 1991 թվականին «Անհայտ ճանապարհը» ստեղծագործության համար արժանացել է Բուքերյան մրցանակի, իսկ 1994 թվականին Գրինցանե Կավուր մրցանակի։ Վեսթմինսթերի համալսարանի (1997), Էսեքսի (2002), Էսեքսի համալսարանի (2004) պատվավոր դոկտոր։ Բրիտանական կայսրության շքանշանի սպա (2001)։ Օքսֆորդի Մանսֆիլդի քոլեջի պատվավոր անդամ։

Աշխատանքներ խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Flowers and Shadows (1980)
  • The Landscapes Within (1981)
  • The Famished Road (1991)
  • Songs of Enchantment (1993)
  • Astonishing the Gods (1995)
  • Dangerous Love (1996)
  • Infinite Riches (1998)
  • In Arcadia (2002)
  • Starbook (2007)
  • The Age of Magic (2014)
  • The Freedom Artist (2019)

Բանաստեղծություններ, էսսեներ և պատմվածքների ժողովածուներ խմբագրել

  • Incidents at the Shrine (1986)
  • Stars of the New Curfew (1988)
  • An African Elegy (1992)
  • Birds of Heaven (1996)
  • A Way of Being Free (1997)
  • Mental Fight (1999)
  • Tales of Freedom (2009)
  • A Time for New Dreams (2011)
  • Wild (2012)
  • The Mystery Feast: Thoughts on Storytelling (2015)
  • The Magic Lamp: Dreams of Our Age, (2017)
  • Rise Like Lions: Poetry for the many (2018)
  • Prayer for the Living: Stories (2019)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  5. https://thebookerprizes.com/fiction/backlist/1991
  6. 6,0 6,1 Maya Jaggi, "Free spirit," The Guardian, 10 August 2007.
  7. Juliet Rix, "Ben Okri: My family values," The Guardian, 25 June 2010.
  8. "Interview: Ben Okri – Booker prize-winning novelist and poet", Scotsman.com, 5 March 2010. Archived 16 January 2013 at the Wayback Machine.
  9. https://www.theguardian.com/lifeandstyle/2010/jun/26/ben-okri-family-values
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  11. https://www.theguardian.com/books/2016/mar/15/ben-okri-the-famished-road-was-written-to-give-myself-reasons-to-live
  12. "Ben Okri: 'The Famished Road was written to give myself reasons to live'", The Guardian, 15 March 2016.
  13. "Ben Okri", The Cultural Frontline, BBC World Service, 1 May 2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Օկրի» հոդվածին։