Աշոտ Գրաշի

հայ թարգմանիչ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան, մայիսի 9, 1910(1910-05-09)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 28, 1973(1973-02-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։ Գրաշի գրական անունը կազմված է բանաստեղծի ազգանվան և անվան սկզբնատառերից։

Աշոտ Գրաշի
Ծննդյան անունԱշոտ Բաղդասարի Գրիգորյան[1]
Ծնվել էմայիսի 9, 1910(1910-05-09)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 28, 1973(1973-02-28)[1] (62 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1931)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱմուսինՄարգարիտ Աթաբեկյան
Աշոտ Գրաշի Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բաքվում։ 1929 թվականին ավարտել է տեղի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական դպրոցը, 1933 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1933-1946 թթ. եղել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան գրադարանի հայկական բաժնի վարիչը, Ադրբեջանի խորհրդային գրողների միության հայկական բաժանմունքի քարտուղարը, «Կոմունիստ» հայերեն թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը։

1946 թվականին տեղափոխվել է Երևան։ Գրաշու բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների մի շարք լեզուներով։ Մահացել է Երևանում[2]։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Երկերի մատենագրություն խմբագրել

  • Մուտք, Բաքու, 1934, 159 էջ։
  • Ժողովրդի հետ, Բաքու, 1938, 175 էջ։
  • Քնարական, Բաքու, Ազերնեշր, 1939, 277 էջ։
  • Ռազմի քնար, Բաքու, Ազերնեշր, 1942, 76 էջ։
  • Կռունկ, Բաքու, Ազերնեշր, 1944, 214 էջ։
  • Ամպաբերդ (հերոսական դրամա), Բաքու, Ազերնեշր, 1945, 111 էջ։
  • Իմ գարունը, Երևան, Հայպետհրատ, 1946, 355 էջ։
  • Եղբայրության աստղի տակ, Երևան, Հայպետհրատ, 1949, 190 էջ։
  • Երգը թռչում է աշխարհով, Հայպետհրատ, Երևան, 1952, 196 էջ։
  • Սարերի սրինգը, Երևան, Հայպետհրատ, 1957, 411 էջ։
  • Ծիածանի յոթ երգը, Երևան, Հայպետհրատ, Հայպետհրատ, 1961, 527 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր Ա, Երևան, «Հայաստան», 1965, 358 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր Բ, Երևան, «Հայաստան», 1965, 318 էջ։
  • Ուր ես սիրո մոլորակ, Երևան, «Հայաստան», 1968, 335 էջ։
  • Արևի քույրը, Երևան, «Հայաստան», 1972, 43 էջ։
  • Կռունկների աղբյուր, Երևան, «Հայաստան», 1976, 241 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից և ադրբեջաներենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ալեքսանդր Պուշկին, Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Գրաշին), Երևան, պետհրատ, 1937, 214 էջ։
  • Ադրբեջանական բայաթիներ, Բաքու, Ազերնեշր, 1940, 91 էջ։
  • Նիզամի Գյանջիև, Գազելներ, Բաքու, 1940։
  • Սամեդ Վուրղուն, Ընտիր բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1949։
  • Գեորգի Լեոնիձե, Մանկություն և պատանեկություն, Երևան, Հայպետհրատ, 1952, 158 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող մի շարք բանաստեղծություններ թարգմանել է Ա.Գրաշին), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
  • Աբդուռահման Ջամի, Լիրիկա (ժողովածուի մեջ մտնող «Քիթաներ»-ը թարգմանել է Ա. Գրաշին), Երևան, «Հայաստան», 1964, 100 էջ։
  • Կատրի Վալի, Հեռավոր պարտեզ, Երևան, «Հայաստան», 1969, 163 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող մի շարք բանաստեղծություններ թարգմանել է Ա. Գրաշին), Երևան, 1971, 127 էջ։
 
Աշոտ Գրաշու հուշատախտակը Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայում

Մամուլ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 95.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Գրաշի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 202