Արշավիր Բ Կամսարական

հայ իշխան

Արշավիր Բ Կամսարական (- 460), հայ իշխան Կամսարական ընտանիքից։ Նա Գազավոն Բ-ի որդին էր, որը պատմական Հայաստանի արևմտյան մասը Հռոմեական կայսրությանը միանալուց հետո տեղափոխվեց Սասանյանների վերահսկողության տակ գտնվող Հայաստան[1]:

Արշավիր Բ Կամսարական
Արշավիր Բ Կամսարականի ժամանակակից արձանը, Վարդանանց հրապարակում, Գյումրի, Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Խաղխաղի ճակատամարտ
Ավարայրի ճակատամարտ

Վարդանանց պատերազմ խմբագրել

Արշավիր Բ Կամսարականը մասնակցել է 450 թվականին Խաղխաղի դաշտում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև տեղի ունեցած Խաղխաղի ճակատամարտին, որտեղ իր աներ Վարդան Մամիկոնյանը զորքը բաժանել էր երեք մասի՝ աջ թևի հրամանատարությունը հանձնելով Արշավիր Կամսարականին։ Սկզբից Արշավիր Կամսարականի և Մուշ Դիմաքսյանի ղեկավարած թևն անհաջողություններ են կրում, քանի որ ձիարշավի ընթացքում խրվում են ճահիճների մեջ։ Այդտեղ սպանվում է Մուշ իշխանը, իսկ Արշավիրը կարողանում է սողալով դուրս գալ ճահճից և նորից իր վրա վերցնել այդ թևի ղեկավարությունը։

Արշավիր Բ-ն մասնակցում է նաև 451 թվականի Ավարայրի ճակատամարտին, որտեղ Արտակ Մոկացի հետ նշանակվում է կենտրոնական թևի ղեկավարությունը ստանձնած Ներշապուհ Արծրունու օգնական[1][2]:

Նա մահացել է մոտ 460 թվականին[3]։ Արշավիրի Բ-ին հաջորդել է նրա որդի Նարսեսը, ով հետագայում մասնակցել է 482-484 թվականների ապստամբությանը[1], Վարդանի եղբորորդու՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ[4]:

Ծանոթագրություններ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

Հնագույն աշխատանքներ խմբագրել

Ժամանակակից աշխատանքներ խմբագրել

  • Toumanoff, Cyril (1990). Les dynasties de la Caucasie Chrétienne: de l'Antiquité jusqu'au XIXe siècle : tables généalogiques et chronologiques. էջեր 1–600. ISBN 9781400832866.