Առյուծ արքան 2։ Սիմբայի հպարտությունը

«Առյուծ արքան 2․ Սիմբայի հպարտությունը» (անգլ.՝ The Lion King II: Simba's Pride), Ուոլթ Դիսնեյ ընկերության ստեղծված լիամետրաժ մուլտիպլիկացիա, որը թողարկվել է 1998 թվականի հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ում որպես տեսանյութ[Ն 1]։ Այն Առյուծ արքան մուլտֆիլմի շարունակությունն է։

Առյուծ արքան 2։ Սիմբայի հպարտությունը
անգլ.՝ The Lion King II: Simba's Pride
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրպատմություն հասունացման մասին, ռոմանտիկ ֆիլմ և երաժշտական ֆիլմ
ԿերպարներKiara?, Kovu?, Zira?, Սիմբա, Նալա, Տիմոն և Պումբա, Zazu?, Nuka?, Vitani?, Մուֆասա, Rafiki? և Սպի
Հորինված երկիրThe Lion King universe?
Հիմնված էՌոմեո և Ջուլիետ
ՌեժիսորԴարրել Ռունի
ՀնչյունավորումՄեթյու Բրոդերիկ, Նիվ Քեմփբել, Ջեյսոն Մերսդեն, Ջենիֆեր Լիեն, Նաթան Լեյն, Էրնի Սաբելլա, Suzanne Pleshette?, Ռոբերտ Գիյոմ, Էնդի Դիք և Մոյրա Կելի
ԵրաժշտությունՆիկ Գլենի-Սմիթ և Հանս Ցիմեր
Երկիր ԱՄՆ և  Ավստրալիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն, Walt Disney Pictures, DisneyToon Studios և Disney Television Animation
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և Buena Vista Home Entertainment
Տևողություն81 րոպե
ՊրիկվելԱռյուծ արքան և Տիմոնը և Պումբան
ՍիկվելԱռյուծ արքան 3: Հակունա մատատա և 2004
Թվականհոկտեմբերի 27, 1998[1], մարտի 17, 1998[2] և փետրվարի 25, 1999[1]
Պարգևներ
MPAA վարկանիշG
movies.disney.com/the-lion-king-2-simbas-pride

2005 թվականի դեկտեմբերի դրությամբ ֆիլմը անիմացիոն ֆիլմերի շրջանում ուներ ամենաբարձր դրամարկղային եկամուտը՝ մոտ 300 մլն դոլար։

«Առյուծ արքան 2։ Սիմբայի հպարտություն» մուլտֆիլմի սյուժեն ընդհանրություններ ունի Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ պիեսի հետ[4]։

Բարձր ժողովրդականության հույսով ունենալով՝ «Դիսնեյ» ընկերությունը թողարկել է «Առյուծ արքա 2» մուլտֆիլմի մոտ 15 մլն պատճեն[5]։ Առաջին երեք օրում 3,5 մլն պատճեն[6]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ծնվում է արքա Սիմբայի աղջիկը՝ ժառանգորդ Կիարան։ Մի օր, փախչելով Հպարտության հողերի սահմաններից դուրս, Կիարան հանդիպում է Կովուին՝ Սպիի կողմնակից արտաքսված էգ առյուծների խմբից մի կորյունի, որին Սպին ներկայացրել էր որպես իր ժառանգորդ։ Արտաքսվածների առաջնորդ Կովուի մայրը՝ Զիրան, այդ ամբողջ ընթացքում Սիմբային սպանելու և Հպարտության hողերին տիրանալու պլանն էր մշակում։ Նա Կովուին սովորեցնում էր սպանել, որպեսզի նա ապագայում, օգտագործելով Կիարայի հմայքը, ներթափանցի Սիմբայի փրայդ և սպանելի Սիմբային՝ Սպիի վրեժը լուծելու և գահը վերադարձնելու համար։ Սիմբան, անհանգստանալով իր դստեր համար ուղարկում է իր ընկերներին ՝ Տիմոնին և Պումբային, որպեսզի հետևեն նրան։ Սակայն, Կիարան նկատում է նրանց և կրկին փախուստի է դիմում՝ Հպարտության հողերի սահմաններից դուրս։ Այդ ժամանակ, հետևելով Զիրայի պլանին, Կովուի եղբայրն ու քույրը՝ Նուկան և Վիտանին այրում են չոր խոտը։ Կիարան փախչում է կրակից, սակայն խեղդվելով կորցնում է գիտակցությունը։ Կովուն օգնում է նրան և խաբելով, որ նա միայնակ է, խնդրում է Սիմբային միանալ առյուծների խմբին։

