Ալֆոնսո Պեդրասա

իսպանացի ֆուտբոլիստ

Ալֆոնսո Պեդրասա Սագ (իսպ.՝ Alfonso Pedraza Sag, ապրիլի 9, 1996(1996-04-09)[1][2], San Sebastián de los Ballesteros, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Վիլյառեալ» ակումբի կիսապաշտպան։

Ալֆոնսո Պեդրասա
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 9, 1996(1996-04-09)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր San Sebastián de los Ballesteros, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 182 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վիլյառեալ
Պատանեկան կարիերա
2011-2015 Իսպանիա Վիլյառեալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2016 Իսպանիա Վիլյառեալ Բ 43 (8)
2015-մ.հ. Իսպանիա Վիլյառեալ 4 (0)
2016-2017  Իսպանիա Լուգո 23 (6)
2017  Անգլիա Լիդս Յունայթեդ 14 (1)
Ազգային հավաքական
2015 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 2 (0)
2016 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Պեդրասան «Վիլյառեալ» ակումբի սան է։ 2015 թվականի սկզբին նա ընդգրկվել է թիմի հայտացուցակում այդ մրցաշրջանի համար։ Խաղային պրակտիկա ստանալու համար Ալֆոնսոն հանդես է եկել թիմի երկրորդ կազմում։ Ապրիլի 5-ին «Վալենսիա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ջոնաթան դոս Սանտոսին[3]։ 2016 թվականի ամռանը Պեդրասան վարձավճարով տեղափոխվել է «Լուգո»[4]։ Օգոստոսի 21-ին Տարագոնայի «Խիմնաստիկա» ակումբի դեմ խաղում նա կատարեց իր նորամուտը Սեգունդայում[5]։ Նույն խաղում Ալֆոնսոն խփել է իր առաջին գոլը «Լուգո» ակումբի կազմում։

2017 թվականի սկզբին Պեդրասան վարձավճարով տեղափոխվել է Անգլիայի «Լիդս Յունայթեդ» ակումբ[6]։ Փետրվարի 5-ին «Հադերսֆիլդ Տաուն» ակումբի հետ խաղում նա կատարել է իր նորամուտն Անգլիայի առաջնությունում[7]։ Մարտի 3-ին կայացած «Բիրմինգեմ» ակումբի դեմ խաղում Ալֆոնսոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Լիդս» ակումբի[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում Պեդրասան հաղթել է Հունաստանում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Մրցաշարում նա խաղացել է Նիդեռլանդների[9], Գերմանիայի[10], Ֆրանսիայի[11] և երկու անգամ Ռուսաստանի[12] երիտասարդական հավաքականների դեմ։

Ձեռքբերումներ խմբագրել

Միջազգային

  Իսպանիա (մինչև 19)

  •   Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության չեմպիոն - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Валенсия VS. Вильярреал 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—04—05.
  4. «Alfonso Pedraza, nuevo jugador del CD Lugo» [Alfonso Pedraza, new player of CD Lugo] (իսպաներեն). CD Lugo. 2016 թ․ հուլիսի 28. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  5. «Химнастик Таррагона VS. Луго 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016—08—21.
  6. «PEDRAZA JOINS IN LOAN DEAL». Leeds United FC. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  7. «Хаддерсфилд Таун VS. Лидс Юнайтед 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017—02—05.
  8. «Бирмингем Сити VS. Лидс Юнайтед 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017—03—03.
  9. «Испания (до 19) VS. Нидерланды (до 19) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—07—13.
  10. «Германия (до 19) VS. Испания (до 19) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2015—07—07.
  11. «Франция (до 19) VS. Испания (до 19) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015—07—16.
  12. «Испания (до 19) VS. Россия (до 19) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015—07—19.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո Պեդրասա» հոդվածին։