Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտավազդ Արշակի Ավագյան (հուլիսի 8 (21), 1907[1][2], Նորաշեն, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 16, 1966(1966-11-16)[1][2], Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ 1946 թվականից։

Արտավազդ Ավագյան
Ծնվել էհուլիսի 8 (21), 1907[1][2]
Նորաշեն, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 16, 1966(1966-11-16)[1][2] (59 տարեկան)
Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանՆորաշեն[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Բուսաբուծության համառուսաստանյան ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1] և Լենինի անվան ՀամԳԳԱ[1][2]
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1931)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[2] (1946)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արտավազդ Ավագյանը ծնվել է 1907 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ 1926 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 72 աշխատանքային դպրոցը, 1931 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թվականին ընդունվում է բուսաբուծության համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան (Լենինգրադ), որտեղ աշակերտում է հանրահռչակ ֆիզիոլոգ ակադեմիկոս Մաքսիմովին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա և աշխատանքի անցնում համամիութենական սելեկցիոն-գենետիկական ինստիտուտում (Օդեսա), ղեկավարելով գենետիկայի լաբորատորիան։ Այդ ժամանակաշրջանի նրա ուսումնասիրությունները նվիրված են բամբակենու ծերատման, բույսերի զարգացման, տրամախաչման, կարտոֆիլի տնկանյութի այլասերման և որակի բարելավման կարևոր հարցերին։ 1939 թվականից մինչև իր կյանքի վերջ Արտավազդ Ավագյանն աշխատել է ԽՍՀՄ ԳԱ գենետիկայի ինստիտուտի «Գորկի Լենինսկիե» փորձարարական կայանում որպես գենետիկայի բաժնի վարիչ։ Մահացել է 1966 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայում։ Թաղված է ծննդավայրում։

Գործունեություն խմբագրել

Արտավազդ Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը։ Արտավազդ Ավագյանի հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը։ Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր մեկնաբանություն։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավազդ Ավագյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 600