Սիմբան սկսում է վստահել Կովուին։ Մի անգամ առավոտյան նրա հետ զրուցելով մտնում են Հպարտության հողերի սահմաններից այն կողմ, որտեղ նրանց վրա հարձակվում է Զիրան և իր խումբը։ Նրանք հետևում են Սիմբային, և երբ նա փորձում է դուրս գալ գերաններով ծածկված ժայռից, Նուկան՝ ձգտելով տպավորություն թողնել մոր վրա, փորձում է արագությամբ բռնել նրան, բայց գերաններն ընկնում են Նուկայի վրա և նա մահանում է։ Զիրան Նուկայի մատնության և մահվան մեջ մեղադրում է Կովուին և արտաքսում է նրան։ Կովուն վերադառնում է փրայդի ժայռը, սակայն Սիմբան չի ընդունում որևէ բացատրություն, այն մասին, թե Կովուն չի մասնակցել հարձակմանը և այլ կենդանիների աջակցությամբ նա Կուվուին նույնպես աքսորում է։ Այդ դեպքից հետո Կիարան վիճում է հոր հետ և փախչում է հույսով, որ կգտնի Կովուին։ Կարճ որոնումներից հետո նա վերամիավորվում է իր սիրեցյալի հետ։ Կովուն առաջարկում է Կիարային ընդմիշտ փախչել և ստեղծել սեփական փրայդը, բայց Կիարան խնդրում է նրան վերադառնալ իր հետ, որպեսզի կանգնեցնեն միմյանց դեմ կռվող առյուծների խմբին։

Երբ նրանք վերադարձան, արդեն սկսված էր Սիմբայի և Զիրայի խմբերի միջև ճակատամարտը։ Կիարան և Կովուն ընդհատում են մարտը։ Կիարան վստահեցնում է հորը, որ դիմակայությունը ելք չէ և որ երկու խմբերն էլ մեկ ամբողջություն են։ Վիտանին առաջինն էր, որ անցավ Սիմբայի կողմը, իսկ նրան հետևեցին նախկինում աքսորված բոլոր էգ առյուծները՝ բացի Զիրայից։ Զիրան հարձակվում է Սիմբայ վրա, որպեսզի վրեժ լուծի Սպիի մահվան համար։ Կիարան պաշտպանելով հորը ճակատամարտ է սկսում Զիրայի դեմ։ Նրանք միասին ժայռից ընկնում են ձորը, որտեղ այդ ժամանակ խախտվում է գետի հոսքը։ Կիարան հասցնում է բռնվել ժայռից, իսկ Զիրան կախված է մնում ժայռի եզրից։ Կիարան քաշում է Զիրայի թաթը նրան փրկելու համար, իսկ նա կատաղությամբ փորձում էր ցած նետել Կիարային։ Արդյունքում Զիրան ցած է ընկնում և մահանում է ուժգնացող հեղեղում։ Բոլոր առյուծները վերադառնում են և դառնում մեկ ամբողջական խումբ։ Որպես պառակտման և պատերազմի ավարտը ներկայացնող խորհրդանշան, Սիմբան, Նալան, Կիարան և Կովուն ժայռից արձակում են բարձր մռնչյուն։

Կերպարներ խմբագրել

Սիմբա (Մեթյու Բրոդերիկ), երգեցողություն — (Քեմ Քլարկ) — Փրայդի հողերի իմաստուն և արդար արքան։ Մուֆասայի և Սարաբի որդին։ Աղջկան պահում է խիստ հսկողության տակ։ Սուահիլիի լեզվով «սիմբա» նշանակում է «առյուծ»։

Նալա (Քելլի Մոյրա) — Փրայդի թագուհին՝ Սիմբայի կինը։ Նա, ի տարբերություն ամուսնուն, ավելի մեղմ է դստեր հետ։ Երբեմն համաձայնության չգալով ամուսնու հետ՝ փորձում է ազատություն տալ նրան։ Սուահիլիից թարգմանաբար իր անունը նշանակում է «նվեր»։

