Աչեհ (ինդոն.՝ Nanggroe Aceh Darussalam, نڠغرو اتچيه دارالشلام), պրովինցիա Ինդոնեզիայում։ Գտնվում է Սումատրա կղզու հյուսիսային ծայրամասում։ Վարչական կենտրոնը Բանդա Աչեհ քաղաքն է։ Գերիշխող կրոնը հանդիսանում է սուննի իսլամը (97.6%)։

Նահանգ
Աչեհ
Դրոշ Զինանշան


Pancacita
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
Ներքին բաժանումGreat Aceh?[1][2], South Aceh?[1][2], Southeast Aceh?[1][2], East Aceh?[1][2], Central Aceh?[1][2], West Aceh?[1][2], Pidie?[1][2], North Aceh?[1][2], Simeulue?[1][2], Aceh Singkil?[1][2], Bireuen?[1][2], Southwest Aceh?[1][2], Gayo Lues?[1][2], Aceh Jaya?[1][2], Nagan Raya?[1][2], Aceh Tamiang?[1][2], Bener Meriah?[1][2], Pidie Jaya?[1][2], Banda Aceh?[1][2], Sabang?[1][2], Lhokseumawe?[1][2], Langsa?[1][2] և Subulussalam?[1][2]
Հիմնադրված էդեկտեմբերի 7, 1956 թ.
Մակերես57 956 կմ² կմ²
ԲԾՄ125 մետր
Պաշտոնական լեզուաչեհերեն և ինդոնեզերեն
Բնակչություն5 002 000 (2015)[3] մարդ
Կրոնական կազմԻսլամ (97,6 %), Քրիստոնեություն (1,7 %), Հինդուիզմ (0,08 %), Բուդդիզմ (0,55 %)
Ժամային գոտիUTC+7
Փոստային դասիչ23xxx, 24xxx
Ավտոմոբիլային կոդ36
Պաշտոնական կայքacehprov.go.id(ինդ.)
Աչեհ (նահանգ) (Ինդոնեզիա)##
Աչեհ (նահանգ) (Ինդոնեզիա)

Աչեհը սկզբում հայտնի էր որպես Աչեհ Դարուսալամ (1511-1945): 1956 թվականին ձևավորվելուց հետո այն ունեցել է Աչեհ անունը, մինչ այդ կրել է Դերահ Daerah Istimewa Aceh և Nanggroë Aceh Darussalam անվանումները և կրկին անվանվել է Աչեհ (2009 թվականից մինչ այսօր)։ Նախկինում հանդիպել են նաև անվանման  AchehAtjeh և Achin տարբերակները։

Պատմություն խմբագրել

Մինչև 1904 թվականի սկիզբը գոյություն է ունեցել Աչեհի անկախ սուլթանությունը։

Ինդոնեզիաի հոլանդական գրավման ժամանակաշրջանում և դրանից հետո Աչեհի բնակչությունը պայքարել է անկախության համար։ 1976 թվականի դեկտեմբերի 4-ին հռչակվել է Աչեհ նահանգի ստեղծումը, որն անմիջապես ճնշվել է Ինդոնեզիայի կենտրոնական իշխանությունների կողմից։

2004 թվականի դեկտեմբերին նահանգը խիստ տուժել է ցունամիի հետևանքով։ Ցունամիի առաջացրած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է օվկիանոսում՝ նահանգի անմիջական հարևանությամբ։ Ջրհեղեղը հեղեղել է մեծ տարածքներ, զոհվել են բազմաթիվ մարդիկ, մեծ վնասներ են հասցվել տներին, ճանապարհներին, դաշտերին և հաղորդակցմանը։

Քաղաքականություն խմբագրել

Սուհարտոյի հրաժարականից հետո սկսած լիբերալ-ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև Ինդոնեզիայի զինված ուժերում փոփոխությունները, նպաստել են խաղաղ բանակցությունների համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը[4]։ Առաջինը նախաձեռնությամբ հանդես է եկել ֆինն ակտիվիստ, խաղաղարար Յուհա Քրիստենսենը, իսկ հետո պաշտոնապես օժանդակվել է Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի գլխավորությամբ «Ճգնաժամային կառավարման նախաձեռնություն» ֆինլանդական հասարակական կազմակերպության կողմից։ Միևնույն ժամանակ գլխավոր ապստամբական շարժումը՝ «Ազատ Աչեհի ղեկավարությունը» փոփոխությունների է ենթարկվել, և ինդոնեզական զինուժը այնպիսի մեծ վնաս է հասցրել, որ նա ստիպված էր բանակցել կենտրոնական կառավարության հետ[5]։ 2005 թվականի օգոստոսի 15-ին Հելսինկիում ստորագրվել է խաղաղության համաձայնագիր («Փոխըմբռնման հուշագիր»[6]), որը ստորագրվել է երկրի իշխանությունների և խմբի միջև վերջ տալով 30–ամյա քաղաքացիական պատերազմին, որի ընթացքում մահացել է մոտավորապես 15 000 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին[7]։