Կիարա (սկզբում նրա անունը Շանի էր) (կորյուն — Միշել Հորն, երգեցողություն — Չարիթի Սանո։ Հասուն — Նիվ Քեմփբել, երգեղցողություն — (Լիզ Քելլավեյ) — Սիմբայի և Նալայի դուստրը։ Փրայդի հողերի արքայադուստրը։ Կորյուն ժամանակ անհոգ էր (անգամ ավելի անհոգ, քան իր հայրը փոքր ժամանակ)։ Հասուն — կենսուրախ, անհոգ, բայց մյուս կողմից էլ նա խելացի, ուժեղ և համարձակ էգ առյուծ է։

Տիմոն (Լեյն Նեթան) — մարդակերպ կատակասեր սուրիկատ «ոչ մի մտահոգություն» սկզբունքով, Սիմբան օգտագործում է նրանց որպես Կիարայի դայակ։ Նա իր պարտքն է համարում սովորեցնել նրան այնպիսի բաներ, որոնք կյանքն իսկապես դարձնում են թեթև և անհոգ։

Պումբա (Էրնի Սաբելլա) — վարազ, Տիմոնի մտերիմ ընկերը, ինչպես նաև ապրում է «ոչ մի մտահոգություն» կամ «Հակունա Մատատա» սկզբունքով։ Նրա համար ծառայում է որպես փոխադրամիջոց։

Կովու (կորյուն — Րայան Օ’Դոնահյու, հասուն — Ջեյսոն Մարսդեն, երգեցողություն — Ջին Միլլեր) — Զիրայի կրտսեր որդին, մոր հետ աքսորված էր փրայդի հողերից։ Սուհիլիից թարգմանած նրա անունը նշանակում է «սպի»։ Ընտրվել է որպես Սպիի ժառանգ։ Ֆիլմում ուղակիորեն չի ասվում, որ Կովուն Սպիի որդին է և Սիմբայի հորեղբոր որդին, միևնույն ժամանակ Կովուն նշում է որ «նա իմ հայրը չէ, բայց իմ մի մասնիկն է»։ Կովուն առաջին անգամ Կիարային հանդիպել է փոքր ժամանակ, երբ խախտել էր արգելքը և փախել էր առյուծների խմբի հողերից։ Դեռ նոր էին ծանոթացել, երբ նրանց վրա հարձակվեցին կոկորդիլոսները, բայց նրանք համարձակորեն օգնեցին իրար և ողջ մնացին։ Դրանից հետո նրանց գտնում է Կովուի մայրը՝ Զիրան և ժամանակին հասած Սիմբան առյուծների խմբով։ Մի քանի տարի անց երիտասարդ առյուծը Սիմբային սպանելու և գահը ազատելու նպատակով խաբեությամբ ներդրվում է առյուծների խումբ։ Սակայն նրա ճանապարհին է կանգնում Կիարան։ Կովուն մի քանի օր անց հասկանում է, որ սիրահարվել է արքայադստերը։ Սակայն մի օր Զիրան «աքսորվածների» հետ դարան է պատրաստում Սիմբայի համար, բայց Սիմբան հրաշքով փրկվում է։ Կովուն գալիս է մոր մոտ և նա բարկանում է այն պատճառով, որ Կովուն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել և որ նրա մեղավորությամբ մահացավ Նուկան, դանակահարում է նրա այտը ՝ թողնելով նույն սպին ինչպիսին իր ամուսնունն էր։ Այնուհետև նա վերադառնում է նախնիների ժայռի մոտ, բայց այնտեղ անցանկանալի է լինում։ Առյուծը փորձում է բացատրել Սիմբային, որ նա մեղավոր չէ, որ հարձակվել են նրա վրա, սակայն, արքան չի հավատում և վռնդում է առյուծների խմբից։ Կիարան վստահում է, որ Կովուն անմեղ է և փախչում է ու նրան գտնում ծայրահեղականների վառված հողերում։ Նրանք վերջապես հասկանում են, որ առանց իրար չեն կարող ապրել։ Կովուն առաջարկում է Կիարային ընդմիշտ փախչել և ստեղծել սեփական առյուծների խումբը, բայց Կիարան խնդրում է նրան վերադառնալ իր հետ, որպեսզի կանգնեցնեն միմյանց դեմ կռվող առյուծների խմբերին։ Հենց այս երկուսը իրենց հայտնվելով դադարեցրին պատերազմը։

Զիրա (Սյուզան Պլեշետ) - դաժան և ուժեղ կամքի տեր էգ առյուծ, ֆիլմի գլխավոր անտագոնիստը։ Կովուի, Վիտանի և Նուկայի մայրը, Սպիի կինը։ Ամուսնու մահից հետո վտարվել է իր ձագերի հետ։ Նա գլախավորում է աքսորված առյուծների տոհմը, որպեսզի ոչնչացնի Սիմբային իրեն վռնդելու և ամուսնուն սպանելու համար։ Որպես չար կերպար նա նման էր Սպիին, միայն թե Զիրան ավելի ագրեսիվ էր և տաքարյուն։ Նա Սիմբային սպանելու համար Կովուին առյուծների խմբում արմատավորելու պլան էր մշակում։ Որդու դավաճանությունից հետո աքսորված տոհմի հետ գնում է թշնամու հետ պատերազմի։ Մարտի ընթացքում նա սկսում է կռվել Սիմբայի հետ, բայց երբ հայտնվում են Կովուն և Կիարան մարտը դադարեցնում են։ Աքսորյալների՝ Սիմբայի կողմը անցնելուց հետո Զիրան, ըստ էության, մնում է միակը, ով դեռ ցանկանում է շարունակել պատերազմը։ «Քեզ համար, Սպի» բացականչությամբ Զիրան հարձակվում է Սիմբայի վրա, սակայն Կիարան հարվածում է նրան և նա ընկնում է ուժգնացող գետը ու մահանում։ Սուահինիլիից թաթարգմանված Զիրա նշանակում է «ատելություն»։

Նուկա (Էնդի Դիկ) - Զիրայի և Սպիի ավագ որդին։ Միշտ ձգտում է առաջնորդ լինել (քանի որ հայրը, որպես ժառանորդ ընտրել էր Կովուին) և աշխատում է ապրել մոր իդեալներին համապատասխան, դրա հետ մեկտեղ շարունակում էր մնալ ոչլոտ, ոսկրոտ և խելագար։ Ավելի նման էր Սպիին, քան Կովուին։ Ամեն կերպ կատարում էր մոր պլանի մեծ մասը՝ ձգտելով ցույց տալ օգտակորությունը։ Փոքր քրոջ՝ Վիտանիի հետ այրում է արևադարձային տափաստանը, որպեսզի Կիարային գցեն ծուղակը։ Ավելի ուշ հաճախ է հայտնվում էկրանին։ Նա փորձում է աքսորվածների հետ սպանել Սիմբային։ Երբ Կովուն հրաժարվեց հետևել Սիմբային, Նուկան ցանկանալով մորը ցույց տալ իր հավատարմությունը բարձրացավ ամբարտակ և արդեն բռնել էր Սիմբային, բայց ոտքը սխալ դրեց և ընկավ գերաններից։ Սուահիլիերեն նրա անունը թարգմանվում է «գարշահոտ»։

Վիտանի (կորյուն - Լեյսի Չաբերտ, երգեցողությունը՝ Քրիստա Մակալոշ, հասուն - Ջենիֆեր Լյեն)։ Զիրայի դուստրը, Նուկայի և Կովույի քույրը։ Սուահիլիերեն նրա անունը «Շետանի» է հնչում, ինչը նշանակում է «հրեշ»։ Ամեն դեպքում ստեղծողները փոխել են այն։ Վիտանին ներկայացնում է բացասական կերպար։ Մուլտֆիլմի սկզբում նա և Նուկան քայլում են փոքրիկ Կովույի հետևից և մասնակցում են Զիրայի «My lullaby» երգին։ Արդեն ավելի ուշ հենց նա է պատմում մորը, որ Կովուն այլևս չի ցանկանում իր պլանով գործել։ Մարտի ժամանակ Առյուծների խմբի բնակիչներից նա կռվեց Նալայի հետ։ Երբ Կիարան հիշեցնում է հորը, որ նրանք մեկ ամբողջություն են, Վիտանին առաջինն էր, ով որոշեց կանխել ճակատամարտը և անցնել Սիմբայի կողմը։ Այս քայլը բարկացրեց Զիրային, որը սկսեց սպառնալ դստերը։ Այնուամենայնիվ, այս սպառնալիքները հակառակ արդյունքն ունեցան՝ մնացած բոլոր աքսորվածները որոշեցին միավորվել թագավորական առյուծների խմբի հետ։