Համաձայն փաստաթղթի՝ ապստամբներն ամբողջովին հրաժարվել են նահանգի ինքնիշխանության պահանջից և դադարեցրել են զինված պայքարը։ Ի պատասխան Աչեհին տրվել է «Հատուկ ինքնավարության» կարգավիճակ և կառավարությունը դուրս բերեց զորքերը տարածաշրջանից։ Բացի այդ կառավարությունը պարտավորվել է ազատել Ինդոնեզիայի բանտում գտնվող բոլոր ապստամբներին և տեղական իշխանություններին ավելի մեծ վերահսկողություն է տվել բնական ռեսուրսների վրա (բնական գազ, անտառներ և սուրճ), իսկ Աչեհի քաղաքացիներին իրավունք է տրվել ստեղծելու տեղական քաղաքական կուսակցություններ՝ իրենց շահերը ներկայացնելու համար[8]։ Իրավապաշտպանները հայտնել են իրենց բողոքը, կապված այն բանի հետ, որ նահանգում դադարեցվել է մարդու իրավունքների նախկին խախտումները հաշվի առնելը[9]։

2005 թվականի սեպտեմբերի կեսերին ըստ համաձայնագրի Աչեհի անջատողականների զինաթափումը սկսվել է միջազգային դիտորդների հսկողության ներքո։ Նախօրեին Ինդոնեզիայի կառավարությունը Աչեհից դուրս է բերել մոտավորապես 1500 ոստիկան։ Համաձայնագրի արդյունքում մինչև 2006 թվականը Ինդոնեզիայի ողջ ոստիկանությունն ու զինվորականները հեռացել են Աչեհից։

Վարչական բաժանում խմբագրել

Աչեհ նահանգը բաժանվում է 18 շրջանի և 5 քաղաքական մունիցիպալիտետի (kota):

Վարչական միավոր Վարչական կենտրոն Ստեղծման տարի Տարածք,
կմ²
Բնակչություն,
մարդ (2010)
1 Սաբանգ (քաղաք) 1967 153,00 30 647
2 Բանդա–Աչեհ (քաղաք) 1956 61,36 224 209
3 Մեծ Աչեհ Ջանտհո 1956 2969,00 350 225
4 Աչեհ–Ջայա Չալանգ 2002 3817,00 76 892
5 Պիդի Սիգլի 1956 2856,52 378 278
6 Պիդիջայա Մեուրեդու 2007 574,44 132 858
7 Բիրյոէն Բիրյոէն 1999 1901,22 389 024
8 Հյուսիսային Աչեհ Լհոկսուկոն 1956 3236,86 529 746
9 Լհոկսյոմավե (քաղաք) 2001 181,06 170 504
10 Բեներմերիահ Սիմպանգ Տիգա Ռեդելոնգ 2003 1457,34 121 870
11 Կենտրոնական Աչեհ Տակոնգոն 1956 4315,14 175 329
12 Արևմտյան Աչեհ Մեուլաբոհ 1956 2927,95 172 896
13 Նագանրայա Սուկա Մամուե 2002 3928,00 138 670
14 Յուգո-Արևմտյան Աչեհ Բլանգպիդիե 2002 2334,01 125 991
15 Գայոլուէս Բլանգկեջերեն 2002 5719,57 79 592
16 Արևմտյան Աչեհ Իդի Ռայոկ 1956 6040,60 359 280
17 Լանգսա (քաղաք) 2001 262,41 148 904
18 Աչեհ–Թամիանգ Կարանգ Բարու 2002 1939,72 250 992
19 Յուգո–Արևմտյան Կուտաչանե 1974 4189,26 178 852
20 Հարավային Աչեհ Տապակտուան 1956 3851,69 202 003
21 Սուբլուսսալամ (քաղաք) 2007 1011,00 67 316
22 Աչեհ–Սինկիլ Синкил 1999 2597,00 102 213
23 Սիմյոլուէ (շրջան) Սինաբանգ 1999 2051,48 80 279
Ընդհանուր 58 375,63 4 486 570

Հայտնի մարդիկ խմբագրել

  • Դաուդ Բյորյո՝ Դարուլ-իսլամ շարժման առաջնորդներից մեկը
  • Տեուկու Իսկանդար՝ գիտնական և բառարանագիր

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 Aceh Provincial Government Administrative Region Code and Data 2015
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  3. «Официальный сайт Центрального статистического агентства Индонезии».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  4. Авалудин, Хамид Damai di Aceh: catatan perdamaian RI-GAM di Helsinki. — Джакарта: Centre for Strategic and International Studies, 2008. — 322 с. — ISBN 9791295107
  5. Морфит, Майкл (2006 թ․ օգոստոսի 15). «A happy, peaceful anniversary in Aceh». Atimes.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Memorandum of Understanding between the Government of the Republic of Indonesia and the Free Aceh Movement» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  7. «Indonesia agrees Aceh peace deal». BBC News (անգլերեն). 2005 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  8. Хиллман, Бен Power Sharing and Political Party Engineering in Conflict-Prone Societies: The Indonesian Experiment in Aceh(անգլ.) // Conflict, Security & Development : журнал. — 2012. — В. 2. — № 12. — С. 149—169. — doi:10.1080/14678802.2012.688291
  9. Siddharth, Veena (2005 թ․ օգոստոսի 26). «Next steps for Aceh after the peace pact». The Jakarta Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աչեհ (նահանգ)» հոդվածին։