Սաուդթրեք խմբագրել

Առյուծ արքան 2։ Սիմբայի հպարտությունը
 
Թողարկվածհոկտեմբերի 27, 1998[1], մարտի 17, 1998[2] և փետրվարի 25, 1999[1]
Ժանրպատմություն հասունացման մասին, ռոմանտիկ ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Տևողություն81 րոպե

Return to Pride Rock խմբագրել

«Return to Pride Rock: Songs Inspired by Disney’s The Lion King II: Simba’s Pride» (Առյուծների խմբի վերադարձը ժայռ) աուդիո CD-ն թողարկվել է 1998 թվականի սեպտեմբերի 8-ին։ Չնայած այն հանգամանքին, որ նշաններ չկար այն մասին, որ սկավառակը սաունդթրեք է, և այն թողարկվեց ավելի վաղ, քան մուլտֆիլմը (1998 թ. Հոկտեմբերի 27), այն իր մեջ ներառում էր մուլտֆիլմի բոլոր երգերը, ինչպես նաև Լեբո Մ-ի մի քանի այլ երգեր։

Թրեքերի ցանկ խմբագրել

  1. «He Lives in You» - Լեբո Մ
  2. «We Are One» - Cam Clarke, Charity Sanoy, Ladysmith Black Mambazo, երգչախումբ
  3. «Upendi» - Robert Guillaume, Liz Callaway, Ջին Միլլեր, Ladysmith Black Mambazo
  4. «Not One of Us» - երգչախումբ
  5. «My Lullaby» - Սյուզանն Պլեշետ, Crysta Macalush, Andy Dick, хор
  6. «Love Will Find a Way» - Լիզ Կալլաուեյ, ջին Միլլեր, երգչախումբ
  7. «We Are One» - Angelique Kidjo
  8. «She Believes in You»* - Լեբո Մ
  9. «Song for the Children»* - Լեբո Մ
  10. «I Want to See the Moon»* - Լեբո Մ և Շարոն Դի
  11. «The Lion Sleeps Tonight»* - Լեբո Մ
  12. «My All» - Mariah Carey
  13. «Love Will Find a Way (End Title)» — Kenny Lattimore, Heather Headley

Enhanced soundtrack խմբագրել

2004 թվականի օգոստոսի 31-ին Դիսնեյ ընկերությունը թողարկեց «Բարելավված սաունդթրեքը»՝ DVD– ով թողարկելու հատուկ երկ սկավառակ ունեցող հատուկ հրատարակություն:(անգլ.՝ enhanced soundtrack)։ Այնուամենայնիվ, CD-ն ընդգրկում էր միայն մուլտֆիլմի երգեր, առանց նախկինում թողարկված Return to Pride Rock- ի լրացուցիչ երգերի։

Փաստեր խմբագրել

  • Սկզբնապես պլանավորված էր, որ Մուֆասան ավելի լուրջ դերակատարում կունենա ֆիլմում[7]
  • Սկզբում Զիրայի մահը պատահական չէր։ Նա պետք է կանգներ ժայռի վրա և «Ո՛չ, երբեք» ասելով ինքնասպան լիներ։ Այս տեսարանը շատ ծանր կլիներ երեխաների համար, այդ պատճառով հեղինակները հեռացրել են այդ կադրը։ Սակայն, Զիրայի ժպիտը մնացել է մուլտֆիլմում։

Նշումներ խմբագրել

  1. Անմիջապես տեսանյութ (անգլերեն՝ Direct-to-video կամ straight-to-video), հանրության առջև ֆիլմի թողարկում վիդեո ֆորմատով՝ կինոթատրոնային կամ հեռուստատեսային թողարկման փոխարեն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.d-zine.se/filmer/lejonkungen2.htm
  3. Alvarez, Max J (1994 թ․ դեկտեմբերի 30). «Big Names Look For Bright Lights In Videoland». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «The Lion King 2: Simba's Pride Blu-ray and DVD Review — ComingSoon.net». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Movie Reviews, Showtimes and Trailers — Movies — New York Times — The New York Times». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Lycos.com». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. Clips from Produrection of The Lion King II: Simba’s Pride — Lion King Theatre — a project of My Lion King

Արտաքին հղումներ խմբագրել